Երևան
12 °C
Այս գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում կրկին մարտեր են ընթացել: Համաձայն ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանը կրակ է բացել Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Պաշտպանության բանակի առաջապահ զորքերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը մեկ զոհ է տվել: Գիշերվա իրադարձությունների ժամանակ հայկական կողմը նույնպես զոհ է ունեցել:
Արդեն երկար ժամանակ խոսվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ կա: Թերեւս Երեւանից եւ մյուս մայրաքաղաքներից այնքան էլ լավ չի նկատվում, սակայն ակնհայտ է, որ սույն խոսակցություններին զուգահեռ օր օրի իրավիճակը սրվում է: Դատելով ՊԲ հաղորդագրություններից, ամեն գիշեր սահմանին մարտական գործողություններ են տեղի ունենում, որոնց ընթացքում կիրառվում է ծանր զինտեխնիկա:
Քիչ առաջ նաեւ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը մեկնել է «ճակատամերձ գոտի»: ««Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, վկայակոչելով «հետախուզական նյութերը», պնդում է, թե «թշնամին մտադիր է սրել իրավիճակը», և նախարարության ղեկավարությունը «թշնամու դեմ ավելի կոշտ և վճռական միջոցներ անցկացնելու համար կոնկրետ հանձնարարականներ է տվել առաջնագծում տեղակայված զորքերին»»,-ադրբեջանական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին: «Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից...»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, երեկ Մոսկվայում կայացան Նալբանդյան-Լավրով բանակցությունները, որոնց արդյունքները լավատեսության հույսեր չեն ներշնչում: Քանի որ ղարաբաղյան ռազամական խոշոր բախումներում Ռուսաստանի դերակատարությունն ավելի մեծ է, քան նույնիսկ հակամարտող կողմերինը, իրադարձությունների հետագա զարգացման հարցում շատ բան կախված է ՌԴ-ի գործողություններից:
Արդեն գրել ենք, որ դիվանագիտական եղանակով ներկա լարվածությունը թոթափելու մեծ շանսեր չկան, ինչը ցույց տվեց նաեւ Նալբանդյան-Լավրով վերջին հանդիպումը: Ինչ վերաբերում է ռազմական ուղիներին, պաշտոնական Երեւանը, կարծես թե, իր ռազմավարական դաշնակցից այս առումով մեկ ակնկալիք ունի. դադարեցնել կամ էականորեն կրճատել զենքի վաճառքն Ադրբեջանին:
Այս մասին խոսեց Նալբանդյանը հունվարի 20-ին, մոսկովյան այցի նախաշեմին «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից....Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով...Ակնհայտ է, որ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը ու նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները կոնկրետ գործողություններով զգաստացնեն իրականության զգացումը կորցրած Բաքվի միլիտարիստներին»: Խոսքը, կարծում ենք, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու կամ կրճատելու մասին է:
Նույն խնդրին անդրադարձավ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում եւ ԵԿՄ-ում իր վերջին ելույթներում: «Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»,- ասաց նա:
Ռազմական փորձագետների կարծիքով 2016-ի ապրիլին Ադրբեջանը հարձակվեց, քանի որ հենց այդ ժամանակահատվածում ուժերի հավասարակշռությունը խախտված էր. Ադրբեջանն իր բանակը մինչեւ ատամները զինել էր նորագույն զենքերով, իսկ 200 մլն վարկի դիմաց ՌԴ-ից Հայաստան զենքի մատակարարումը ոչ մի կերպ չէր ստացվում: Համարվում է, ներկայում հավասարակշռությունը վերականգնված է, ինչն էլ թերեւս պաշտոնական Երեւանին կոշտ դիրքերից հանդես գալու հիմքեր է տալիս: Ակնհայտ է, սակայն, որ այստեղ մտավախություն ունեն, որ կշեռքի նժարը կարող է նորից Ադրբեջանի կողմը թեքվել, եւ կրկին Հայաստանի ռազմավարական դաշնակցի օգնությամբ, ինչի մասին ակնարկում է Սարգսյանը:
«Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար»,-նույն ելույթում ասում է Սերժ Սարգսյանը: «Բնականաբար, նման պայմաններում մենք հարկադրված ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և իրադրության սրման նոր փուլ, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հարցազրույցում ասում է Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շատ մանրակրկիտ պատմեց Ադրբեջանի բարբարոսությունների մասին`մոլորված հովվին տանջելու եւ սպանելու, խոցված ուղղաթիռի զոհված կամ վիրավոր անձնակազմին էվակուացնել թույլ չտալու, քառօրյայի ժամանակ հայ զինվորների գլուխներ կտրելու եւ կտրված գլուխները ձեռքներին գյուղերով ցուցադրաբար շրջելու մասին: Նալբանդյանի այս հոգեցունց պատմությունները, որ տեւեցին մոտ 7 րոպե, հոգեբանական ճնշման ձեւ էին, ինչը դիվանագիտության մեջ երբեմն նաեւ արդյունավետ է լինում: Ոչ այս անգամ, սակայն: Անմիջապես հաջորդ հարցին պատասխանելիս Սերգեյ Լավրովը շատ ջերմորեն ասաց. «Մեր ադրբեջանցի կոլեգաները...»:
Ինչ վերաբերում է հարցի պատասխանին, թե ուժերի հավասարակշռությունը պահպանելու Հայաստանի ջանքերը որ ուղղությամբ են գործադրվելու, ապա այն թերեւս կարելի է գտնել Վիգեն Սարգսյանի վերջին հարցազրույցում, որտեղ նա խոսում է Իրանի, Հունաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացանելու մասին: Թե որքանով են այս ուղղություններն արդյունավետ եւ իսկապես ի զորու լուծել նման խնդիրը, ռազմական փորձագետները պետք է գնահատեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT