Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով Պոլսի պատրիարքարանի խորհրդի առաջնորդը հրաժարական է տվել

14/02/2017 schedule10:30

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել։ Ինչպես այսօր տեղեկացրել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով։

Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ Արամ Աթեշյանին մեղադրել է ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, ինչպես նաեւ այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանը շեշտել է, թե Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին նախագահ Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։

Եպիոսկոպոս Մաշալյանը հիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարվա պատմության մեջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս ժամանակշրջան չի եղել, իսկ այս պահին Արամ Աթեշյանի պատճառով այդ ամենը տեղի է ունենում։ Իր հայտարարության վերջին մասում Մաշալյանը նշել է, որ հրաժարական է տալիս Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտոնից, «Հովակիմ 1461» հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից ու հանում իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններում։

«Մի հոգու հաճույքների համար ամեն տեսակ արտոնություններ տվող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդեն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։ Հոգեւորականներ, առաջնորդներ եւ ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտության ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտվել, այլ դուք էլ եք պարտվել։ Եւ կրկին մի հոգի է հաղթել։ Աստված օգնական»,-նշել է եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը։

Հարկ է նշել, որ Պոլսի հայ համայնքում խորը դժգոհություն կա Արամ Աթեշյանի պահվածքից, որին համարում են Թուրքիայի իշխանությունների խոնարհ ծառան։ Տեղի հայերը պնդում են, որ Աթեշյանը որեւէ կերպ չի արտահայտում համայնքի շահերը։ Հատկապես մեծ աղմուկ էր հանել 2016 թվականի հունիսին Թուրքիայի նախագահին Աթեշյանի հասցեագրած նամակը, որում նա նշել էր, թե հայ համայնքը ափսոսում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ չի կիսում այդ տեսակետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1837 դիտում

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի