Երևան
12 °C
Հարցազրույց Արմավիրի մարզում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
- Պարոն Հակոբյան, Արմավիրի մարզում են առաջադրվել նաեւ Հանրապետական կուսակցության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են գեներալ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գեւորգյանն ու այլք: Ձեզ համար դժվար չի՞ լինի նրանց դեմ պայքարելը:
- Ի՞նչ է նշանակում պայքարել: Մենք ոչ թե պայքարում ենք, այլ գնում ենք ընտրությունների եւ ներկայացնում ենք մեր ծրագրերը: Մենք գնում ենք ընտրությունների, եւ յուրաքանչյուրիս հնարավորություն է տրված ներկայանալ ժողովրդին: Ձեր ասած մարդկանց՝ նույնպես: Թող ժողովուրդը որոշի, թե որ ուժին կամ որ թեկնածուին ինչքան կվստահի:
- Կարծիք կա, որ «Ծառուկյան» դաշինքում հիմա էլ այնպիսի թեկնածուներ են հավաքվել, որ հետագայում եթե իշխանությունները ցանկանան, նորից կարող են այդ ուժը պառակտել, ինչպես արեցին 2015թ. փետրվարին: Իշխանությունները կարող են ձեզ վրա էլ նման ազդեցության միջոցներ գտնել: Նման դեպքերում փորփրում են անցյալը, քրեական հետքեր կամ բիզնեսում որեւէ խախտում են գտնում ու այդպես ստիպում են կատարել իրենց ցանկությունը:
- Պատգամավոր ընտրվելուց հետո ես դո՞ւրս գամ: Ազգային ժողովում որեւէ մեկը չի կարող ինչ-որ կերպ ազդել պատգամավորի վրա: Կոնկրետ իմ անձի վրա որեւէ մեկը չի կարող ազդել: Փառք Աստծո, ինձ մոտ այնպիսի ստուգումներ են անցկացրել, բոլորդ էլ գիտեք: Ես պետական պաշտոն չեմ ունեցել, իսկ պաշտոն չունեցող մարդը չի կարող կոռումպացված լինել: Իսկ մեր մասնավոր ձեռնարկություններում մեկ տարի առաջ այնպիսի ստուգումներ են իրականացրել, որոնց մասին հանրությունը տեղյակ է:
- Կարծիք կա, որ Ծառուկյանի վերադարձը իշխանությունների հետ համաձայնեցված է եղել, որ դաշինքի ցուցակն էլ իշխանությունների հսկողությամբ է կազմել:
- Նման բան չկա: Ծառուկյանին բազմաթիվ հանդիպումների ընթացքում ժողովուրդն է համոզել, որ վերադառնա: Դուք լավ հիշում եք, որ սկզբնական շրջանում Ծառուկյանը չէր կարողանում կողմնորոշվել, եւ երբ առաջացավ ժողովրդի պահանջը, նա համաձայնեց եւ չցանկացավ դեմ գնալ նրա կամքին:
- Սկզբնական շրջանում նա հայտարարել էր, որ իր շուրջ լայն կոնսոլիդացիա է ձեւավորելու, բայց դա տեղի չունեցավ: Իշխանություննե՞րը թույլ չտվեցին, որ նա հզորանա:
- Չեմ կարծում, որովհետեւ տեսաք, թե ինչ տեղի ունեցավ Օհանյանի կամ այլ դաշինքների հետ: Քաղաքական ուժերը փորձում էին միանալ, բայց չստացվեց: Դա քաղաքական գործընթաց է, որը կստացվի կամ կձախողվի: Դա ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի հետ է կատարվում:
- Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի ու Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված ուժերը չհամագործակցեցին, հատկապես, որ երկու կողմերից էլ դրական էին վերաբերում այդ համագործակցությանը: Իշխանություննե՞րը թույլ չտվեցին:
- Չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչքան ազդեցին, բայց «Ծառուկյան» դաշինքը Ծառուկյանի գլխավորությամբ այդպես է որոշել: Իսկ «Ծառուկյան» դաշինքի շուրջ շատ մարդիկ, մեծաթիվ ժողովուրդ է համախմբված: Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ մեր դաշինքին շատ են վստահում:
- Իսկ ինչո՞ւ են «Ծառուկյան» դաշինքին վստահում: Նրա համար, որ Գագիկ Ծառուկյանը մեծ կարողությա՞ն տեր է, եւ մարդիկ նրանից փո՞ղ են ակնկալում:
- Չեմ կարծում, հարստությունը քաղաքական կատեգորիա չէ, պարզապես ժողովուրդը տեսնում է, որ եթե նա հաջողություններ է ունեցել, ուրեմն տնտեսության մեջ խելոք զբաղվող մարդ է: Եվ եթե իշխանության գա, ավելի լավ կարող է կազմակերպել պետության մեջ առկա խնդիրները: Ժողովուրդը մտածում է, որ եթե վստահի «Ծառուկյան» դաշինքին, ապա կարող է ունենալ այն հաջողությունները, որոնք ունեցել է Գագիկ Ծառուկյանը:
- Մեր երկրում կարծիք կա, որ մեծահարուստներն իրենց կարողությունը դիզել են անօրինական, հարկերը թաքցնելու ճանապարհով:
- Ես չեմ կարծում, որ Ծառուկյանը հարկեր է թաքցրել, մենք ունենք անթիվ-անհամար ստուգողներ, որոնք մեկ վայրկյանում կհայտնաբերեն խախտումներն ու թաքցրած եկամուտները:
- Իսկ ժողովուրդն ի՞նչ խնդիրներ է բարձրացնում ձեր հանդիպումների ժամանակ:
- Ժողովրդին ավելի շատ սոցիալական խնդիրներն են հուզում: Ժողովրդի մոտ շատ ծանր դրություն է, հուսահատ վիճակում է գտնվում: Կարծես որեւէ քաղաքական ուժի չի վստահում, կարծես իրենք զգում են, որ մենակ են մնացել, պարտքերի տակ են, վարկերի ու տոկոսների տակ են: Ավելի շատ մենք դա ենք տեսնում:
- Ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյա՞նն է:
- Մենք դեռ նման խնդիր չենք քննարկել, թե ով կլինի վարչապետը կամ մյուս պաշտոնները զբաղեցնողները:
- Միգուցե հաղթելու կամ իշխանության գալու հույս չունե՞ք, դրա համար էլ չեք քննարկում:
- Ոչ, պարզապես այսօր մենք չենք ուզում ժամանակից շուտ որոշումներ կայացնել: Երբ ժողովուրդը վստահության քվե տա մեզ, այն ժամանակ էլ կխոսենք: Մենք հաղթելուց հետո նորից ժողովրդի հետ հանդիպում կկազմակերպենք, ում ցանկանան տեսնել վարչապետի պաշտոնում, նա էլ կլինի: Ես կողմնակից եմ, որ այդ հարցում ժողովուրդն իր կարծիքն ասի:
- Հնարավո՞ր է, հաղթելու դեպքում ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն լինի Հովիկ Աբրահամյանը:
- Չեմ կարծում, թեեւ ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: Բայց նման բան չի քննարկվել:
- Իշխանության գալու դեպքում Ծառուկյանը կարո՞ղ է արտաքին քաղաքականություն իրականացնել, հանդիպել այլ երկրների ղեկավարների հետ, Արցախի հարցում բանակցություններ վարել:
- Այո, համոզված եմ, որ նա պատրաստ է ցանկացած հանդիպման կամ ցանկացած խնդիր բարձրացնելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT