Երևան
12 °C
Չնայած նրան, որ «Նաիրիտ» գործարանին սնանկ ճանաչելու պահանջով հերթական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն գրեթե գաղտնի պայմաններում այն տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին:
Երկար ժամանակ անընդհատ ձգձգվող այս պրոցեսը հանգուցալուծվել է. որոշում է կայացվել սնանկ ճանաչել գործարանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ հայցվոր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Նաիրիտին» դատի էր տվել՝ պահանջելով վճարել գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները:
Թե որն է եղել նիստը առաջ գցելու պատճառը՝ գործարանի աշխատակիցները տեղյակ չեն, բայց համոզված են, որ այդտեղ ինչ-որ վտանգավոր միտում կա:
Ինչպես հայտնի է՝ նրանք ներկա էին լինում բոլոր նիստերին, որպեսզի գոնե իրենց ներկայությամբ թույլ չտան գործարանը տանել սնանկության։
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սնանկության որոշման կայացման այդքան հապշտապությունը տարօրինակ է համարում հատկապես այն պատճառով, որ Էներգետիկայի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ եւ առաջարկվել էր մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը առաջարկներ ներկայացնել գործարանի վերագործարկման վերաբերյալ:
«Ի՞նչն է մեզ անհանգստացնում: Հունվարի 25-ին պետք է լիներ մրցույթ, լինեին վերագործարկման առաջարկներ: Ու հանկարծ այս նիստը առաջ են գցում: Մեր անհանգստությունն այն է, որ փորձում են այս սնանկացման գործով այդ ներդրումների մրցույթը խոչըընդոտել, որովհետեւ այս որոշումը կարող է խափանել ներդրումային մրցույթը: Եթե նախկինում մենք կարողանում էինք հետեւել, թե ինչ են անում գործարանի հետ, հիմա տալու են մեկին, ինչ ուզենա՝ անի: Գործարանի հետ կապված իրավիճակը դառնում է անկառավարելի»,- իր մտահոգությունները հայտնեց Իսրայելյանը:
Նա հույս է հայտնում, որ համակարգող խումբը շարունակելու է գործարանի վերագործարկման պահանջով ակցիաները եւ ի վերջո հասնելու է իր նպատակին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT