«Հայկական Վերածնունդ»-ի երիտասարդական միության նախագահը լքել է կուսակցությունը

09/02/2017 schedule14:00

«Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ, ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարել է ՀՎԿ-ից դուրս գալու որոշման մասին: Այս առնչությամբ տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ, նախկինում լինելով Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության նախագահը` ես եւ իմ գործընկերները մշտապես կողմ ենք եղել քաղաքական դաշտում գաղափարակիցների եւ համախոհների համախմբմանը։ 2015 թվականի հունիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների հետ ես եղել եմ «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիրներից եւ որպես հիմնադիր՝ ես եւ իմ քաղաքական թիմը լծվեցինք նոր կառույցի կազմավորման աշխատանքներին:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկն ու կառավարման խորհրդի անդամ լինելուց բացի, ընտրվել եմ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Երիտասարդական միության նախագահ եւ 2015թ.-ին օգոստոս ամսից մինչ օրս ղեկավարել եմ ՀՎԿ Երիտասարդական միությունը։ Այսօր ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես եւ իմ թիմակիցները սխալվել ենք, երբ միամտորեն հավատում էինք, որ մաս ենք կազմում ժողովրդական պահանջ ունեցող ուժի եւ գործընթացի։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր։ «Հայկական Վերածնունդի» եւ նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ ու ակնհայտ է, որ երբեւէ չի դառնալու։

Համատեղ անցած ճանապարհը ինձ թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։

Ուստի, պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվում եմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծ ներդրումն եմ ունեցել ՀՎԿ-ի ձեւավորման եւ կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում:

Բնականաբար, գիտակցում եմ, որ իմ այս քայլով արժանանալու եմ ոմանց քննադատությանն ու մեղադրանքներին, բայց վստահորեն կարող եմ ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինում եղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա ինձ, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն եւ հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ։

Ես իմ ընկերները ընտրել ենք արժանապատվության ճանապարհը։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի ապագայի համար, մենք կարող ուժ ենք եւ առաջիկայում կհայտարարենք, թե ո՞ր քաղաքական ուժին ենք սատարում։ Ուժ, որը ունի հանրային մեծ վստահություն եւ ունակ է երկիրը դուրս բերելու այս վիճակից»:

Ավելի ուշ հայտարաույթյուն է տարածել ՀՎԿ երիտասարդական միությունը: Հայտարարությունում նվում է. «Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդակն միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետեւաբար նաեւ կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթեւի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:

Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից եւ կուսակցությունից, հետեւաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր:

Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձեւակերպումները կուսակցության եւ կուսակցության նախագահի հասցեին ու, միեւնույն ժամանակ, տարակուսելի է , որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաեւ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը: Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած եւ «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով , բնորոշումներով էլ խոսում էր նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին: Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու գաղափարական պայքարին , ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութակն շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը կհայտարարի, թե որն է լինելու այն հերթակն քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2581 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան