Աննախադեպ. Սեֆիլյանի փաստաբանին փորձել են խուզարկել եւ թույլ չեն տվել տեսակցել նրա հետ

14/02/2017 schedule22:23

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին այսօր «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Նախ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին մետաղորսիչ գործիքով ստուգել են եւ ոչինչ չհայտանբերելով՝ փորձել են խուզարկություն իրականացրել, ինչպես նաեւ զննել նրա մոտ գտնվող փաստաթղթերը:

Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը տեղեկացրել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է խիստ պայմաններում եւ բացի դա երկու օր անընդմեջ խուզարկվել է նրա խուցը եւ ծիծաղելի իրեր առգրավվել: Այս թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

- Պարոն Շուշանյան, ի՞նչ պատճառով ձեզ չեն թույլատրել տեսակցել ձեր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին:

- Այսօր ժամը 11:25-ի սահմաններում գնացել եմ «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու իմ պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին. ներկայացրել եմ համապատասխան դիմում-պահանջագիրը: Երբ մուտք էի գործում փակ գոտի, աշխատակիցներն ինձ ասացին, որ պետք է զննեն ինձ մոտ գտնվող իրերը, ինձ մոտ բացառապես թղթեր էին, այլ իր չկար: Ես ասացի, որ մետաղորսիչ սարքավորումով կարող են ստուգել, ստուգեցին՝ ասացին՝ նորմալ է ամեն ինչ: Ինչից հետո մի անձ եկավ քաղաքացիական համազգեստով եւ սկսեց հարցնել, թե բացի գործին առնչվող նյութերից, այլ փաստաթղթեր կա՞ն ինձ մոտ, թե՝ ոչ: Ես պահանջեցի, որ ինքը ներկայանա, ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ. իրեն ասացի, որ հրաժարվում եմ իր հարցին պատասխանել, ինչ փաստաթղթեր կան ինձ մոտ դա որեւէ մեկին չի վերաբերվում: Ինչից հետո ինձ ասացին, որ ես կարող եմ մուտք գործել այն դեպքում, եթե իրենք ուսումնասիրեն ինձ մոտ եղած փաստաթղթերը եւ ասացին, որ քաղաքական բնույթի փաստաթղթեր, քաղաքական բնույթի կոչեր պարունակող  փաստաթղթեր ես իրավունք չունեմ ներս տանել: Ինչեւէ: Դրանից հետո ես ասացի, որ սա ապօրինություն է. ինձ թողեցին, որ ես մտնեմ տեսակցությունների համար նախատեսված սենյակ. ես գնացի, սենյակում նստած սպասում էի, որ պետք է Ժիրայր Սեֆիլյանին ուղեկցեն ինձ մոտ, սակայն եկավ կրկին այն անձնավորությունը մեկ այլ անձնավարության հետ, որը նույնպես ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ եւ նրանք սկսեցին ինձ բացատրել, թե օրենքի պահանջ է, որ իրենք կարող են զզնել: Ի պատասխան ես ասացի, որ իրենց գործողություններն ապօրինի են, իրենք չեն կարող փաստաբանին խուզարկել, նույնիսկ զննել փաստաբանի մոտ առկա փաստաղթերը, քանի որ դրանք կարող են պարունակել փաստաբանական գաղտնիք:

- Այսինքն՝ այդպես էլ Ժիրայր Սեֆիլյանին ձեզ մոտ չե՞ն ուղեկցել:

- Ոչ: Երեկար-բարակ խորհրդակցում էին, ելումուտ անում: Որոշ ժամանակ անց ինձ բանավոր հայտնեցին՝ գրավոր որոշում կկայացնենք ձեր տեսակցությունը արգելելու վերաբերյալ եւ հիմքերը ձեզ կտարամդրենք: Ես պահանջում էի ներկայացնել այն օրենքը՝ համաձայն որի արգելվում է պաշտպանյալի տեսակցությունը պաշտպանի հետ: Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ որոշումը պատրաստ է, կարող եմ գնալ քարտուղարություն՝ ստանալու: Գնացի, սակայն պարզվեց, որ որոշումը պատրաստ չի: Ենթադրում եմ՝ չգիտեին ինչպես ձեւակեպել այդ որոշումը, երեք ժամ սպասելուց հետո, ստացա «Արմավիր» ՔԿՀ պետի որոշումը Սեֆիլյանի տեսակցությունը պաշտպան Մուշեղ Շուշանյանի հետ մերժելու վերաբերյալ: Նրանք հղում են անում Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական հիմնարկների կանոնակարգի այն կետերին, որտեղ ասվում է, որ ՔԿՀ ելումուտ անող անձինք կարող են խուզարկվել եւ այլ եւ այլն: Ինչպես նաեւ մի կետի համաձայն, ըստ որի՝ կալանավորը իր մոտ բացի քրեական գործին առնչվող նյութերից, այլ փաստաթղթեր ունենալ չի կարող:

- Այդ որոշումը փաստաբանին է՞լ է վերաբերում:

- Ոչ, դա փաստաբանի վրա տարածվել չի կարող, թե՛ ներպետական օրենսդրությամբ եւ թե միջազգային իրավական ստանդարտների համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի իր պաշտպանայլի հետ անարգել տեսակցություններ ունենալ՝ առանց սահմանափակումների: Տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը այսօր զրկվեցին պաշտպանի հետ հանդիպելու, պաշտպանի կողմից խորհրդատվություն ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ ես զրկվեցի պաշտպանյալներիս հետ առանձնատեսակցություն ունենալու հնարավորությունից: Այն, ինչ իրենք վկայակոչում են, միանշանակ պաշտպանի վրա տարածվել չի կարող, դա կարող է տարածվել կալանավորի հետ տեսակցության գնացող հարազատների վրա:

- Սա ըստ ձեզ` Սեֆիլյանի խցում իրականացված խուզարկությունների, կալանքի խիստ պայմանների շարունակությո՞ւնն է:

- Այո: Նման պրակտիկա երբեւէ չի կիրառվել, ինձ համենայնդեպս հայտնի չէ:

- Պարոն Շուշանյան, ըստ ձեզ՝ այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին արտաքին աշխարհի՝ դրսի հետ կապից իսպառ զրկելու նպատակով է սա արվում, որովհետեւ մենք գիտենք, որ արտաքին աշխարհի հետ կապն իրականացվում է բացառապես փաստաբանի միջոցով: Եվ բացի այդ, ինչու չէ նաեւ իրենց այդ կարճ խելքով կարծում են, թե կարող են հոգեբանական ճնշման ենթարկել իմ պաշտպանյալներին, բայց դրանք զուր ջանքեր են, նման բան ուղղակի հնարավոր չէ:

- Երկու օր անընդմեջ Սեֆիլյանի խուցը խուզարկելուց հետո ի՞նչ իրեր են առգրավել, կարո՞ղ եք դրանք հրապարակել:

- Իմ պաշտպանյալը խնդրել էր՝ դեռեւս չբացահայտեմ, թե դրանք ինչ իրեր են, բայց հիմա նման իրավունք վերապահում եմ եւ կարծում եմ՝ դա պետք է հայտնի դառնա: Նրա մոտից առգրավվել է երկու քարտեզ՝ Եվրոպայի եւ Ասիայի քաղաքական քարտեզները, որպես իբր արգելված իր: Այսօր ՔԿՀ պետի տեղակալները հավաստիացնում էին, թե ի վերջո պարզել են, որ դրանք արգելված իրեր չեն ու ետ են վերադարձրել, բայց ես պետք է պաշտպանյալիս հետ հանդիպեմ, որ հաստատի այդ տեղեկությունը:

- Այդ քարտեզները մշտապես գտնվել են Ժիրայր Սեֆիլյանի մո՞տ:

- Այո, այդ քարտեզները գտնվել են նրա մոտ:

- ՔԿՀ աշխատակիցների այս գործողությունները ձեր կողմից բողոքարկվելո՞ւ են, ի՞նչ գործողություններ եք ձեռնարկելու:

- Միանշանակ: Ես պատրաստվում եմ համապատասխան հայտարարությամբ հանդես գալ տեղի ունեցածի վերաբերյալ, նաեւ պահանջելու եմ, որպեսզի կատարվածը դիտվի որպես հանցագործություն եւ իրավասու մարմինները քրեական գործ հարուցեն եւ քրեական հետապնդում իրականացնեն մեղավոր անձանց պատժելու համար:

- Կրկին փորձելո՞ւ եք տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին:

- Այո, իհարկե, անպայման նման փորձ արվելու է:

- Գործը դեռ դատարան չի ուղարկվե՞լ:

- Ոչ, դեռ նյութերի ծանոթացման ավարտին բավական ժամանակ կա, նյութերին ծանոթանալու ժամկետն ավարտվում է ապրիլի 10-ին: Գործը դատարան ուղարկելու մասին դեռ վաղ է խոսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12194 դիտում

Քարը՝ պաշտամունքի առարկա և դիվանագիտական զենք. ինչպես է Բաքուն աշխարհով մեկ օգտագործում Հեյդար Ալիևի արձանները

Շուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը

«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած

Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան

Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել

Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան

Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան

Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել

Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ

Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է

Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է

Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն

Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային

Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները

Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ

Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ

Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր

Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով

Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան