Երևան
12 °C
Ժամանակին Վանո Սիրադեղյանը խուզել տվեց մարմնավաճառուհիների գլուխները: Բայց հետո նրանց մազերն աճեցին, ու նրանք էլի սկսեցին զբաղվել իրենց գործով: Ըստ պաշտոնական տվյալների, մարմնավաճառների թիվը երկրում խիստ աճել է: Բայց, հավանաբար, նրանց քանակը չի բավարարում ավանդապաշտ հայ տղամարդկանց, ու այս մասնագետների ուժեղ ներհոսք է սկսվել Մոսկվայից: Բայց փոխարենը կա նաեւ հայ մարմնավաճառուհիների արտահոսք: Միայն Դուբայում այսօր 500 հայ մարմնավաճառուհիներ կան: 100-ն էլ բանտերում են: Այս տվյալները Կանանց իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպությունը վերցրել է ներքին գործերի նախարարությունից:
Տեղեկություններ կան նաեւ Հայաստանում մոտ 40 «Մամա ռոզաների» գոյության մասին, որոնցից կեսն է միայն հայտնաբերված: Բայց հայ մարմնավաճառուհիները գերադասում են նրանց հետ չաշխատել, քանի որ «Մամա ռոզաները», որպես կանոն, կամ թալանում են մարմնավաճառուհիներին, կամ էլ տալիս են նրանց աշխատածի երեսուն տոկոսը միայն: Հայաստանում այս գործով զբաղվողների համար օրենքը սահմանում է 200 դրամ տուգանք: Դա, իհարկե, ոչ մի պրոբլեմ չի առաջացնի բարձրակարգ մարմնավաճառուհիների համար, քանի որ նրանց աշխատանքի գինը սկսվում է 100 դոլարից: Բայց իրենց օրվա հացը վաստակող կանանց համար այդ տուգանքը կարող էր լուրջ խնդիր դառնալ:
Եվ որպեսզի բոլորովին մոտ ապագայում Երեւանը բորդել չդառնա, Կանանց իրավունքների կենտրոնը որոշել է մարմնավաճառության դեմ պայքար սկսել: Նրանք, իհարկե, չեն պատրաստվում խուզել իրենց օրվա հացը վաստակող կանանց գլուխները: Պարզապես կազմակերպության ներկայացուցիչները ցանկանում են հոգեբանական զզվանք առաջացնել մարմնավաճառության երեւույթի դեմ: Դա նրանց, իհարկե, մի քիչ դժվարությամբ կհաջողվի, գոնե արդեն պրոֆեսիոնալ դարձած մարմնավաճառուհիների դեպքում: Նման հիասթափություն միության նախագահ Սուսաննա Վարդանյանն արդեն մեկ անգամ ունեցել է: «Ես մի մարմնավաճառուհու ասացի՝ ուզո՞ւմ ես, ես քեզ համար մի գործ կճարեմ: Տուն կմաքրես կամ նման մի բան»,- հարցրել է Սուսաննա Վարդանյանը: «Ոչ, ի՞նչ եք ասում, Էդ էր պակաս, որ ես նման գործ անեի»,- պատասխանել է կինը:
Բայց Կանանց իրավունքների կենտրոնի խնդիրը մարմնավաճառության հանդեպ միայն հոգեբանական զզվանք առաջացնելը չէ: Նրանք նաեւ պաշտպանում են այդպիսի կանանց իրավունքները: Մարմնավաճառությամբ զբաղվող կանանցից շատերը, ըստ կենտրոնի, միամտաբար են հայտնվում այդ կարգավիճակում: Օգտվելով աշխատանք եւ ապագայի հնարավորություններ որոնող կանանց անտեղյակությունից, «շահույթ փնտրողները» տալիս են նման հայտարարություններ՝ աշխատանքի են հրավիրվում գեղեցիկ կանայք, մինչեւ 25 տարեկան՝ արտասահմանում, իբր, որպես դայակ, մատուցողուհի աշխատելու համար: Ովքեր հավատում են այդ հայտարարություններին ու արտասահմանում աշխատանք գտնելու հույսով անձնագրերը հանձնում են իրենց աշխատանքի հրավիրածներին, հետո հայտնվում են խայտառակ վիճակում:
Նրանք ստիպված են լինում արտերկրում անել այն, ինչ ստիպում է անել «շահույթ հետապնդողը», որովհետեւ իրենց անձնագիրն արդեն իրենց մոտ չի լինում: Իսկ նրանց ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ: Մարմնավաճառության համար արտահանված կանանց նկատմամբ գործադրվող բռնությունն ու խտրականությունը, ըստ Կանանց կենտրոնի, սահմաններ չի ճանաչում: Կավատները հիմնականում օգտագործում են այն կանանց ու աղջիկներին, որոնք ապրում են աղքատության պայմաններում ու այստեղ աշխատանք գտնելու հնարավորություն չունեն: Առեւտրի զոհ դարձած կանանց ծանր վիճակը սաստկանում է նաեւ այն պատճառով, որ նրանք օգնություն չեն ստանում հասարակական ու սոցիալական ծառայություններից, եւ հասարակական կարծիքն էլ նրանց դեմ է նույնիսկ իրենց հարազատ երկրում: Ըստ կենտրոնի, կավատներն աղքատ ծնողներից գնում են նաեւ երեխաներին ու նրանց էլ մարմնավաճառ դարձնում:
Ի դեպ, կանանց իրավունքները պաշտպանելու համար կանանց կենտրոնը բացել է «թեժ գիծ»: Եթե հանկարծ որեւէ մեկը կփորձի ոտնահարել ցանկացած կնոջ իրավունքներն ու բռնություն կիրառել նրանց հանդեպ, ապա նրանք կարող են զանգահարել Կանանց կենտրոն 54-28-28 հեռախոսահամարով, ու կենտրոնի հոգեբանն իր խորհուրդները կտա ոտնահարված կնոջը: Դա վերաբերվում է ե՛ւ ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ե՛վ մարմնավաճառուհիներին:
Այսօր Կանանց իրավունքների կենտրոնը որոշել էր մամուլի ասուլիս հրավիրել: Բայց քանի որ ներքին գործերի նախարարը Հայաստանում չէ, իսկ մարմնավաճառության մասին եղած վերջին տվյալները տիկին Վարդանյանը պետք է վերցներ հենց ՆԳՆ-ից, ասուլիսը հետաձգվեց: Միայն նախարարի վերադառնալուց հետո Կանանց իրավունքների կենտրոնը հնարավորություն կունենա հրապարակել, թե Հայաստանում քանի մարմնավաճառ կա: Դրանք, իհարկե, միայն պաշտոնական տվյալներ կլինեն: Իսկ թե իրականում քանի այդպիսի կանայք ու երեխաներ կան երկրում, բնական է, որ մեր իրավապահ մարմիններին չի էլ հաջողվի ճշտել: Իսկ այն, որ մարմնավաճառությունը երկրում ծաղկում է ապրում, վկայում են այն բազմաթիվ «սերվիսները», որտեղ կարելի է նույնիսկ հարսի շորերով մարմնավաճառուհի պատվիրել:
Լուսինե Բարսեղյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT