Գեորգի Կուտոյանի ֆլետչերյան կրթությունն ու ԿԳԲ-ի նավթալինոտ մեթոդները

Ազգային անվտանգության ծառայությունը չի հասցնում չեզոքացնել ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունները, որոնց մինիմում նպատակը ՀՀ քաղաքացիներին հայ-ադրբեջանական խաղաղարար կեղծ պլատֆորմին միացնելն է, մաքսիմումը`Բաքու մշտական բնակության տեղափոխելը:

Մինչ ՀՀ երկու քաղաքացի մի քանի օր առաջ հայտարարում էին, որ իրենք մտադրություն չունեին մեկնել Բաքու կամ միանալ որեւէ պլատֆորմի, տեղեկություն ստացվեց, որ արցախցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ է միանում նույն այդ պլատֆորմին: 

Ինչպես հայտնի է Ադրբեջանը գործում է անցյալ տարի Երեւանից ընտանիքով Բաքու տեղափոխված անձնավորության միջոցով, ով աշխատանքի է անցել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցում: Նա հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին միանալու պատրվակով ինտերնետային կապ է հաստատում ՀՀ քաղաքացիների հետ, զրուցում պատերազմի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի մասին եւ ձայնագրում կամ տեսագրում իր զրույցը:

Ենթադրվում է, որ զրույցը սկսվում է «ոչ» ասենք  պատերազմներին, կոռումպացված իշխանություններին, «այո» ասենք ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու խաղաղությունը» եւ նման այլ համամարդկային արժեքների համատեքստում: Հաջող  կոնտակտ հաստատելով, խոսակցությունը հասնում է Բաքու տեղափոխվելու դեպքում դրամական եւ այլ նյութական մեծ խոստումների: Այնուհետեւ նշյալ անձնավորությունն ադրբեջանական կայքում հրապարակում է այս կամ այն ՀՀ քաղաքացու հետ իր զրույցից որեւէ հատված, կամ որեւէ այլ իրեղեն ապացույց եւ հայտարարում, որ Հայաստանից եւս մեկը միացավ իրենց պլատֆորմին:

Երեկ արդեն երրորդ դեպքն արձանագրվեց, երբ սույն ծուղակն ընկած ՀՀ քաղաքացին (Արցախում բնակվող ակտիվիստուհին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի ժամ անցկացրել էր ԼՂՀ ԱԱԾ-ում) հրապարակայնորեն հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինքը որեւէ պլատֆորմի չի միանում եւ այլն: 

Այս թեմայով նախորդ հոդվածում ենթադրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն աշխատում են տարբեր երկրներում քաղաքական ապաստան գտած ՀՀ քաղաքացիների հետ: Այսօր արդեն ակնհայտ է, որ թիրախում նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են: Նաեւ գրել էինք, որ Հայաստանի ԱԱԾ-ն նույնպես պետք է աշխատի այդ քաղաքացիների հետ, որպեսզի այս պրոցեսը կանգնեցնի:

Պարզվում է ԱԱԾ-ն իսկապես աշխատում է ՀՀ քաղաքացիների հետ, բայց դա անում է ԿԳԲ-ական հին եւ հարազատ ոճով: Արեւմտյան կրթությամբ, ԱԱԾ երիտասարդ պետը, ըստ երեւույթին դեռ չի հասցրել բարեփոխումներ անել հիմնարկում եւ աշխատանքային նոր, քաղաքակիրթ ոճ մշակել:

Ի՞նչ է անում ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն, կարծես թե, ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են:

Քանի որ ամենասուր ընդդիմադիրները, որոնցից կարելի է նաեւ ծայրահեղ քայլեր սպասել, համակրանք են տածում «Սասնա ծռերի» նկատմամբ, ապա ցուցակի առաջին հորիզոնականում հենց նրանք են`«Սասնա Ծռերին» այս կամ այն կերպ աջակցածները:

Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ-ն զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունուն: Վերջինս ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ անթաքույց համակրում է «Սասնա Ծռերին», այլեւ ամռանն Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին:

Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ  Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատելով ֆեյսբուքյան նրա էջից, նույնպես համակրում է «Սասնա Ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից, եւ օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողն անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձեւերին. «Արա, դու երեւի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա:

21-րդ դարի Հայաստանի կրթված քաղաքացուն այս նախադասությամբ այլեւս չես ահաբեկի: «Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել: Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել, առանց ծանուցագրի, այլեւս չզանգահարեք ինձ»,- պատասխանել է քանդակագործն ու անջատել հեռախոսը: Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ եւ արժանապատիվ պահել, հայտնի չէ:

ԱԱԾ ցուցակում թերեւս հաջորդն ընդդիմադիր կուսակցությունների անդամներն են, ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստները: Կարծում ենք խոսքն իրականում այնքան էլ մեծ թվով մարդկանց մասին չէ, քանի որ այս դաշտի 50 տոկոսը, եթե ոչ ճնշող մեծամասնությունն ԱԱԾ-ի բոլորովին այլ ցուցակներից են, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ ԱԱԾ-ն առհասարակ որեւէ աշխատանք չի տանի հույսով, որ նրանք կտեղափոխվեն Բաքու`«բացելով իրենց իրական դեմքը»:

Եւ, այնուամենայնիվ, սույն մարտավարությունն արդյունավետ չի թվում: Համենայնդեպս այն ժամանակ, երբ Վահան Արծրունուն հարցաքննում էին, թե ինքն ինչ կապ ունի «Հիմնադիր խորհրդարանի» հետ եւ ինչ միջոցներով է ապրում, արցախցի ակտիվիստը տեսակապով Բաքվի հետ էր խոսում:

Իսկ գուցե արժե Հայաստանի եւ Արցախի բնակչությանն ուղղված կո՞չ տարածել, որտեղ կլինեն կոնկրետ անձանց նկարները եւ Բաքվից նրանց գործունեության նկարագրությունը: Եթե ԱԱԾ-ն պատվից ցած է համարում նման կոչը, որովհետեւ նաեւ իր պատճառով է այդ անձը հայտնվել Բաքվում, դա կարող է անել ՊՆ-ն կամ ոստիկանությունը, կամ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Որեւէ պետական գերատեսչություն:

Ի վերջո ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն դեմքով ճանաչել Բաքվում աշխատանքի տեղավորվածին եւ կարող են զրույցի բռնվել ցանկացածի հետ ցանկացած թեմայով:

Այդ դեպքում առնվազն մարդկանց հեռախոսով ԱԱԾ հրավիրելու ծիծաղելի գործելաոճի կարիքը չի լինի, մինչեւ տեսնենք Գեորգի Կուտոյանի ֆլետչերյան կրթությունն ինչով կարող է օգտակար լինել ժողովրդին եւ պետությանը:

Տպել
12603 դիտում

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան