Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչեւ այս տարեվերջ. Հովհաննես Ազիզյան

19/01/2017 schedule14:53

Արդեն այս տարի Սյունիքի մարզում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին սկզբնական շրջանում կունենա 10-15 հա տարածք՝ հետագայում եւս 10 հա տարածքի ընդլայնման հնարավորությամբ: Ազատ տնտեսական գոտու հիմնման համար կծախսվի շուրջ 32 միլիոն դոլար: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 10 տարվա ընթացքում ազատ գոտում կներգրավվի շուրջ 120 ընկերություն՝ տարեկան 100 մլն դոլարի արտահանումների ծավալով: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա առաջիկա 10 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ: Հայ-իրանական սահմանից 2 կմ հեռու՝ Իրանի տարածքում, գործում է իրանական Արաս Ազատ տնտեսական գոտին է, ինչը համագործակցության լավ հնարավորություններ է ստեղծում»,- համոզմունք հայտնեց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում ստեղծվելիք տնտեսական ազատ գոտին թվով 3-րդն է Հայաստանում՝ Երեւանում գործող 2 այդպիսի գոտիներից հետո:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ իր հերթին նկատեց, որ ծրագիրը ՀՀ տնտեսության զարգացման համար լայն հնարավորություններ կստեղծի: Ազատ տնտեսական գոտու տարածքում դյութի ֆրի համակարգով այցելողներին հնարավորություն կընձեռվի ապրանքներ գնել առանց մաքսատուրքերի:

Մինչեւ փետրվարի 10-ը կընդունվեն ներդրողների կողմից հայտեր, որոնցից վերջնականապես կընտրվի այն ծրագիրը, որն առավելապես կբավարարի Հայաստանի զարգացման նպատակներին: Ուշադրություն կդարձվեն առաջարկներում աշխատատեղերի թվին, բիզնեսի կազմակերպման գործառույթներին եւ այլ կարեւոր մանրամասների:

«Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկին, ապա հույս ունենք, որ ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչեւ այս տարեվերջ: Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի ապրիլ ամսին: Այս պահին որպես կազմակերպիչ կողմեր, հետաքրքրված են ռուսական, իրանական եւ չինական մի շարք կազմակերպություններ: Գրավոր հետաքրքրվածություն է հայտնել իրանական մի քանի կազմակերպություն: Մենք համոզված ենք, որ սա ներդրողների համար լավ հնարավորություն է, ինչպես որ լավ հնարավորություն է գործընթացի բոլոր կազմակերպիչների համար»,- ասաց նա:

Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում Հայաստանն իր գործընկերներին կառաջարկի միս, շոկոլադ, հրուշակեղեն, ինչպես նաեւ շշալցված հանքային ջուր, սիգարետ, դեղորայք: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ իրանական 80 միլիոնանոց շուկայում հայկական արտադրության ցանկացած ապրանք, անկասկած, լավ կվաճառվի:                                                                      

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2669 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ