Ի՞նչ ռազմական նշանակության բեռներ են գալիս Վրաստանից Հայաստան. տեսանյութ

Վերջերս Հայաստան զենք ու զինամթերք ներմուծելու վերաբերյալ միանգամից երկու աղմկահարցույց տեղեկատվություն հրապարակվեց: Հայկական մեդիա դաշտում, սակայն, դրանցից միայն ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապվող «Իգլա»-ի մաքսանենգության տեղեկատվությունն է քննարկվում: Ստվերվեց երկրորդը, այն է՝ Վրաստանից Հայաստան բեռնակիրներով ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին տարածված տեղեկատվությունը: Եվ շատ իզուր, քանի որ իր նշանակությամբ այն ոչ մայն պակաս կարեւոր իրադարձություն չէ, այլեւ մասշտաբների եւ կարեւորության տեսանկյունից ունի տարածաշրջանային նշանակություն:

Հիշեցնենք, օրեր առաջ Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրեց մի տեսանյութ, որում բեռնատարները, ըստ նրա հայտարարության, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։ Տեսանյությից հստակ եզրակացություններ չի կարելի անել: Կադրերում երեւացող տեխնիկան ծածկված էր սպիտակ վրանով, ուստի դժվար է պնդել՝ այն ռազմական նշանակության է, թե ոչ: Միեւնույն է, սա էլ բավական էր, որպեսզի Վրաստանում սկիզբ առնեին սպասելի գործընթացներ: Ընդդիմությունը կտուրկ քննադատության ենթարկեց իշխանությանը՝ երկիրը հայ-ռուսական ռազմական բեռների համար տրանզիտային միջանցք դարձնելու համար: Իշխանությունները սկսեցին պարզաբանել, որ իրականում դրանք ոչ թե ռազմական, այլ ռազմա-փրկարարական նշանակության տեխնիկաներ են:

Ընդհանրապես հայ-ռուսական տրազիտի թեմայով Վրաստանի իշխանությունները վերջերես մի քանի անգամ անհարմար իրավիճակներում են հայտնվել: Բավական է հիշել Վրաստանի տարածքով ռուսական գազի տրանզիտի շուրջ Թբիլիսի-Գազպրոմ դժվար բանակությունները եւ Վրաստանով դեպի ՌԴ հայկական բեռների փոխադրման խնդիրը: Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացավ Վրաստանում, երբ Թբիլիսի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե պայմանավորվել են վրացական կողմի հետ եւ Լարսի անցակետին այլընտրանք կլինի: Բոլորը մտածեցին Հարավային Օսիայով եւ Աբխզիայով առեւտրային ուղիների վերաբացման մասին, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց Վրաստանի իշխանությունների դեմ: Նրանք ստիպված էին բացատրել, որ խոսքը միայն ու միայն լաստանավերի մասին է: Վերջ, սրանով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով ապրանքների տարանցման «ֆանտաստիկան» ավարտվեց:

Այս անգամ էլ բացի քաղաքական ղեկավարությունից, հերքող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տեղափոխվող տեխնիկան քաղաքացիական նշանակության է: Գերատեսչության պարզաբանման մեջ հատուկ շեշտվեց այն հանգամանքը, որ արդեն երկար տարիներ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան չեն դիմել Վրաստանին՝ ռազմական նշանակության բեռների տեղափոխման հարցով: Սա կարեւոր հանգամանք է, սակայն Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե ինչու նման հարցով չեն դիմել Թբիլիսիին Ռուսաստանն ու Հայաստանը: Բանն այն է, որ նրանք ուղղակի չեն էլ կարող դիմել: Պաշտոնական տվյալներով` 2008թ.-ի պատերազմից հետո Վրաստանի տարածքով ռազմական բեռների տեղափոխումը դեպի ռուսական 102-րդ ռազմակայան չի իրականացվել: Վրաց-օսական «հնգօրյա պատերազմից» հետո Վրաստանը ոչ միայն խզեց Մոսկվայի հետ դիվանագիտական կապերը, այլեւ դադարեցրեց Վրաստանի տարածքով «Ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխման մասին» համաձայնագիրը:

Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում էր Ռուսաստանին եւ նպատակ ուներ դժվարացնել Հայաստանի տարածքում տեղկայաված ռուսական ռազմաբազայի մատակարարումների խնդիրը: Շարժառիթը պարզ էր, Սահակաշվիլիի իշխանության տարիներին Գյումրիի 102-րդ ռազմաբազան պաշտոնապես հայտարարված էր որպես Վրաստանի անվտանգության սպառնալիք: Սակայն այդ քայլով դադարացվեց նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բոլոր տեսակի սպառազինությունների, ռազմական տեխնիկայի մատակարարումը եւ անձնակազմի տեղափոխությունը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կազմակերպած բլոկադայի մեջ գտնվող Հայաստանի համար, որը փաստացի պատերազմում է Ադրբեջանի հետ, սպառազինությունների անխափան մատակարարման կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այն ուղղակի օդի ու ջրի նման հարկավոր է Հայաստանին եւ Արցախին:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, դեպի Հայաստան ռազմական նշանակության բեռների փոխադրման համար Ռուսաստանը քանիցս օգտագործել է Թուրքիայի եւ Իրանի օդային տարածքները: «Եղել են անգամ դեպքեր, իսկ դրա մասին խոսում են ոլորտի փորձագետները, որ Թուրքիայի հետ անցյալ տարի հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո, Ռուսաստանն օգտագործել է նաեւ Վրաստանի օդային տարածքը», - մեզ հետ զրույցում նշում է Ջոնի Մելիքյանը:

Փորձագետի կարծիքը, այնուամենայնիվ, հեռու չէ իրականությունից: Միլիարդատեր եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից Բիձինա Իվանիշիվիլի ղեկավարած «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո, պաշտոնական Թբիլիսին դադարեց դիտարկել Գյումրիի ռազմաբազան որպես իր անվտանգության սպառնալիք: Այս մասին դեռ 2013 թ-ին մեր հարցին ի պատասխան ասաց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Մենք վստահ ենք, որ հայկական կողմը թույլ չի տա, որպեսզի այդ ռազմակայանն օգտագործվի ի վնաս Վրաստանի շահերի», - ասաց Ալասանիան:

Նրա պաշտոնավարումից հետո Թբիլիսին կարծես այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել: Հատկանշական է, որ անցյալ տարվա փետրվարի սկզբին Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի Երեւան կատարած այցի ժամանակ, կուլիսային քննարկումներում նշվում էր, որ ՌԴ-ից Վրաստանով Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը լուծվել է:

Հետաքրքիր է, որ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ընդհանրապես այլ տարբերակ է առաջ քաշում՝ դիտարկելով երկակի նշանակության ռազմական-փրկարարական տեխնիկայով բեռնված բեռնատարների խնդիրը Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված «Իգլա» զենիթահրթիռային համակարգերի գործի համատեքստում: «Վրաստանում շատ փորձագետների մոտ մտավախություն կա, որ որոշ ուժերի կողմից բեռնատարների շրջագայությունը մեր երկրում կարող էր արվել որպես իմիտացիա, այն է՝ «Իգլա» զենիթահրթիռային համակարգերի տեղափոխման գործընթացից ուշադրությունը շեղելու համար: Խոսքը, կարծում եմ, այն ուժերի մասին է, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի վրա: Ամեն դեպքում, «Իգլա» Հայաստան տեղափոխում էին ոչ հրավառություն կազմակերպելու համար», - ասաց Վասաձեն մեզ հետ զրույցում:

Միեւնույն ժամանակ նա համամիտ է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո Թբիլիսիի դիրքրոշումը Ռուսաստանի հանդեպ փոքր ինչ փափկել է: «Վրաստանի ղեկավարությունն ուղղակի չի ցանկանում ամեն հարցով քննադատել ու «բզել» Ռուսաստանին, սակայն մեծ հաշվով ՌԴ-ն մնում է Վրաստանի հակառակորդը, որն օկուպացրել է նրա տարածքները: Այս պատմության մեջ կասկածի առիթ է տալիս նաեւ այն, որ բեռնակիրների տեսանյութի ի հայտ գալուց հետո Վրաստանի իշխանությունները որոշ ժամանակ լռում էին, իսկ հետո ասացին, որ դա ռազմական բեռ չի: Քիչ հետո էլ պարզաբանեցին, որ ռազմա-փրկարարական, այն է՝ երկակի նշանակության բեռ է», - եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13736 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը