Երևան
12 °C
Դուլյանը երկուշաբթի հիշեցրեց աշխարհի վերջի ժամացույցի մասին, խորհրդանշական մի ժամացույց, որի սլաքները ցույց են տալիս, թե մենք որքան ենք հեռու կամ մոտ աշխարհի կործանմանը, նայած թե մեծ սլաքը ինչքան է հեռու 12-ից։ Գիտնականները պարբերաբար հավաքվում եւ ճշգրտում են սլաքի դիրքը։ Մինչեւ հիմա արմագեդոնից 3 րոպե էր պակաս։ Անցյալ շաբաթ գիտնականները մոտեցրին մեծ սլաքը, եւ այժմ աշխարհի վերջից 2,5 րոպե է պակաս։ Պատճառը Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելն է եղել։ Ու այդ գիտնականները դեռ հաշվի չեն առել ընտրությունները, որ շուտով տեղի են ունենալու Հայաստանում։
Հեղինեի խոստովանությունը
Նախընտրական ժամանակները, ինչպես Նալբանդյանը կասեր, խաղեր տալու ժամանակներ են։ Քաղաքական ուժերը, օգտագործելով տարիներով մշակված մեթոդներ, ձայներ են վաստակում՝ խոստանալով այդ ձայներն արդյունքում օգտագործել ի շահ երկրի ու ընտրողների իրավունքները պաշտպանելու։ Խոստանալը խոստանում են, իսկ արդյունքում վարվում ինչպես միշտ՝ արժանապատվորեն սեղմում են իրենց մեկնած ձեռքը, գնում են թեյ խմելու, աղոթելու եւ այդպես շարունակ, կամ ժամանակին «հետ դարձ, քայլով մարշ» են անում՝ իրենց կողմնակիցների գլխից որեւէ մազ չպակասեցնելու անկեղծ մղումով։ Այս ամենն ընտրողը հազար անգամ արդեն տեսել է, եւ եթե լավատեսությունս ինձ չի խաբում, հազար անգամ էլ դեռ կտեսնի։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ պիտի չափ ու սահման ունենա։ Որպես ընդդիմադիր ընտրությունների գնացող ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանը «Երկրի հարցը» ծրագրի հյուրն էր։
Ու չնայած չափված- ձեւված խոսքին ու արեւմտյան ժպիտին, որ թաքնվել էր շուրթերի անկյուններում, վարողին, այնուամենայնիվ, հաջողվեց նրանից կորզել մի հետաքրքրաշարժ խոստովանություն. «Մենք, բնականաբար, ինչո՞ւ չէ, կոալիցիա կկազմենք»։ Սա այն դեպքում, եթե վստահ լինեն, որ կունենան լուրջ լծակներ եւ հնարավորություն՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Բանն այս խոստովանությունը չէ բնավ, վերջիվերջո ո՞վ է կասկածում, որ հնարավորության դեպքում Արթուր Բաղդասարյանը հնարավորինս մոտիկ կտեղավորվի իշխանական կերակրատաշտին, խնդիրն այն է, թե ինչ մեթոդներով են ՀՎԿ-ականները փորձում ընդդիմադիր ձայներ գրավել։ Հեղինեն պնդում է, որ կոալիցիա կազմելու դեպքում իրենք փորձելու են իրականացնել իրենց լավագույն ծրագրերը։
Օրինակ, վերջերս Արթուր Բաղդասարյանը ծրագիր է առաջ քաշել, որ աշխարհի շատ երկրներում 18 տարեկանները չեն ծառայում, ինչո՞ւ չենք կարող մենք էլ պրոֆեսիոնալ բանակ ձեւավորել։ Սա իրականում շատ գրավիչ ու շատ վտանգավոր գաղափար է։ Մի կողմից այն կարող է ՀՎԿ-ի օգտին գրանցել բոլոր 14, 15, 16, 17, 18 տարեկան տղաների ծնողների ձայները, բայց մյուս կողմից էլ ո՞ւմ, եթե ոչ տարիներ շարունակ ԱԽՔ աշխատած Արթուր Բաղդասարյանին պիտի որ հայտնի լինի, որ ներկա պահին հարեւաններից 2-ի հետ փաստացի կոնֆլիկտի մեջ գտնվող Հայաստանը այսօր չունի պրոֆեսիոնալ բանակի անցնելու ռեսուրս։ Մենք սահմանի հսկայական գիծ ունենք, բնակչության օրեցօր նվազող քանակ (անգամ պաշտոնական տվյալներով 2016-ին Հայաստանից արտագաղթել է 51 000-ից ավելի մարդ) եւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակը սահմանը ծածկելու խնդիր ունի, ինչն անհնար կլիներ լուծել, եթե ժամանակին սահման չհասնեին աշխարհազորայինները։
Ու այդ ամենն իմանալով հանդերձ, փորձել ժողովրդին հաճոյանալ այսպիսի թեզերով, դրանք գցել հասարակության մեջ ու ծամել՝ հասկանալով, որ ընտրությունները կվերջանան, իսկ ժողովրդի հիասթափությունը կհասնի գագաթնակետին, մեղմ ասած, բարոյական չէ։ Բայց դե ե՞րբ են բարոյականության նման մանր հարցերը կանգնեցրել ՕԵԿ-ականներին իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին։ Ամեն դեպքում քաղաքական ուժերը ընտրությունների իրենց քարոզարշավը պիտի այնպես կազմակերպեն, որ հնարավորինս քիչ վնաս հասցվի հասարակության զգացումներին։ Եվս մեկ հիասթափության, ինչպես 2008-ին եւ 2013-ին էր, եւ ժողովուրդը կարող է այլեւս չդիմանալ։
Շաբաթվա անակնկալները
«Ժամանակներն այնպիսին են, որ մենք երկար չենք կարող մնալ արձակուրդում»,- երկուշաբթի երեկոյան ավետեց Պետրոս Ղազարյանն ու գրեթե 40-օրյա արձակուրդից հետո վերադարձավ եթեր։ Լրագրողի առաջին հյուրերից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանը, նկարագրեց երկրում տիրող իրավիճակի ողջ բարդությունն ու տեսակետ հայտնեց, որ հասարակության համար էլ ավելի դժվար է, երբ այս պայմաններում լսում է տեքստեր, որոնք նախագահի համար գրում է նրա հիանալի ճառագիր Սեւակ Լալայանը։ Իրականության ու այդ ճառերի միջեւ խզումն էլ ավելի է սրում կոնտրաստն իրականության ու ելույթների, որ Սերժ Սարգսյանն ունենում է այս կամ այն առիթով։ Այդպիսի մի ելույթ նա օրերս ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշակերտների համար։ Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիք եւ բարոյականություն։
Սա հիրավի նոր խոսք է հայ քաղաքական մտքի պատմության մեջ, որտեղ ժամանակին գլուխ էին գովում, թե կարդալ չեն սիրում եւ ամենայն պատասխանատվությամբ ու անձնական օրինակով պնդում էին, որ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ ՀՀԿ-ն կարծես թե «խելքի է եկել» եւ փորձում է իրեն փոխարինող սերունդ կրթել։ Եվ սակայն դահլիճում հավաքված այդ սերնդի ներկայացուցիչները բոլորովին հույսեր չեն ներշնչում, որ սերնդափոխությունից հետո երկրում իրավիճակը դեպի լավն է փոխվելու։ Կարեն Ավագյանին ու Էդուարդ Շարմազանովին փոխարինելու են գալու տղաներ եւ աղջիկներ, որոնք Սերժ Սարգսյանին են նայում մի հայացքով, որը հարգանքի ու պաշտամունքի հասնող սիրո խառնուրդ է, իսկ երբ նա տեղեկացնում է, որ ինքը «չի տիրապետում անգլերենին, ֆրանսերենին ու գերմաներենին», տեսախցիկը ցուցադրում է, թե ինչպես են նրանք ջանասիրաբար գրիչները սղղացնում նոթատետրերի վրայով՝ փորձելով հավերժացնել մեսիայի բերանից ելնող յուրաքանչյուր բառ։
Քաղաքական այս դպրոցում հավաքված երիտասարդների հայացքն իրենց քաղաքական առաջնորդին եւ ջանասիրությունը, որով փորձում են մտքներում ու տետրերի էջերին պահել- պահպանել նրա արտահայտած յուրաքանչյուր միտք, մարում է բոլոր հույսերը ապագայի նկատմամբ։ Կուսակցական դպրոցում հավաքված այս երիտասարդները ինչ-որ առումով հակոտնյան են պայծառ հայացքով այն ջահելների, որոնց կարելի է տեսնել փողոցներում ու հրապարակներում՝ իրենց բողոքն արտահայտելիս։ Բայց իշխող ուժը հույսը դնում է դահլիճում հավաքվածների վրա։ Եվ այդ ընտրությունն ավելի քան հասկանալի է։
Ուղղակի կռիվ առանց կյանքի
«Կյանք ու կռիվ» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալու առաջին օրերից ֆիլմի մասին հիացական կարծիքների պակաս չկար։ Հունվարի 28-ին ֆիլմը ցուցադրվեց Հ1-ով եւ տրամագծորեն հակառակ կարծիքներ սկսեցին հնչել։ Այդպես հաճախ է պատահում, երբ սպասելիքները շատ են, արդյունքը երբեմն չի բավարարում։ Իսկ ճշմարտությունը, ինչպես հաճախ պատահում է, մեջտեղում է։ Ակնհայտ է, որ Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմը շահեկանորեն տարբերվում է վերջին շրջանում նկարահանված բոլոր հայկական ֆիլմերից։ Հերոսները բնական են, վերամբարձ մտքեր չեն հնչում, ֆիլմում հումորն ու լացը խառնված են, ինչպես հաճախ կյանքում։ Տարօրինակ է պարզապես, որ ինչպես «Մի վախեցիր» ֆիլմում, այս անգամ էլ ֆիլմի հերոսները ճակատ են հասնում եւ հերոսանում են ինչ-որ բանից փախչելով, խուսափելով, անելանելիությունից կամ սխալմամբ։ Եվ միակ անձնավորությունը ֆիլմում, որը լրջորեն հասկանում է իր արածն ու գաղափարական կռիվ է մղում, իր ադրբեջանցի «եղբորն» օգնող հայն է։ Ինչպես հայտնի լրագրողն էր ասում՝ զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում։ Չնայած մի տեսակ ավելի հաճելի կլիներ, եթե լիներ զուգադիպություն։
Ռուզան Ազիզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT