Միհրան Պողոսյանն արգելել է զոհվածների մայրերին իր քարոզարշավին մասնակցել (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարեն Կարապետյանի հետ հանիդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո ինքը լարված չէր:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը նույն հանդիպման ժամանակ ասել էր, որ Միհրան Պողոյանին կառավարությունում չի տեսնում: Armtimes.com-ի դիտարկմանը, որ վարչապետի պատասխանից հետո կարծեք թե լարվել էիք, նա այսպես արձագանքեց. «Դա ձեզ թվաց»:

Անդրադառնալով զոհված զինառայողների ծնողներին իր քարոզարշավում ներգրավելու փաստին եւ դրանից հետո իր հասցեին հնչած քննադատություններին, Միհրան Պողոսյանն ասաց. «Վատ եմ զգում, որ կարող է էդպես մեկնաբանվել, եթե մարդ ուզում է իր կարծիքը հայտնել եւ պարզապես շնորհակալություն է ասում․․․ Վատ եմ զգում բոլոր այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք վերագրեցին որպես PR»։ Մեր դիտարկմանը, որ զոհված զինծառայողների մայրերին իր քարոզարշավի ժամանակ այլեւս չենք տեսնում, նա արձագանքեց. «Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում, բայց քանի որ տեսա, որ որոշակի լրատվամիջոցներ օգտվում են այդ առիթից, արգելեցի»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նրա եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունների մասին, որին ի պատասխան Պողոսյանը վստահեցրեց, որ շատ լավ հարաբերություններ ունի Տարոն Մարգարյանի հետ: Ի դեպ, ճեպազրույցից հետո նա նստեց Տարոն Մարգարյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան եւ նրանք միասին հեռացան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3595 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին