Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւս մեկ պարզաբանմամբ է հանդես եկել Օպերային թատրոնի շենքի ներքին միջավայրի փոփոխությունների առնչությամբ: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն, մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն։ Ափսոս, որ բանավիճողներից ոմանք խեղաթյուրում են Օպերային թատրոնի ենթակառուցվածքների նախագծի մեր պատկերացումը։
Ստիպված եմ մեկ անգամ եւս պարզաբանել մեր այդ պատկերացումը։
Անհրաժեշտ է վերանորոգել Թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատանքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի Թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան Օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր եւ մթնոլորտ։ Այդտեղ պետք է կազմակերպվեն հյուրասիրություններ, ընդունելություններ, ներկայացումների շնորհանդեսներ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, եւ դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկա յացումների դահլիճ։
Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձարաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործի շոգեբաղնիք եւ մարզասրահ՝ բեմական ճիշտ եւ ներկայանալի կեցվածք մշակելու համար (վերջինս բացառապես Օպերային թատրոնի արտիստներին է ծառայելու)։
Առնվազն կոռեկտ չէ զարգացման մեր ծրագրերի իրական պատկերը խեղաթյուրելը։ Այն, ինչի մասին խոսում ենք, վաղուց գործում է աշխարհի առաջատար Օպերային թատրոններում՝ Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում եւ այլն (ի դեպ, խորհրդային տարիներին արտիստների համար շոգեբաղնիք գործել է մեր Օպերային թատրոնի շենքում)։
Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու պրոֆեսիոնալ շոգեբաղնիքը նույնացնում է իր տեսած ու պատկերացրած «չգիտեմինչի» հետ։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր Օպերային թատրոնը եւ′ արտիստների, եւ′ այցելուների համար ապահովի քաղաքակիրթ պայմաններ։
Թատրոնը սկսվում է հանդերձարանից»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT