Ռոնալդուն 1-ին անգամ հանրությանը ներկայացավ նոր ընկերուհու հետ. ՖԻՖԱ-ի կանաչ գորգը (ֆոտո)

10/01/2017 schedule11:35

Ինչպես հոլիվուդյան մրցանակաբաշխությունները, այնպես էլ ֆուտբոլայիններն ունեն մի կարեւոր բաղկացուցիչ՝ գորգի արարողությունը: ՖԻՖԱ-ի դեպքում, սակայն այդ գորգը ոչ թե կարմիր է, ինչպես Հոլիվուդում, այլ՝ կանաչ: Երեկ՝ հունվարի 9-ին, Ցյուրիխում տեղի ունեցած արարողությանը ներկա էր ֆուտբոլային աշխարհի մի ամբողջ աստղաբույլ: Շատերը ներկայացել էին իրենց ընտանիքների հետ: Այս միջոցառման ժամանակ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, առաջին անգամ հանրությանը ներկայացավ նոր ընկերուհու՝ Գորջինա Ռոդրիգեսի հետ:

Կրիշտիանու Ռոնալդուն, ընկերուհին՝ Գորջինա Ռոդրիգեսը, եւ որդին Կրիշտիանու կրտսերը

Անտոնի Գրիզման

Սերխիո Ռամոս եւ Պիլար Ռուբիո

Արարողությանը ներկա չէին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Հրավիրված էին նաեւ Անդրես Ինյեստան, Լուիս Սուարեսը, Խերարդ Պիկեն եւ Լիոնել Մեսսին, որը լավագույնի կոչումը զիջեց պորտուգալացուն՝ գրավելով 2-րդ տեղը: Վերջին րոպեին ակումբում տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ նրանք չգնան, եւ միջոցառմանն ակումբը ներկայացված լինի միայն ադմինիստրատիվ կազմի անդամներով: Կատալոնական ակումբը դա բացատրել է նրանով, որ խաղացողները պետք է պատրաստվեն «Ատլետիկի» դեմ հունվարի 11-ին կայանալիք Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպմանը, սակայն, ըստ իսպանական լրատվամիջոցների, կապտանռնագույններին պարզապես դուր չի եկել այն հանգամանքը, որ մրցանակների մեծ մասը բաժին էր հասնելու ոխերիմ թշնամի Մանդրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին:

Մարսելո, նրա կինը՝ Կլարիսը, եւ որդին՝ Էնցոն

Տոնի Կրոսը եւ նրա հարսնացուն՝ Ջեսիկան

Լուկա Մոդրիչը, կինը՝ Վանյան, եւ նրանց երեխաները

Ինչպես հայտնի է, 2016 թ. լավագույն մարզիչ ճանաչվեց, անգլիական «Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիա Ռանյերին, որն այդ համեստ թիմի հետ նախորդ մրցաշրջանում կարողացավ նվաճել շատերի կարծիքով ուժեղագույն առաջնության՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Զինեդին Զիդանը եւ նրա կինը՝ Վերոնիկան

Դաբի Ալվեշը եւ ընկերուհին՝ Յոհանա Սանսը

Կարլի Լոյդը

Ամերիկացի դերասանուհի Եվա Լոնգորիան եւ գերմանացի ռադիոհաղորդավար Մարկո Շրեյլը վարում էին արարողությունը

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ դարձավ Գերմանիայի հավաքականը գլխավորող Սիլվիա Նայդը, լավագույն ֆուտբոլիստուհի՝ ամերիկուհի Կարլի Լոյդը: 2016 թ. լավագույն գոլ ընտրվեց մալայզիացի Մոդ Ֆաիզ Սուբրիի գոլը. նրան հանձնվեց Պուշկաշի մրցանակը, բրազիլացի ֆուտզալիստ Ֆալկաոն արժանացավ «ֆուտբոլային փայլուն կարիերա» մրցանակին: «Տարվա լավագույն երկրպագու» անվանակարգում հաղթեցին Դորտմունդի «Բորուսիայի» եւ անգլիական «Լիվերպուլի» երկրպագուները: «Արդար խաղի մրցանակը» ստացավ բրազիլական «Ատլետիկո Նասիոնալը», որը «Շապեկոենսեի» ավիավթարից հետո հրաժարվել էր շարունակել պայքարը Հարավամերիկյան գավաթի խաղարկությունում եւ խնդրել էր Հարավամերիկյան կոնֆեդերացիային չեմպիոնի տիտղոսը հանձնել մրցակցին:

2016 թ. խորհրդանշական հավաքականը ստացել է հետեւյալ տեսքը.

Դարպասապահ- Մանուել Նոյեր («Բավարիա»)

Պաշտպաններ- Դանի Ալվես («Յուվենտուս»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Մարսելո (2-ն էլ՝ «Ռեալ Մադրիդ»)

Կիսապաշտպաններ- Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (2-ն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»)

Հարձակվողներ- Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես (2-ն էլ՝ «Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2459 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում