Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 16-ի համարում
Ես այնքան էլ համամիտ չէի ընդդիմության հանրահավաքային առճակատումներին՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով: Գիտեի, որ հազար ձեռքերով կառչած նախագահական աթոռին, հազար ու մի թույլատրելի եւ անթույլատրելի լծակներ գործի դնելով նախագահ մնացած անձը՝ սոսկ ժողովրդի պահանջով հրաժարական տվողը չէ: Արժանապատվություն ունեցող մարդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդող առավոտին իսկ պետք է հրաժարական տար՝ իրեն պատասխանատու զգալով իր ղեկավարության օրոք կատարված այդպիսի եղեռնագործության համար: Ուստի եղավ այն, ինչ ես մտածում էի, եւ ինչ տարիներ առաջ ասել էր Պարույր Սեւակը՝
Պատը նորից կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ...
Ուր էր թե պատը մնար նույնը: Ապրիլի 12-ի գիշերը պատը պատվեց փշալարերով, ողողվեց կեղտաջրերով, բռնություններից խուճապահար մարդկանց անեծք-աղաղակներով, մահակավորվեց՝ անխնա հարվածներ տեղալով խաղաղ ցուցարարների վրա: Պատը բարձրացավ, իրական պատ ու պատնեշ դարձավ իշխանության ու ժողովրդի միջեւ, դարձավ վերջնականապես, անվերադարձ... Հին մի ասացվածք կա արմատավորված դարերով թուրքական լծի տակ խեղճացած հայության ցավագին մտածողությունում. «Այն ձեռքը, որ չես կարող կտրել, պետք է համբուրես, դնես գլխիդ վրա»: Այս օրերին ավելի համոզվեցինք, որ «այդ ձեռքը» հիմակ ու հիմակ չենք կարող կտրել:
Բայցեւ չենք էլ համբուրի: Թող միջազգային դրամատներում մեր անկախությունը գրավ դնող, Հայաստանից հայակործան արտագաղթը լռելյայն օրհնող, չարքաշ ու աշխատազուրկ ամեն կողմով ճնշող, շնչահեղձ անող, հայկական գիրքն ու դպրոցը, երգն ու շունչը, ավանդական առաքինությունները հոգիներից դուրս վանող այդ մեղավոր ձեռքը համբուրեն, գլխի վրա դնեն հարյուրամյա եւ հարյուրամսյա կուսակցությունների տիրահաճ պարագլուխները, մեծ ու մանր իշխանավորները, որդիների կարիերային հետամուտ անցյալ ու ներկա երեսպաշտ պաշտոնյաները, տերերի բարյացակամությունը մուրացող՝ մշակույթի ծեր ու երիտասարդ գործիչները: Իսկ մենք՝ մեր ազգի պատիվն ու ապագան ամեն ինչից բարձր դասող բողոքավորներս, կշարունակենք այսուհետեւ ավելի եռանդագին մերժել այդ ձեռքը՝ ամեն մեկը իր ձեւով, իր ուժերի սահմաններում:
Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը: Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել: Ուստի ես խորին ցավով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման եւ բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ:
Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները սրող թշնամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Սակայն զենքով ու բռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վատթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի եւ ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների ու կիսաքաղց հյուղակների միջեւ, որտեղ տիրում է փոխադարձ ատելության մթնոլորտ, որտեղ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու նպատակով ամեն մի փոքր ու մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների ու արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զինված թշնամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին: Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի երկու հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա:
Սիլվա Կապուտիկյան
14 ապրիլի, 2004թ. Երեւան
Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ
Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ
Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը
Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը
Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ
20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց
Ինչպես չգիտեն, որ Գյումրին գյուղ չէ, այնպես էլ չեն հասկանում, որ Հայաստանը պետություն է, ոչ թե խոպան. Գալջյան
Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել. Ռուբինյան
Ունենք երրորդ երեխաների ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին. տեսանյութ
Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը
Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն. Կոնջորյան
Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ դոլարները ի զորու չեն փրկելու օլիգարխին ու թիմակիցներին մտավոր բոբիկությունից
Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան
Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած
Ազատագրվել է 300 կիլոմետր տարածք. նրանց քարտեզների վրա այս հատվածներն իրենք են վերահսկում. Զելենսկի
Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում. Տիգրան Ավինյան
Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է
Նեպալում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. կա մի քանի տասնյակ տուժած. տեսանյութ
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում կլինի բիզնես կենտրոն, որը կմեղմի կառուցման ծախսերը. Ավինյան
Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ
Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ
Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան
Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարտունն էնպես է բարկացել ձևիստների վրա, ասես՝ վաղը Սերժն ասի՝ պիտի իրենց ընտրես, չի ընտրելու. Պալյան
Ձեր խոսույթն ուղիղ ապացույց է, որ դուք ՌԴ-ից եկած հյուր եք և ոչ մի կապ չունեք հայ ժողովրդի հետ. Հարությունյան
Հրազդան գետում մահացած հայտնաբերված տղամարդը նախկին դատախազ է
Արժե քաղաքական հյուրախաղերը շարունակել Հայաստանից անդին, ասենք՝ նույն Կալուգայում. Նազելի Բաղդասարյան
Պահանջվում է ՊԵԿ և Ոստիկանության նախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 գույք և 1,1 մլրդ դրամ
Երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք՝ որն է քաղաքը, որը՝ գյուղը
Ողջույն, գյումրեցինե՛ր ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր. Սամվել Կարապետյանի թիմակիցներ. տեսանյութ
Փետրվարի 21-ին կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Հարությունյան
Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT