Երևան
12 °C
Հայ մարդը վերգտել է իր «Ազգային սպորտի» ձեւը, օրնիբուն եւ ամենուրեք քննարկում է, թե Արեւմուտքը երբ եւ ինչպես է ուզում բնաջնջել Հայաստանը: Ընդ որում, փաստը անվիճելի է, հայտնի է նաեւ կատարողը՝ Թուրքիան: Հարցն այն է՝ ուզում է ոչնչացնել տանջելո՞վ, թե՞ միանգամից:
Ելնելով այն հանգամանքից, որ Արեւմուտքը 10 տարի է Հայաստանը պահում է իր հացով, այս հարցն էլ հանվում է. անշուշտ՝ տանջելով: Իսկ ինձ անձամբ թվում է, որ Հայաստանը հիմա Արեւմուտքին քիչ է հետաքրքրում: Արեւմուտքը աշխարհում Հայաստանի նման մի քանի տասնյակ գլխացավանք ունի եւ որեւէ երկրով զբաղվում է այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդը ուզում է զբաղվել իր ապագայով: Մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը:
Ավելի ճիշտ՝ տարածաշրջանում իր ծրագրերի գծով գործակիցների ցանկից Հայաստանին հանած լինելու փաստը: Գուցե՝ ժամանակավորապես, քանի որ Արեւմուտքի բնույթին հատուկ չէ միլիարդներ դնել մի ուղղության վրա եւ ետ քաշվել: Բայց դադարի ժամանակավոր լինելը չի սփոփում, որովհետեւ դիվանագիտության մեջ տեմպի կորուստը գրեթե նույնն է, ինչ տեմպի կորուստը ճակատամարտում: Նամանավանդ որ, ուժեղների պարտնյորի տեղը թափուր չի մնում:
Եվ հիմա Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, ինչին արժանի է վատաբարո կինը, որը մեկի հաշվին ապրում, բայց «աչքը դուրս» է պահում: Այս պահվածքը «կոմպլեմենտարիզմ» անունն ունի:
Որպես դիվանագիտական պահվածք դա էլ գոյության իրավունք ունի, բայց այդ դեպքում պիտի հաշտվել մի քանի շարք անհարմարությունների հետ. այն է՝
Թեկուզ միայն այն պատճառով, որ պետական պաշտոնյաները գողանում են: Բայց հումանիտարի, ձրի բանի առանձնահատկությունն էլ այն է, որ մի մասը գողանում են: Եթե գողանում էին երկրաշարժից հետո, հիմա ինչու չպիտի գողանան: Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել (ճիշտ է, մի քանի տարում) Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախիցը չգան: Գողացածի այն մասը, որը ծախսվել է Հայաստանում, դեռ ոչինչ, մի մասն էլ դուրս հանվեց երկրից, ի դեպ՝ նաեւ Թուրքիայի ճանապարհով: Եւ այդ հարստության «տնօրինողները» 10 տարի հետո վերադարձել են որպես հայրենիքի ու ժողովրդական ունեցվածքի պահապան եւ Արցախի կուսակցական-կոմերիտական «հերոսների» հետ միաբանած՝ նայում են, թե կարո՞ղ է բան կա, որ բաց են թողել:
Այնինչ, բան չի մնացել «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից» բացի: Այդ միակ ռեսուրսը հիմա պիտի մինչեւ վերջ քամեն: Այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի երկաթուղին փակվի: Այ, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ: Մնում է մի թեթեւակի «շիրա տաս» ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ. մեկի հանդեպ պատճառաբանված ատելության, մյուսի հանդեպ չպատճառաբանված սիրո տարերքի: Իսկ որ լուրջ ազգերը դարեդար առաջնորդվում են՝ «չկա մշտական բարեկամ եւ մշտական թշնամի, այլ կան մշտական շահեր» կարգախոսով, դա հայերը ժխտած ունենան միշտ: Թշնամուն չտեսնելու համար սեփական աչքը հանող գժի կեցվածքը մեզ դուր է գալիս: Որպեսզի նույնիսկ մեզ նման ազգերի համար հասկանալի լինի մշտական շահերի վերաբերյալ միտքը, ասում են՝ «պետք չէ բոլոր ձվերը դնել մի զամբյուղում»: Է՛լ առավել հասկանալի լինելու համար եւ միաժամանակ տեսանելի դարձնելու համար մեր անցյալի ու այսօրվա դիվանագիտական կեցվածքը, ճիշտ կլինի ձեւակերպել այսպես՝ «Չի կարելի, որ մարդը նստի սեփական ձվերի վրա»: Եւ որպեսզի վերջնականապես պարզ լինի ինչի մասին է խոսքը, պետք է պատկերացնել նման վիճակում հայտնված դեբիլ երեխայի դեմքի արտահայտությունը… Տեղը չի բերում ցավի ակունքը:
Այսօրվա Հայաստանի քաղաքականության մտայնության կրողը ստեփանակերտցի Մուրադիկն է, որը ցամաք հաց է ուտում, հագնում է հումանիտար օգնությունից մնացած բաճկոն, մեծ քաղաքականությունից խոսում է անկաշկանդ, անհոդաբաշխ, ծխում է «Պրիմա» ու հետն էլ հոխորտում է, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունները զինադադար չկնքեին, էն ա մտնում էին Բաքու…
Մոռացել է, որ Ստեփանակերտի փախեփախը նախ կանխել է Մոնթեն՝ Մարտունիում, երկու անգամ Մանվելը՝ հյուսիսում եւ հարավում, վերջին անգամ Վազգենի մահապարտների գունդը՝ Մարտակերտում:
Նույն Նազարն է Մուրադիկի նախագահը, որի քաղաքական հայտարարությունների բուն իմաստը այն է, թե մերը հողեր գրավելն էր, մնացածը ձեր (Միջազգային հանրության ու Ադրբեջանի) պրոբլեմն է:
Ալեքսանդր Մակեդոնացուս տեսեք: Այդ հողերի գինը Հայաստանի կիսով հայաթափելն է, չկա այլեւս այն Հայաստանը՝ Արցախի թիկունքին: Կա Հայաստան, որը թույլ է տալիս, որ նրանք իրենց պարտության տակ իրենց ստորագրությունը դնեն:
Նույն խելքին են Մուրադիկից անհամեմատ լավ հագնված, անհամեմատ հարուստ ու ճարպիկ նրա նախկին ընկերներն ու այսօրվա Հայաստանի թափորը տնօրինողները՝ իրենց սպասարկողներով, ովքեր «խաղաղ կարգավորում» ասելով հասկանում են Ղարաբաղի անկախության ճանաչում, «փոխզիջում» ասելով նկատի ունեն, որ նախ՝ խոստանում են չմիանալ Հայաստանին, երկրորդ՝ Արցախի անկախությունը ճանաչելուց հետո խոստանում են զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից (կարող էր, չէ՞, դուրս չբերել) եւ երրորդ զիջումն էլ այն է, որ արդեն արվել է՝ Բաքու չենք մտել: Իսկ Ադրբեջանից սպասվում է ընդամենը մեկ զիջում՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
...Այո, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Ողբերգությունը այն է, որ ասվածի մեջ չափազանցության նշույլ չկա: Այդ ձեզ է թվում, թե դիվանագիտություն են անում: Եւ, իբր, շատը ուզում են, որ քիչը ստանան: Այդ մենք ենք մտածում, թե բազարի կանոնը շփոթել են դիվանագիտության հետ: Իրենց հոգու խորքում, իրենց մեջ, իրենց մտերիմ շրջապատում այդպես մտածում են: Իսկ դիվանագիտություն անում են Հայաստանի ժողովրդի հետ: Ավելի ճիշտ՝ ժողովրդի վրա: Էլ առավել ճիշտ՝ ժողովրդի այն մասի, որը դեռ մնացել է Հայաստանում եւ Արցախում:
Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս...
Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:
Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի:
Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները:
Ավետիս Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար
Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում
Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի
Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել. կառավարությունից արձագանքել են հրապարակումներին
Պետք է գոնե 1 գործատուի մոտ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. նախարար
Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում
Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում կատարվել են քննչական գործողություններ
2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում
Կստեղծվի օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը
Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը
Ում են պատկանում Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը, որոնք կվերադարձվեն պետությանը
14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է
6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ
ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ
Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում
Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա
ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT