Երևան
12 °C
Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից թիվ 1 ընտրատարածքի բնակիչներին մայրաքաղաքի թատրոններից մեկի տոմսեր են բաժանվել, որպեսզի թատերական ներկայացումներ նայեն անվճար: Նշենք, որ այս ընտրատարածքն իր մեջ ներառում է Երեւանի Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, որտեղ պատգամավորի թեկնածու է նաեւ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը:
Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ տոմսերը գնել է Երեւանի քաղաքապետարանը, այլ ոչ թե Տարոն Մարգարյանը՝ նախապես հայտարարված մրցույթի արդյունքում: «Մենք մասնակցել ենք մրցույթի, մրցույթ՝ մշակութային միջոցառումների ձեռքբերման անվանումով, մարտի 8-ի առթիվ: Ընդամենը 2 հազար հանդիսատես է եղել: Մարտի 6-ին 2 սեանս եւ 7-ին ենք 1 սեանս խաղացել»,- ասաց Կարո Շահբազյանը՝ նշելով, որ ներկայացումները դիտել են կանայք:
«Քաղաքապետարանի սոցիալական վարչությունն է կազմակերպել: Իրենք մրցույթը հայտարարել են, մենք շահել ենք մրցույթը, տոմսերը տվել ենք իրենց, իրենք բաժանում են իրականացրել: Ամեն տարի, տարբեր առիթներով մրցույթներ են լինում տարբեր գերատեսչությունների կողմից, այդ թվում՝ քաղաքապետարանի կողմից: Դա պետական գնումների գործընթաց է»,- նշեց թատրոնի տնօրենը: Հանդիսատեսը դիտել է «Մորգանի խնամին» եւ «Ատամանաբույժն արեւելյան» ներկայացումները:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ պետք չի քաղաքապետարանի քայլը կապել ընտրությունների հետ, քանի որ սա առաջին անգամը չէ, որ թատրոնի տոմսեր են ձեռք բերվում սոցիալական խոցելի շերտերի համար:
«Ծրագիրը նախատեսված էր Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի, այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող եւ բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց համար ողջ Երեւանի տարածում»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT