Երևան
12 °C
Մեր աղբյուրները փոխանցում են, որ գործարքը տեղի է ունեցել մոտ տասն օր առաջ: Ո՛չ գործարքի փաստը, ո՛չ էլ այն գինը, որը ստացել է Գաֆեսճյանը իր փայամասը վաճառելուց, պաշտոնապես չեն հրապարակվում: Հայաստանում Գաֆեսճյանի գործունեության մասին պաշտոնական տեղեկատվության միակ աղբյուրը «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամն է: Գրասենյակի մամուլի պատասխանատուն մեզ հայտնեց, որ հիմնադրամը չի զբաղվում նման հարցերով, եւ մեր հարցի պատասխանը ստանալու աղբյուր կարող է հանդիսանալ «Արմենիա» հեռուստաընկերությունը: Այստեղից որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալու մեր փորձերը անհաջող անցան: Ինչեւէ, հեռուստաընկերությունում իր բաժնեմասը վաճառելու մասին տեղեկությունները, թեեւ պաշտոնական հաստատում առայժմ չեն ստանում, այդուհանդերձ մեր աղբյուրների փոխանցմամբ գործարքի գինը կազմել է շուրջ 25 միլիոն դոլար: Նշենք, որ «Արմենիայում» Գաֆեսճյանի փայամասը կազմում է 50 տոկոս: Այն որ իր փայամասը նա ուզում է վաճառել, հայտնի էր վաղուց: Դեռ մի քանի ամիս առաջ խոսվում էր, որ այդ 50 տոկոսի դիմաց ամերիկահայ մեծահարուստն ակնկալում է ստանալ 40 միլիոն դոլար: Մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ նա արդեն վաճառել է իր բաժինը, սակայն այդ ժամանակ իրականում Գաֆեսճյանը բանավոր համաձայնել էր առաջարկվող գնին` 25 միլիոն դոլարին, իսկ գործարքը, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: Ընդհանրապես «Արմենիայի» փայամասի վաճառքը ուշագրավ է դառնում, երբ այդ իրադարձությունը դիտարկում ենք վերջին շրջանում Գաֆեսճյանի ծավալած գործունեության ենթատեքստում: Խնդիրն այն է, որ Գաֆեսճյանը այս տարվա ապրիլին «Ամերիա» բանկին վաճառեց իրեն պատկանող «Կասկադ» բանկը: Վաճառքի գինը մինչեւ հիմա պաշտոնապես գաղտնի է պահվում, սակայն բանկային համակարգում լուրեր են շրջանառվում, որ գործարքի գինը կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար: Գաֆեսճյանը, ըստ մամուլի հրապարակումների, վաճառել է նաեւ «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Միայն այս փաստերի շարադրումից ակնհայտ է դառնում, որ նա ազատվում է Հայաստանում իր ունեցած բիզնեսներից: Ինչո՞ւ: Այս հարցում կարող են լինել միայն ենթադրություններ, որոնց համադրումը այլ փաստերի հետ կարող է ստեղծել որոշակի պատկեր: Այսպես. ընդամենը անցած տարվա նոյեմբերին Գաֆեսճյանը Երեւանում հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպման մանրամասները ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունից կարդում ենք. «Հայաստանը դատապարտված է հաջողության, եւ մեր յուրաքանչյուր հայրենակից իր բաժին աշխատանքն ունի այս կարեւոր գործում»: Ըստ այդ պաշտոնական հաղորդագրության, այս խոսքերը հենց Ջերարդ Գաֆեսճյանին են պատկանում: Ու այս խոսքերից հետո նա սկսում է հետեւողականորեն վաճառել իր ունեցվածքը Հայաստանում: Հենց այն Հայաստանում, որը, ըստ Գաֆեսճյանի, «դատապարտված է հաջողության»: Դժվար թե որեւէ բիզնեսմեն վաճառեր որեւէ երկրում ունեցած իր բիզնեսը, իմանալով, որ այդ երկիրը «դատապարտված է հաջողության»: Հիմա մի ուրիշ փաստ: Հեռուստատեսային բիզնեսի միջավայրում շրջանառվում է այն համոզմունքը, որ «Արմենիայում» Գաֆեսճյանին պատկանող բաժնեմասը վաճառքից հետո անցել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ: Բաժնեմասի վաճառքի եւ դրա Սերժ Սարգսյանի փեսային անցնելու փաստերի համադրումից կարող է ստացվել տպավորություն, որ Գաֆեսճյանին պարզապես ստիպել են վաճառել «Արմենիայի» իր փայամասը, որպեսզի այն անցնի Միքայել Մինասյանի վերահսկողության տակ: Այս կարծիքը, անշուշտ, ունի գոյության իրավունք: Սակայն մյուս կողմից` հասկանալի չէ, թե ինչու Գաֆեսճյանը վաճառեց բանկը: Դա էլ հո քաղաքական շարժառիթներ չէր կարող ունենալ: Եւ ուրեմն, վերջին շրջանում Գաֆեսճյանի գործունեությունը թերեւս պետք է դիտարկել այլ տեսանկյունից: Հանրության շրջանում ընդունված կարծիք կա, որ Ջերարդ Գաֆեսճյանը բարերար է: Թերեւս կարիք չկա սա վիճարկել: Սակայն եթե նայում ենք նրա գործունեությանը Հայաստանում, ստացվում է հետեւյալ պատկերը. միայն «Արմենիայի» փայամասի եւ «Կասկադ» բանկի վաճառքի գործարքներից Գաֆեսճյանը ստացել է մոտ 45 միլիոն դոլար: Թե որքան ներդրում է նա արել Հայաստանում` հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Գաֆեսճյանը դեռ տարիներ առաջ հրաժարվեց Երեւանի «Կասկադ» կոչվող համալիրում ժամանակակից արվեստի մեծ թանգարանի շենքի կառուցման գաղափարից: Այս հսկայական ապակե շենքը պետք է դառնար Գաֆեսճյանի ամենախոշոր ներդրումը Հայաստանում, եւ դրա արժեքը 25 միլիոն դոլար էր: Այլ կերպ ասած, նրա բոլոր մյուս ներդրումները շատ ավելի քիչ են եղել: Իսկ սրանից հետեւում է, որ Ջերարդ Գաֆեսճյանը Հայաստանում շահույթ հետապնդող գործունեություն է ծավալել եւ ստացել է այդ շահույթը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին
Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը
Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար
Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո
Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ
Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան
Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի
Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ
Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին
Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի
Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ
Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան
Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել
ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ
Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո
ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան
Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած
Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած
Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT