Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխն այլևս Կարեն Կարապետյանն է. Վարուժան Ավետիսյան

01/02/2017 schedule19:16

«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսօր հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից: Դրանում նշվում է.

«Մոսկվան փոխում է հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխին եւ պաշտոնապես ամրագրում է հարաբերությունների գաղութատիրական ձեւաչափը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի առնչությամբ Մոսկվան մի շարք խորհրդանշական քայլեր կատարեց, որոնք ցույց տվեցին երկու փաստ՝ 1) Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխն այլեւս Կարեն Կարապետյանն է եւ 2) այսուհետեւ պաշտոնապես ամրագրվում է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առկա գաղութատիրական հարաբերությունների ձեւաչափը:

Մոսկվայի եւ նրան ներդաշնակող Կարեն Կարապետյանի քայլերը

1. Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով: Հայաստանում մեկ մարդու որպես տարածքի պատասխանատու նշանակելու եւ նրանից պահանջելու Մոսկվայի կառավարման մեթոդն այդպիսին է: Գեներալ-նահանգապետի միջոցով գաղութը կառավարելու հայտնի մեթոդ է, եւ զարմանալու կարիք չկա, որ մեր պարագայում այդ մեթոդն է կիրառվում:

2. Կարեն Կարապետյանին դիմավորեցին պետության գլխի համար նախատեսված արարողակարգով:

3. Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանին պետության գլխի կարգավիճակին համապատասխանող ընդունելություն ցույց չտվեցին: Ռուսաստանի պետության գլուխ Վլադիմիր Պուտինը նրան չընդունեց: Նա հանդիպեց Ռուսաստանի 2-րդ դեմքի՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

4. Կարեն Կարապետյանի այցի ծրագրում ներառված էին տնտեսական բնույթի հարցեր, սակայն դրանք իրականում ֆոն ապահովելու եւ այցը «հիմնավորելու» համար էին միայն: Որեւէ լուրջ պայմանավորվածություն, անգամ՝ պայմանավորվածության հանգելու քայլ չկատարվեց:

5. Այցի պաշտոնական-ցուցադրական մասի մեխը ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով ՀՀ մուտքն արտոնող պայմանագրի կնքումն էր: Այս պայմանագիրն անհրաժեշտ է միայն Ռուսաստանին: Այն «աբխազացնում» է ՀՀ-ն և նրան դիտում որպես ՌԴ ներքին տարածքի կարգավիճակ ունեցող միավոր: Պայմանագիրը Հայաստանի գաղութացումը խորացնող հերթական փաստաթուղթն է, և Կարեն Կարապետյանն այն պետք է կնքեր Մոսկվայում՝ որպես մեր պետության կարգավիճակի ցածրացումը և նրա գաղութացման շարունակականությունը հավաստող պարտավորագիր, դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը Կրեմլին: Ի դեպ, այս պայմանագիրն անվտանգային, ինչպես նաև ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներ է ստեղծում ՀՀ-ի համար, ինչը, սակայն առանձին թեմա է:

6. Կարեն Կարապետյանի այցն օգտագործվեց ռուսական գաղութ լինելու «առավելություններն ու օգուտները» քարոզելու համար, ասելով, թե ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 70%-ով աճել է ՀՀ-ից ՌԴ արտահանումը: Հուսով եմ, տնտեսագետները կանդրադառնան այս «փուչիկին», ուստի բավարարվենք դրա արձանագրմամբ:

7. Ռուսական կողմն անգամ թույլ չտվեց, որ մի քիչ էլ Կարեն Կարապետյանը սուտ խոսի և բարձրացնի դիակի մարմնի ջերմաստիճանի նման ընկնող իր վարկանիշը: Մեդվեդևը նրան ժխտեց, ասելով, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելու նպատակով հիմնադրամ ստեղծելու հարցը գաղափարի մակարդակում է դեռ, մինչդեռ Կարապետյանը գոհունակությամբ հայտարարում էր, որ իր բոլոր առաջարկություններն ընդունվել են և մատնացույց էր անում այդ հիմնադրամի ստեղծման առաջարկությունը: Թեպետ հոգնակի էր խոսում, սակայն այդ չընդունված առաջարկությունից բացի, ուրիշ լուրջ առաջարկության մասին կոնկրետ բան չասաց: Չասաց, որովհետև չի եղել: Հոսոս կոմսոմոլի նման մեկ օրինակ մոգոնել էր ընդամենը տպավորություն ստեղծելու համար, այն էլ թույլ չտվեց վերադասը:

8. Ռուսական մամուլը լայնորեն արձագանքեց այցի միակ գործնական բաղադրիչին՝ ՌԴ քաղաքացիների արտոնյալ մուտքը ՀՀ ամրագրող պայմանագրին, որովհետև դա հերթական տարածքի նկատմամբ ռուսական տիրապետությունն ուժեղացնելու կարևոր քայլ էր: Եվս մի փոքր «Крым наш!»:

9.Երախտապարտ Կարեն Կարապետյանի այցի մեդիա պատասխանատուները չեն հավատարմագրել «կեղտոտ» Արևմուտքի «ձայնափող» Ազատություն ռադիոկայանի լրագրողներին՝ այդ քայլով ևս ապացուցելով հավատարմությունը մոսկովյան տիրոջը:

10. Կարեն Կարապետյանը հանդիպեց տեղի հայ եկեղեցու, համայնքի և գործարար շրջանակի ներկայացուցիչների (հարգելի բացառությունները հաշվի առնելով, կարդա՝ գործակալների և խամաճիկների) հետ: Բնականաբար՝ խոսեց ռուսերեն: Նման հանդիպումները կարևոր և անհրաժեշտ են, սակայն Ռուսաստանի պարագան այլ է: Ռուսաստանում դրանք ունեն Կրեմլից իջեցված այն հանձնարարականի ենթատեքստը, որ դուք համայնք եք, ցեղակլանային միություն, մենք ձեզ հետ լրջորեն շփվելու ցանկություն չունենք, բայց թույլ ենք տալիս ձեր ցեղակիցների հետ շփվել, եթե կարողանաք նրանցից ինչ-որ բան պոկել մեր սերժանտների նախնական հրահանգների սահմաններում, և մենք դեմ չենք լինի: Բայց դա պետք է ներկայացվի որպես ռուսական հոգատարության և բարեհաճության դրսևորում: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների այս «պատկանելիք» բաղադրիչը հանձնվում է Կարեն Կարապետյանին: Դա նույնպես վարչախմբի պարագլխի հատկանիշ է:

Ամփոփելով, կրկին արձանագրենք, որ  1)Մոսկվան արդեն Կարեն Կարապետյանին է տեսնում հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլխի դերում, 2)ևս մեկ մակարդակ իջեցվել է ՀՀ-ի կարգավիճակը, և այն արդեն համարվում է վարչատարածքային միավոր, ըստ այդմ՝ ՀՀ-ի ղեկավարը և ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերվելու են նրա երկրորդ մակարդակում: Եթե հավասարը հավասարի հետ հանդիպումներ լինեն, ապա դրանք ընդամենը պարտադրված են լինելու ձևական-իրավական արարողակարգային պահանջներով, սակայն էությունը չեն փոխելու: Զուգահեռաբար՝ տեղի է ունենում նաև անձերով պայմանավորված ուշագրավ ձևաչափային փոփոխություն: Եթե Սերժ Սարգսյանը և նրա նախորդները Կենտրոնի առաջ խոնարհվող գավառեցիներ էին, ապա Կարեն Կարապետյանը Կենտրոնից գավառ գործուղված մեկն է, որը, անկախ իր գտնվելու վայրից, մեզ միշտ նայում է Մոսկվայից:

Անշուշտ, նրանց պետք չէ համեմատել, քանի որ նույն շղթայի հաջորդական օղակներ են՝ յուրաքանչյուրն իր դերով ու նախանշանակմամբ:

Նախատեսվում է, որ Կարեն Կարապետյանի օրոք Հայաստանը գրեթե գործ չի ունենալու անվտանգային-պաշտպանական և արտաքին ռազմավարական հարցերի հետ, և Գազպրոմի դուստր ընկերության պաշտոնյա Կարեն Կարապետյանն իր գազպրոմա-գործակալական թիմով զբաղվելու է միայն տնտեսական հարցերով, իսկ տարածքում կարգ ու կանոնի հաստատումը, որպես «կեղտոտ» գործ, թողնելու է Մոսկվայի ուղիղ հսկողության տակ գտնվող որևէ «միլիցու»:

Ռուսական առածն ասում է՝ «երազելը վնաս չէ»»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3519 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ