Երևան
12 °C
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր քարոզչություն իրականացրեցին Արագածոտնի մարզի 3 խոշոր քաղաքներում՝ Ապարանում, Աշտարակում եւ Թալինում:
Ապարան քաղաքում քարոզչությունը սկսվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի այցով: ԲՀԿ նախագահը մինչ ելույթ ունենալը հասցրեց քաղաքացիներից նամակներ վերցնել. այդ ընթացքում մի տարեց կին փորձեց խոնարհվել նրա առաջ, սակայն Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց տիկնոջ ցանկությունն իրականություն դառնա:
Իր ելույթում նա անդրադարձավ հիմնականում տնտեսական խնդիրներին՝ վարկերի տոկոսադրույքներին, տեսախցիկների, արագաչափ սարքերի տուգանքներին եւ ընտրության միջոցով օրենսդիր մարմին ձեւավորելուն: Նա այս անգամ էլ անդրադարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի զգուշացումներին՝ նշելով, որ ինքն այժմ չի կարողանում խոստումներ տալ, քանի որ Տիգրան Մուկուչյանը դա օրենքի խախտում է համարում:
Ելույթից հետո, երբ նա փորձեց մեքենա նստել, մի կին իր տղայի հետ մոտեցավ եւ Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, թե իր որդին զրկված է ձեռքից եւ պրոթեզավորում է անհրաժեշտ: «Տղես աջ ձեռքը կորցրել ա, ես ձեզանից ոչ մի բան չեմ խնդրում, մի հատ աշխատող պրոթեզ, նամակ էլ եմ գրել, որպես ծնող…»,- ասաց կինը, սակայն Ծառուկյանը նրան ընդհատեց եւ առաջարկեց գնալ Տիգրան Մուկուչյանի մոտ: «Հիմա դու այստեղից գնում ես ուղիղ Մուկուչյանի մոտ, կենտրոնական հանձնաժողով, ասում ես՝ պարոն Մուկուչյան, տղաս էս վիճակում է, Ծառուկյանն ասեց՝ դու թույլ չես տալիս, որ ես էս երեխային օգնեմ, դու համարում ես ընտրակաշառք… որ դու թույլ տաս, ինքն անմիջապես հարցը կլուծի»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին հանձնարարեց ծանոթանալ բոլոր քաղաքացիների նամակներին:
Ապարանից «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ուղեւորվեցին Աշտարակ, որտեղ նրան աղուհացով դիմավորեցին, մի կին էլ խոնարհվեց նրա առաջ՝ փորձելով համբուրել Ծառուկյանի ոտքերը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ»,- ասաց ու կռացավ տարեց կինը: «Չէ, քո ցավը տանեմ»,- նրա թեւերից բռնեց եւ վերեւ բարձրացրեց ԲՀԿ նախագահը: Աշտարակում Գագիկ Ծառուկյանը որեւէ նոր բան չասաց Ապարանի ելույթից բացի՝ հիմնական շեշտադրումը՝ «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրն էր:
Աշտարակ քաղաքից հետո Գագիկ Ծառուկյանն ուղեւորվեց Թալին: Քաղաքի հրապարակում նրան դիմավորեցին կրկին աղուհացով: Այստեղ եւս Գագիկ Ծառուկյանը հիշեց Տիգրան Մուկուչյանին: «Ասում է՝ պարոն Ծառուկյանին զգուշացրեք, թե չէ դատի կտամ, դա ընտրակաշառք է: Պարոն հարգելի Մուկուչյան… հո չեմ ասում ձեզ, ձեզ տալիս եմ, որ դուք ինձ ձայն տաք, մարդ եմ, եթե էսօր պահանջ կա, բոլորն էլ գիտեն, չի կարող պատահի մեկը Ծառուկյանին դիմած լինի, համապատասխանաբար Ծառուկյանը մեկին օգնած չլինի»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT