Կարեն Կարապետյանի հանձնարարականն ընդդեմ օլիգարխների. գազի ոլորտը վերահսկողության տակ է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմիցս չարչրկված գազալցակայանների անվտանգության խնդրին եւ հանձնարարական տվեց:

«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում եւ գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով»,- հայտարարեց վարչապետն ու նշեց, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման համակարգ:

«Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին մեկ ամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Հանրապետության տարածքում գազալցակայանների բիզնեսի առյուծի բաժինը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նրա «Մուլտի լեոն» ընկերության գազալցակայանները տեղակայված են եւ Երեւանի վարչական շրջաններում, եւ մարզերում: Մայրաքաղաքի ամենախոշոր գազալցակայանը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որը մինչ օրս առանց սահմանված անվտանգության կանոնների պահպանման շահագործում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ 20-ից ավելի լիցքավորման կետ ունեցող գազալցակայանը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ է կապվում Արարատի մարզի մի շարք գազալցակայաններ, իսկ Արմավիրի մարզում տեղակայված գազալցակայանների հիմնական մասն էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանինն է, իսկ Գեղարքունիքի մարզի որոշ գազալցակայաններ կապվում են հենց Կարեն Կարապետյանի մտերիմների հետ:

Գազալցակայանների շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ նույն Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ էր գրեթե նույն տոնով հայտարարություններով հանդես գալիս, բայց մինչ օրս էական բարելավում այդ հարցում չի արձանագրվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6488 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ