Երևան
12 °C
Վաղը Բիշքեկում կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը եւ ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հաղորդում է նախագահական նստավայրը, Սերժ Սարգսյանն այսօր արդեն մեկնել է Ղրղզստան այս երկու միջոցառումներին մասնակցելու:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի զարդը լինելու է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, իսկ ամենակարեւոր իրադարձությունը` Մոլդովային ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, օրակարգում են լինելու ՀԱՊԿ հետագա զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ համագործակցության խորացման հարցերը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն սպասվում է, որ նախագահների հանդիպման ժամանակ պետք է քննարկվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը: Այս նշանակումը ինչպես հայտնի է, արդեն երկու անգամ հետաձգվել է քվորում չլինելու պատճառով` 2016-ի հոկտեմբերին երեւանյան գագաթաժողովին բացակա էր Ղազախստանի նախագահը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը:
Վաղվա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությունը հաստատվել է:
Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԶԼՄ-ներին հայտնեց, որ որոշվել է հարցը քննարկել ապրիլին կայանալիք հանդիպման ժամանակ:
Եւ, այնուամենայնիվ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնպես Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը կրկին չի հետաձգվի`որեւէ նոր պատճառաբանությամբ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ՀԱՊԿ-ում իր բարեկամների միջոցով ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս նշանակմանը եւ, եթե երկու անգամ հաջողել է, ինչու չպետք է երրորդ անգամ այդ հաջողությունը կրկնի:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման արդյունքներից տպավորություն էր ստեղծվում, որ այլ հարցերի շարքում նաեւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության նոր որակ ստեղծելու շուրջ: Ըստ էության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը առաջին թեստն է լինելու Սարգսյան-Պուտին հանդիպման գործնական արդյունքների իմաստով:
ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի ֆոնին: Խոսքը Սիրիայում վերջին 10 օրվա իրադարձությունների եւ դրանցից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները կառուցողական հունի մեջ դնելու կամ, ինչպես դիվանագետներն են արտահայտվում, առնվազն դեգրադացիան կանգնեցնելու ջանքերի մասին է:
Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, այնուամենայնիվ հաջողվեց «տանգո պարել»: Մի քանի օր առաջ այս երկու գործիչները հեռակա բանավեճի մեջ էին այս թեմայով: Թիլերսոնը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել էր, որ հնարավոր չէ Լավրովի հետ տանգո պարել, այլաբանորեն խոսելով արդյունավետ բանակլցությունների մասին, եւ ակնարկելով, թե Վլադիմիր Պուտինը նրան դա թույլ չի տա: Լավրովն էլ պատասխանել էր, թե իր մայրը դեռ մանկուց արգելել է իրեն տղաների հետ տանգո պարել:
Լավրովն ու Թիլերսոնը այդուհանդերձ 5 ժամ փակ դռների ետեւում բանակցում էին` փորձելով դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրել այնպիսի համաշխարհային կնճռոտ հարցերում, ինչպես պատերազմը Սիրիայում, Ուկրաինական ճգնաժամը, Կորեական թերակղզու խնդիրը եւ այլն: Ճիշտ է համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ավելի շատ միայնակ էր պարում, քան ամերիկացի իր գործընկերոջ հետ միասին, սակայն ընդհանուր առմամբ, Լավրով-Թիլերսոն բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմքեր են ստեղծել:
Ինչ արդյունքներ կտա այս գործընթացը երկարաժամկետ կտրվածքով, ժամանակը ցույց կտա, սակայն կարճաժամկետ իմաստով Ռուսաստան-Արեւմուտք «պատերազմը» ոչ միայն չի նահանջել, այլ նույնիսկ ավելի է սրվել: Այն ժամանակ, երբ ընթանում էին ռուս-ամերիկյան բանակցությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ վտանգավոր հայտարարություն արեց ՀԱՊԿ անդամ երկրներում «գունավոր հեղափոխություններ»-ի հավանականության մասին: «Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում: Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման: Բնականաբար, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք և կփորձենք համապատասխան կերպով պահել մեզ Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասաց նա:
Թվում է թե այս հայտարարությունը այնքան էլ Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանը նման վտանգի տակ չէ, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց, եւ բավականին փափուկ ընտրություններ կազմակերպելուց հետո: Սակայն «Freedom House»-ը 10 օր առաջ Հայաստանը, ՀԱՊԿ եւս մեկ անդամ Ղրղզստանի հետ միասին, հռչակեց ամրապնդվող ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն, որտեղ սահմանադրական բարեփոխումների միակ նպատակը Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունն ամրապնդելն ու պահպանելն է:
Սիրիայում վերջին զարգացումներից հետո փորձագետները քննարկում են, թե ինչպես դա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Պարզվում է, սակայն, ավելի ակտուալ է հարցը, թե ինչպես այս ամենը կանդրադառնա Հայաստանի ներքին վիճակի վրա: Սա նման է հայտնի գովազդին. «Իսկ դուք դեռ ավտորիտա՞ր եք, ուրեմն մենք գալիս ենք ձեզ մոտ»: Դե, իհարկե, ժողովրդավարություն հաստատելու եւ բնակչությանը բռնակալ իշխանությունից փրկելու վեհ նպատակներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT