Երևան
12 °C
Փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն այսօր արդեն երկրորդ անգամ թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
Սույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կրկին փորձել են զննել փաստաբան Շուշանյանի փաստաթղթերը եւ մերժում ստանալուց հետո արգելել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին: Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք եղել է նաեւ փետրվարի 14-ին. ՔԿՀ վարչակազմը փորձել էր խուզարկել փաստաբանին եւ զննել նրա մոտ առկա փաստաթղթերը, մերժում ստանալուց հետո արգելել Շուշանյանի հետ պաշտպանյալների տեսակցությունը:
Մուշեղ Շուշանյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Շուշանյան, այսօր ի՞նչ պատճառով թույլ չեն տվել տեսակցել ձեր պաշտպանյալներին:
- Այսօր առավոտյան ժամը 10:40-ին ես արդեն «Արմավիր» ՔԿՀ-ում էի, փակ տարածք մուտք գործելիս ինձ ասացին, որ ցանկանում են մետաղորսիչ սարքով զննության ենթարկել, զննեցին եւ համոզվեցին, որ որեւէ մետաղական կամ այլ արգելված իրեր չկան: Ինձ մոտ կային նաեւ օրաթերթեր պարոն Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի համար, դրանք նույնպես զննեցին եւ համոզվեցին, որ որեւէ արգելված իր դրանց մեջ թաքնված չէ: Այնուհետեւ ես առաջացա տեսակցությունների համար նախատեսված հատված, ինձ աշխատակիցներից մեկը հայտնեց, որ ՔԿՀ պետի տեղակալ Հարությունյան Խաչիկը կողքի սենյակում ինձ է սպասում, ցանկանում է ինձ հետ խոսել: Գնացի իր մոտ, ինքը մեկ այլ աշխատակցի հետ էր, կրկին ինձ հայտնեցին, որ իմ մոտ առկա թղթերի հարցով են ուզում զրուցել: Պահանջեցի հայտնեն, թե ինչ գործողություն են իրականացնում, ասացին՝ մենք ցանկանում ենք զննել փաստաթղթերը, բայց միեւնույն ժամանակ պարզաբանեցին, որ ի տարբերություն նախորդ անգամվա, իրենք չեն պահանջում, որպեսզի ես թղթերն իրենց տրամադրեմ, որպեսզի իրենք դրանց բովանդակությանը ծանոթանան, ուսումնասիրեն:
Պարզապես ասացին՝ ֆայլերից թղթերը հանեք, որպեսզի մենք տեսնենք, որ այդ թղթերի մեջ որեւէ արգելված իր թաքցված չէ: Ես, բնականաբար, մերժեցի նրանց պահանջը, ասացի, որ դա անօրինական պահանջ է, փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերն անձեռնմխելի են ու որեւէ մեկը չի կարող մատչելիություն ունենալ դրանց նկատմամբ: Իրենք փորձում էին համոզել, որ կարգն այդպիսին է, ես ասացի, որ իրենք օրենք են խախտում եւ իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանից դուրս են գալիս: Ի վերջո ինձ հայտնեցին, որ նման պայմաններում չեն կարող թույլ տալ տեսակցել պաշտպանյալներիս հետ: Ես այս պահին մոտ 2 ժամ է սպասում եմ, որ որոշում տրամադրվի, որոշումը որքան հասկանում եմ, դեռ պատրաստ չէ:
- Այս պահին դուք «Արմավիր» ՔԿՀ-ում ե՞ք:
- Այո: Ես ավելացնեմ, որ իմ հարցին, թե ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում, որպեսզի ես մեկ առ մեկ իրենց ցույց տամ ինձ մոտ առկա թղթերը, իրենք ասացին, որ տեսականորեն չի բացառվում, որ այս թղթերի մեջ կարող են թաքցված լինել թմրանյութ կամ այլ արգելված իր՝ օրինակ «Արմավիր» ՔԿՀ-ի տարածքի շենք-շինությունների սխեման:
- Սխեման ի՞նչ կապ ունի:
- Փորձում են իրենց պահանջները հիմնավորել, թե մտավախություն ունեն, որ ես այդ թղթերի մեջ թմրանյութ կարող է թաքցրած լինեմ, կամ շենք-շինությունների սխեման իրենից ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել:
- Ձեզ կրկին փորձեցին խուզարկե՞լ:
- Եւ անգամ հատուկ շեշտեցին ի տարբերություն նախորդ անգամվա, որ կներեք մենք ձեզ չենք խուզարկում, ցանկանում ենք զննության ենթարկել, խուզարկության մասին խոսք չկա:
- Պարոն Շուշանյան, ՔԿՎ-ն պարզաբանում էր տարածել ձեր պաշտպանյալների հետ տեսակցությունները մերժելու մասին՝ նշելով, որ դուք խախտել եք ներքին կանոնակարգը: «Փաստաբանության մասին» օրենքում հստակ նշված է, որ իրավունք չունեն խուզարկել, զննել փաստաթղթերը, իսկ ՔԿՎ-ն առաջ է բերում ներքին կանոնակարգը: Ինչպե՞ս է կարգավորվում սա: Ինչպե՞ս կպարզաբանեք:
- Այո, «Փաստաբանության մասին» օրենքը հստակ պարզաբանում է, որ փաստաբանը իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս խուզարկության ենթարկվել չի կարող, իրենք, իհարկե չգիտեմ, օրենքի այդ դրույթին տեղյակ են, թե՝ ոչ, հղում են կատարում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգին, որից հետեւում է, որ ՔԿՎ մուտք գործող ցանկացած անձ կարող է ենթարկվել խուզարկության: Ես այսօր բավականին հանրամատչելի ձեւով իրենց փորձել եմ բացատրել, որ եթե հակասություն կա օրենքի եւ Կառավարության որոշման միջեւ, ուստի պետք է գործեն օրենքի նորմերը, միայն օրենքը չէ, ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր կան, որոնք փաստաբանի համար սահմանում են համապատասխան երաշխիքները: Բայց իրենց մոտեցումը հետեւյալն է՝ ասում են մեզ համար հիմքը ներքին կանոնակարգն է. տպավորություն է, որ իրենք շատ չեն էլ հասկանում:
- «Փաստաբանության մասին» օրենքում նշված է, որ փաստաբանն անարգել պետք է տեսակցի իր պաշտպանյալներին: Փաստորեն ձեզ արդեն երկրորդ անգամ են խոչընդոտում:
- Այո, ես տեղեկացնեմ նաեւ, որ երեկ գլխավոր դատախազին հասցեագրել եմ հանցագործության մասին հաղորդում` փետրվարի 14-ին իմ անարգել տեսակցությունը պաշտպանյալներիս հետ խոչընդոտելու փաստի հետ կապված: Ես ՔԿՎ աշխատակիցներին էլ տեղեկացրի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել: Օրենքը տալիս է համապատասխան երաշխիքը, որ պաշտպանն անարգել իրավունք ունի տեսակցել իր պաշտպանյալների հետ առանց սահմանափակման, բայց ներկա պահին այդ երաշխիքը չի գործում: Փաստացի մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ամսի 14-ից սկսած հնարավորություն չի տրվում իմ պաշտպանյալներին տեսակցելու: Սա ոչ միայն ակնհայտ անօրեն գործողություն է, սա հանցակազմ է նաեւ պարունակում:
«Արմավիր» ՔԿՀ պետը, որը փետրվարի 14-ին որոշում է կայացրել իմ պաշտպանյալների հետ տեսակցությունները մերժելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրա տեղակալները, ովքեր պահանջագիր են ներկայացնում` զննել իմ մոտ առկա փաստաթղթերը, դուրս են եկել իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններից, ինչպես նաեւ խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացմանը: Դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցատեսակներ են: Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի հարուցվի քրեական գործ եւ տվյալ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:
- Ձեզ տեսակցել չթողնելու միտումը ո՞րն է, ի՞նչ մտահոգություն ունի «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը:
- Ես համոզված եմ, որ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն անօրինական ցուցում է ստացել իր վերադասից, հավանաբար քրեակատարողական ծառայությունից է այդ ցուցումը ստացվել, կամ միգուցե պետական այլ մարմնից՝ օրինակ ԱԱԾ-ից, փաստեր չունեմ, ընդամենը ենթադրում եմ ու հիմա իրենք օրենքով ղեկավարվելու, օրենքի պահանջը կատարելու փոխարեն ընդամենը կատարում են ակնհայտ անօրինական ցուցում:
- Պարոն Շուշանյան, ըստ ձեզ՝ այս խստացումները կապվա՞ծ են Ժիրայր Սեֆիլյանի ուղերձների հետ:
- Վստահ եմ, կապ ունի: Պարոն Սեֆիլյանի Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձի հրապարակումից հետո երկու օր շարունակ աննախադեպ խուզարկություններ սկսվեցին, որի արդյունքում, այլ բան չգտնվելով, առգրավվել էին քարտեզներ: Հստակ է, որ պարոն Սեֆիլյանի հրապարակային ուղերձներով ելույթներով հանդես գալը շատ նյարդայնացնում է որոշ անձանց ու դրանով է պայմանավորված, որ ցուցում է տրվել` փաստաբանին խուզարկել, զննել նրա մոտ առկա փաստաթղթերը, որպեսզի նման հայտարարությունների, ուղերձների հնարավորությունը բացառեն իրենք: Առաջին անգամ իրենք չէին էլ թաքցնում՝ առաջին բանը, որ ասվեց, դա այն էր` արդյոք իմ մոտի թղթերում առկա չեն քաղաքական կոչեր պարունակող նյութեր:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ ստացել են փաստաբան Մուշեղ Շուշանանի հանցագործության մասին հաղորդումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT