Սամվել Կարապետյանը պատասխանել է նաիրիտցիներին. «Նաիրիտի» սնանկության գործընթացը չի կասեցվի

15/12/2016 schedule19:24

Այս ամսվա սկզբին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀԷՑ» ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել «Նաիրիտի» սնանկության գործընթացը՝ մինչեւ գործարանի ներդրողների մրցույթի արդյունքների հրապարակումը եւ պոտենցիալ ներդրողի հետ բանակցությունների ավարտը: 

Նաիրիտցիները նամակը գրել էին այն ժամանակ, երբ ՀԷՑ-ի հայցի հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գործարանը սնանկ էր ճանաչել: ՀԷՑ սեփականատերը հանդիսացող «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ուղղված նամակով գործարանի աշխատակիցներն իրենց մտավախությունն էին արտահայտել, որ «Նաիրիտի» սնանկ ճանաչվելուց հետո գործարարները չեն ցանկանա ներդրումներ անել եւ վերագործարկել այն:

«Հակառակ դեպքում, վստահ ենք, ձեւավորվելու է կարծիք, ըստ որի՝ Ձեր անմիջական մասնակցությամբ եւ պատճառով է արդյունաբերական նախկին հսկան կորցրել իր հնարավորությունը՝ վերականգնելու իր երբեմնի համբավը։ Արդեն հնչում են մեկնաբանություններ, որ Ձեզ օգտագործում են` Նաիրիտի հանցավոր թալանն իրագործողներին կոծկելու համար: Եվ կամ Դուք կատարում եք օտար պետության պատվերը` Հայաստանի տնտեսական թուլացմամբ` այն ավելի վերահսկելի եւ կախյալ դարձնելու:

Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջեւ. մի կողմում գործարանի, նաեւ երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար Նաիրիտը եւ՛ հարազատ տուն է, եւ՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք եւ Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Ակնկալում ենք, որ որպես հայրենասեր հայորդի՝ թույլ կտաք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- մասնավորապես, ասվում էր «Նաիրիտ»-ի համակարգող խմբի բաց նամակում:

Նաիրիտցիներին ուղղված իր պատասխանում ՀԷՑ-ի սեփականատերը հանդիսացող «Տաշիր» ընկերությունների ցանցի բաժնետեր Սամվել Կարապետյանը ոչինչ չի նշել այն մասին, որ կասեցնում է «Նաիրիտի» սնանկության գործընթացը: Ընդգծել է, որ «Նաիրիտ» ՓԲ ընկերության կողմից տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չկատարման արդյունքում ձեւավորվել է խոշոր պարտք, ուստի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր շահերի պաշտպանության նպատակով 2015 թվականի ապրիլի 7-ին (մինչեւ «Տաշիր» ընկերությունների ցանցի կողմից «ՀԷՑ-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու պահանջով:

«Գործող օրենսդրությամբ սնանկության գործընթացը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով: Ուղղություններից մեկը, օրինակ, սնանկության գործով կառավարչի կողմից իրականացվող հնարավոր առողջացման ծրագիրն է, որի ընթացքում կարող են իրականացվել մի շարք միջոցառումներ (այդ թվում նաեւ ձեր կողմից նշված մրցույթի անցկացումը՝ ուղղված «Նաիրիտ գործարանի» արտադրողական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով մասնավոր գործընկեր ներգրավելուն): Դրանք ՀԷՑ-ի գործառույթների շրջանակից դուրս են: 

Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որեւէ կերպ չի խոչընդոտի «Նաիրիտ գործարանի» հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ, որեւէ առումով դրական հանգուցալուծմանը»,-եզրափակում է Կարապետյանը:

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամներից Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում հակադարձեց Կարապետյանին. «Ասում է՝ հնարավոր է առողջացման տարբերակ։ Այնինչ, սնանկության կառավարիչը հավաքել էր աշխատողներին եւ ասել, որ չգիտեմ դա երբ կլինի, աշխատավարձ կարող եմ տալ միայն այն ժամանակ, երբ ինչ որ բան կվաճառենք։ Իսկ մեր անհանգստությունը նրանում է, որ հնարավոր է ոչ պետքական ապրանքների հետ վաճառվեն նաեւ այնպիսի տարածքներ կամ շեն-շինություններ, որոնք հետագայում կխանգարեն վերագործարկմանը։ Նրա դերն այլեւս այդտեղ չի լինելու։ Դա իր վրա է վերցրել կառավարիչը։ Իսկ Կարապետյանի կողմից սա ընդամենը ենթադրություն կարող է լինել։ Չէ՞ որ ինքը չի վերահսկում»,- ընդգծեց նաիրիտցին:

Տպել
4111 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար