Հովիկ Աբրահամյանի մերձավոր գյուղապետերը հրավիրվում են ոստիկանություն

Արարատի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն անելանելի իրավիճակում են հայտնվել: Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:

Գյուղապետերին զգուշացվում է, որ հանկարծ չփորձեն դուրս գալ ՀՀԿ-ից: Նրանց հրահանգվում է նաեւ, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, ով էլ որ առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Իրավապահներն օրվա մեջ մոտ 4 համայնքի ղեկավարի են «հյուրընկալում»:

Նշենք, որ Դիտակի համայնքի ղեկավարը Սուրեն Սրապոյանն է, Արեւշատինը՝ Գոգոլ Նիկոլյանը, Մխչյանինը՝ Խաչիկ Պողոսյանը, իսկ Նորաշենինը՝ Արտուշ Սարգսյանը: Այս համայնքները ներառված են նախկին Արտաշատի շրջանի կազմում: Հիշեցնենք, որ Մխչյանն էլ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է:

Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը լսելով մեր հարցը՝ արդյոք գնացել եք ոստիկանություն եւ «հանձնարարություններ ստացել», մի պահ լռեց, ապա ասաց. «Չէ, չէ, չէ ինձ չեն հրավիրել, չէ, ես եկա գյուղապետարան, քարտուղարն ասեց զանգել էին… ու էլ չեմ էլ պատասխանել, չեմ իմանում ինչ է: Էդ զանգն ա եղել չեմ գնացել, չէ»: Հարցին ՀՀԿ-ի համա՞ր եք աշխատելու խորհրդարանական ընտրություններն ընդառաջ, նա պատասխանեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, սակայն պետք է ՀՀԿ-ի համար աշխատել:

Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ կուսակցությունից, մտահոգություն կա, որ արտահոսք է լինելու, դուք հնարավո՞ր է լքեք ՀՀԿ-ն՝ հարցրեցինք Սուրեն Սրապոյանը: «Չէ, չէ, այդպիսի որոշում ոչ մեկս էլ…, տենց բան չկա»,- ասաց Դիտակի համայնքապետը՝ նշելով, որ ուր էլ որ հրավիրեն իրեն՝ կգնա: «Բայց կարող է ուրիշ հարց է, էդ հարցի հետ կապված չի, իսկ եթե հրավիրեն՝ կգնամ, ոնց չեմ գնա»,- ասաց Սուրեն Սրապոյանը՝ փորձելով համոզել, որ երբեւէ ընտրություններում ճնշումներ չեն եղել իրենց վրա:

Նորաշեն համայնքի ղեկավարը Գագոլ Նիկոլյանը նույն հարցը լսելուն պես միանգամից հակադարձեց. «Մեզ ո՞վ է հրավիրել: Չէ, չեն հրավիրել»: Գոգոլ Նիկոլյանի մոտ, ընդհանրապես, հարց չառաջացավ, թե ինչու պետք է իրեն հրավիրեն ոստիկանություն: Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ գնացել եք ոստիկանություն եւ զրույց ունեցել, նա այսպես արձագանքեց. «Չէ, չեմ իմանում, ոչ մի բան էլ չեն ասել, մենք ՀՀԿ ենք, մնում ենք ՀՀԿ»: Հարցին՝ եթե ընտրություններում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այլ կուսակցության համար աշխատի, ձեր դերակատարությունն ինչպե՞ս եք տեսնում, նա ասաց. «Մենք ՀՀԿ ենք, ոնց կարանք ուրիշ մարդկանց…: Մեր որոշմամբ ենք մենք դարձել ՀՀԿ-ական»:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին. «Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, քաղաքական բնույթի հարցերով չի զբաղվում: Ձեր գրած տեղեկությունը չի համապաստախանում իրականությանը»:

Նշենք, որ երեկ էլ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հ.Գ. «Չի բացառվում, որ նման օպերացիաներով իշխանությունները փորձում են Հովիկ Աբրահամյանից քաղհալածյալ սարքել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16090 դիտում

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը