Երևան
12 °C
Հետեւելով Հանրապետական թեւին եւ նրան կից, նրան սպասարկող կուսակցությունների քարոզարշավին, հետեւություն ես անում, որ այդ մարդիկ այս երկրում չեն ապրում։ «Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
«Նրանք տեսահոլովակ են ստեղծել, որտեղ իրենց վարչապետին տվել են թմբուկ նվագել, որում ներգրավել են երիտասարդների, որոնք հագնված են մոդայի վերջին խոսքով, Լոնդոնի ոսկե երիտասարդության փարթիի ամենաբարձր դրսեւորումներով ու ուզում են մեզ ասել, որ իրենց այսօրվա Հայաստանը դա է։ Եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետակա՛ն ախպերներ, բա էլ ի՞նչն եք ուզում փոխել։ Այս դեպքում ամբողջ աշխարհը պիտի գա, այդ Հայաստանից բան սովորի, տեսնի, թե մենք որքան բարեկեցիկ ենք ապրում։ Ախր, ձեր պատկերած Հայաստանն այնքան հեռու է այսօրվա գոյություն ունեցող Հայաստանից, որքան ՀԱԿ ու ՀԺԿ լիդերներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները՝ իրենց իրական պատկերներից։ Թող ինձ ներեն իմ նախկին գործընկերներն այս չարաճճի կատակի համար, բայց նաեւ իրենց լավը կամենալով եմ ասում։ Լավություն չեն արել, որ դա են տեղադրել»,- ասաց Արամ Սարգսյանը։
Նա անդրադարձավ Gallup ընկերության կողմից արված հարցումների արդյունքներին՝ նշելով, որ հրապարակվել են թվեր, որոնք կապ չունեն հայկական իրականության հետ։ Ըստ նրա՝ համեստ երեւալու համար հանրապետականներն ասում են, թե իրենք երկրորդ տեղում են, առաջինում «Ծառուկյան» դաշինքն է, միեւնույն ժամանակ՝ նշում, թե հաշվի չեն առնվել ռեյտինգային ցուցակով առաջադրվածները, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը 85 տոկոս վարկանիշ ունի։ «Այսպիսի բան իսկապես Ահարոն Ադիբեկյանն էլ չէր ասի։ Հանրապետականները սա ասում են մի պարզ պատճառով՝ որ հետո ասեն, որ մեր վարչապետի վարկանիշը հաշվի առնելով, մեր ռեյտինգայինների արած աշխատանքը հաշվի առնելով՝ մենք դարձանք առաջինը, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ երկրորդը։
Եվ քանի որ «Ծառուկյան» դաշինքն ասում է, որ ինքը դեմ է արյունահեղությանը, ինքը գնալու է, շնորհավորելու Հանրապետականին, ասելու՝ ընտրություններն արդար էին ու շատ լավ, նորից շամպայն են խմելու, մնացած տեղերն էլ զբաղեցնողները թող խոսեն, խոսեն, գնան տները։ Ի՞նչ է եղել, որ։ Սա է իրենց՝ գելափյան հարցման ամբողջ տրամաբանությունը։ Բայց մենք՝ «Ելք» դաշինքը, պիտի հիասթափեցնենք այդ իշխանություններին։ Ձեզ հետ միասին պիտի ասենք, որ ձեր մտածած այդ ծրագրում մենք սոսկ դերակատարներ չենք, դերեր չենք տանում, ձեր այդ մտածած ծրագիրն իրականություն չի դառնալու, ինչո՞ւ. նախ առաջինը ձեր վարչապետի թեկնածուն չի կարող 85 տոկոս ունենալ, մի պարզ պատճառով, որովհետեւ այդ մարդը վարչապետ դառնալու առաջին իսկ օրը հայտարարեց, որ ինքը կախարդական փայտիկ չունի, այդ մարդը անընդհատ խոսում է ինտելեկտից եւ խաղի կանոններից...: Այդ մարդը երբեք տեսակետ չի հայտնել ո՛չ Հոկտեմբերի 27-ի, ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ Սասնա ծռերի մասին: Այդ մարդը էս երկրի հետ կապ չունի»,- իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը։
Նա նշեց նաեւ, որ շատ ուրախացնող փաստ կա՝ վախի այս մթնոլորտի առկայության պայմաններում իրենց գրասենյակներ են տվել եւ ասել՝ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ։ Նա փոփոխություններ ցանկացողներին կոչ արեց միանալ իրենց։ Ասաց, որ պարզ ու հասարակ գործողություն են առաջարկում ժողովրդին՝ մերժել ընտրակաշառքը, կաշառք առաջարկողին կոպիտ պատասխանել, առաջարկում են աշխատել, պայքարել. «Եթե դուք ապրիլի 2-ին կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, ձեր սրտով, ձեր մտքով քվեարկեք, կհամոզվեք, որ այս երկրում ընտրության արդյունքները որոշված չեն, որ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր տեղերի որոշողը դուք եք, դուք եք այս երկրի իրական տերը ու դուք եք, որ 5 տարին մեկ մեզ իշխանություն եք տալու»։
«Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT