Երևան
12 °C
Այսօր Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրում, կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Սկսած 1937 թվականից ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունն անցկացվում է հունվարի 20-ին:
Առավոտյան Դոնալդ Թրամփն իր տիկնոջ` Մելանիայի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ համաձայն ավանդույթի` այցելել է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Սբ. Հովհաննես եկեղեցի: Այնուհետև նորընտիր նախագահն ու առաջին տիկինը ժամանել են Սպիտակ տուն, ուր նրանց դիմավորել են Բարաք և Միշել Օբամաները։
Միջոցառմանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ՝ Թրամփի կողմնակիցները, ինչպես նաև նրա հակառակորդները։ Երդմնակալության արարողությանը զուգահեռ բողոքի ցույցեր են ընթացել Վաշինգտոնում։ Ցուցարարները ջարդել են МcDonald's-ի և Bank of America-ի ապակիները։
Թեև երդման արարողության ներկա էր գրեթե ողջ ամերիկյան քաղաքական էլիտան, սակայն դեմոկրատ սենատորներից և կոնգրեսականներից շատերը հրաժարվել էին մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը:
Նախագահական ընտրություններում պարտություն կրած դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև նրա ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նույնպես մասնակցել են Թրամփի երդմնակալության արարողությանը: ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն իր տիկնոջ հետ ևս ներկա է եղել միջոցառմանը:
Նախ, ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսն ընթերցեց երդմնակալության տեքստը, որից հետո Թրամփը կրկնեց այն։
«Ես հանդիսավոր երդվում եմ, որ բարեխղճորեն կատարելու եմ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները և ամբողջ ուժով պաշտպանելու եմ ԱՄՆ Սահմանադրությունը: Թող Աստված ինձ օգնի», - հայտարարեց 70-ամյա Դոնալդ Թրամփը` ԱՄՆ 45-րդ նախագահը՝ բարձրացնելով աջ ձեռքը և ձախը դնելով Լինքոլնի Աստվածաշնչի վրա։ Ի դեպ, Լինքոլնի Աստվածաշնչի վրա երդում էին տվել միայն Լինքոլնը և Բարաք Օբաման` 2 անգամ։
Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը` փոխարինելով երկու ժամկետ պաշտոնավարած նախագահ Բարաք Օբամային։
Նորընտիր նախագահը երդմնակալությունից հետո իր ելույթում նշել է, որ իշխանությունը Վաշինգտոնից փոխանցում է հասարակ մարդկանց. «Ոչ թե կառավարությունը պետք է ղեկավարի ժողովրդին, այլ ընդհակառակը: 2017 թվականն այն տարին է, երբ երկիրը կրկին կվերադարձվի ժողովրդին: Այս պահը պատկանում է ձեզ: Այս երկրի մոռացված տղամարդիկ և կանայք այլևս մոռացված չեն լինի։ Այժմ բոլորը կլսեն ձեզ»:
Նորընտիր նախագահը խոսել է ԱՄՆ-ի ծանր տնտեսական վիճակի, փակ գործարանների, սոցիալական անհավասարության մասին: Նա նաև ընդգծել է, որ այս պահից առաջին տեղում Միացյալ Նահանգներն ու դրա շահերն են, և դա վերաբերում է բոլոր հարցերին՝ լինի դա միգրացիան, թե արտաքին քաղաքականությունը։
Ի դեպ, Թրամփը կրկին քննադատել է ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը. «Մեր արտաքին քաղաքականությունը նոր ուղղության կարիք ունի: Չափազանց երկար ժամանակ մենք անհիմն ներխուժումներ ենք կատարել մի երկրից մյուսը»:
Վերջում Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ ճանապարհել է Բարաք և Միշել Օբամաներին մինչև ինքնաթիռ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT