Ապրիլյան պատերազմի նման երկրորդ պատերազմ չի լինելու. Լեւոն Շիրինյան

22/02/2017 schedule15:35

Ադրբեջանը, որքան էլ ցանկանա, ապրիլյան պատերազմում հզոր հարված ստանալուց հետո չի կարող նոր պատերազմ սկսել: Այնպես որ, մարտ-ապրիլ ամիսներին լայնածավալ գործություններ տեղի չեն ունենա: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Հայկական կողմի համար, ցավալի է ընդունել, սակայն փաստ է, որ Ադրբեջանը մեր դեմ տոտալ պատերազմ է մղում: Այդ պատերազմը մղվում է բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով: Տոտալ պատերազմի կարեւոր բաղադրիչներից մեկը տեղեկատվական-հոգեբանական պատերազմն է, որն առավել արդյունավետ է դառնում լրատվամիջոցների ինտենսիվ գործադրման պարագայում: Սա պատերազմ է՝ իսկական իմաստով: Սա մաշեցնող, ռեսուրսների սպառման ռազմավարություն է»,- նկատեց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանի խոսքով, տոտալ պատերազմն ունի 2 ելք. կամ գնալ 5-րդ շարասյան նախանշած անձնատվության ճանապարհով կամ ընդունել խաղի կանոնները, եւ բոլոր հնարավոր ուղիներով տոտալ պատերազմ վարել:

«Որ քառօրյա պատերազմի նման երկրորդ պատերազմ չի լինելու, ես համոզված եմ: Ասեմ՝ ինչու: Այժմ հոգեբանական գրոհի վիճակ է, որն ադրբեջանական կողմը շարունակում է արդեն 4 տարի: Իր թիկունքում ունենալով ռուսական խարդավանքը, թուրքական աջակցությունը եւ իսրայելական զենքը՝ Ադրբեջանն անցյալ տարի գլխովի ջախջախվեց ապրիլյան պատերազմում, եւ այլեւս չի կարող բացահայտ պատերազմի գնալ: Ադրբեջանական բանակը մարտունակ բանակ չէ եւ չի կարող հայկական ուժերի հետ որեւէ հարց լուծել: Իհարկե, այս պահին Ադրբեջանն ի վիճակի չէ նոր հարձակման, բայց թուրքն ամեն հարմար պահի կարող է հարվածել»,- ասաց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանը համոզմունք հայտնեց՝ հայկական բանակը պարբերաբար պետք է ի ցույց դնի իր մարտունակությունը փաստող հանգամանքները, ինչը, սակայն բավարար մակարդակով չի անում: «Մենք պետք է ցույց տանք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Բացի այդ, պետք է պատժվեն բանակում կողոպուտ կազմակերպած եւ հարստացած որոշ շրջանակներ: Իսկ այն բարեփոխումները, որոնց մասին ազդարարում է Պաշտպանության նախարարը, ռեալ են: Այս պարագայում վստահ եղեք, որ առաջիկա ամիսներին պատերազմ չի լինելու: Ամեն դեպքում, ես առաջարկում եմ չխոսել խաղաղության մասին, հայկական կողմի խաղաղապաշտությունը դատապարտելի է»,- ամփոփեց քաղաքագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9034 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը