Սկանդալային ձերբակալություն. ԵՄ գրասենյակում հանցավոր խո՞ւմբ է գործել, «տանիք» ունեի՞ն

27/04/2017 schedule14:32

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ:

Ըստ հաղորդագրության, հանցագործությանը ներգրավված են եղել մեկ տասնյակից ավելի անձինք`ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի գլխավորությամբ:

Մարինե Պապյանը երեկ ձերբակալվել է: Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը,  Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը:

Գյոնջյանը, Չիլինգարյանն ու Պետրոսյանը գտնվում են հետախուզման մեջ:

Այս խումբը, համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, կասկածվում է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրած դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:

Մի մասը, ըստ այդմ, մեղադրվում է ուղղակի հափշտակության համար, մյուսները` այդ գործընթացին օժանդակելու, փաստաթղթեր կեղծելու համար:

Առայժմ որեւէ հստակություն չկա, թե նշված անձանցից, ով կոնկրետ որ արարքի համար է ներգրավված քրգործում:

Հաղորդագրության մեջ բացակայում են նաեւ այնպիսի ուշագրավ մանրամասներ, թե ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը, ե՞րբ է կատարվել հափշտակության դեպքը, դա մեկանգամյա՞ արարք է եղել, թե՞ շարունակական պրոցես, այսինքն՝ ԵՄ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները տարիներ շարունակ յուրացրել են ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհները, թե միայն մեկ անգամ:

Հայտնի չէ նաեւ`ձերբակալված Մարինե Պապյանը ԵՄ հայաստանյան գրասենյակում ներկայում աշխատում է, թե՝ ոչ: Հնարավոր է, որ նա, ինչպես նաեւ մեղադրանքի մեջ ներգրավված խմբի մյուս անդամները կամ նրանցից ոմանք, գրասենյակի նախկին աշխատակիցներ են:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն առայժմ չի արձագանքել այս սկանդալային հաղորդագրությանը եւ որեւէ հայտարարություն չի արել:

Նշենք, որ 2008-2014 թվականներին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 240 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Ասել է թե` նշված քրեական գործի նյութերում հափշտակված գումարները ոչ թե հազարներով, այլ` 100 հազարներով են հաշվվում, գուցեեւ միլիոնավոր եվրոներով: 

Այս քրեական գործը սպառնում է լուրջ հարված հասցնել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որովհետեւ կարող է հանկարծ պարզվել, որ նշված անձինք քաղաքական տանիք են ունեցել եւ սույն գործը Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումների ապացույցներից մեկը դառնա:

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը ԵՄ պատվիրակության առաջնահերթություններից է, ինչի համար նաեւ ԵՄ-ն մեծ դրամաշնորհներ է տրամադրում: Իհարկե, տրագիկոմետիկ կլինի, եթե պարզվի, որ խոշոր չափի հափշտակությունը տեղի է ունեցել կոռուպցիոն ճանապարհներով, կոռուպցիայի դեմ պայքարի համար տրամադրված դրամաշնորհներից:

ՔԿ-ի  հաղորդագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23769 դիտում

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան