Երևան
12 °C
Եվրասիական տնտեսական միությունում, ըստ ամենայնի, շեշտակի կնվազի անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների այն առավելագույն չափը, որը ենթակա չէ մաքսազերծման:
Ներկայումս ԵՏՄ-ում գործող նորմատիվներով անձը կարող է ներմուծել մինչեւ 1500 դոլար արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, եւ դա ենթակա չէ մաքսազերծման: ԵՏՄ մաքսային սահմանով «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրով, որին, բնականաբար, միացել է նաեւ Հայաստանը, սահմանված է այդպիսի ապրանքների ցանկը:
Այդ համաձայնագրով նշված է, թե յուրաքանչյուր ապրանքից քանի հատ կարելի է ներմուծել որպես անձնական օգտագործման իր, եւ դրանց գումարը չպետք է գերազանցի 1500 դոլարը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն, մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ այդ 1500 դոլարը աստիճանաբար պետք է նվազի: 2019-ին առավելագույն սահմանաչափը կդառնա 1000 դոլար, 2020 թվականին կդառնա 750, իսկ 2021 թվականից այդ սահմանաչափը կնվազի մինչեւ 500 դոլար:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տեսականորեն գործում են նույն սահմանափակումները: Սակայն գործնականում ամեն ինչ այդքան պարզ չէ: 2015 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը իր 865 որոշմամբ սահմանեց ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները: Առավելագույն արժեքի մասին այդ ցանկում նշված չէր: Փոխարենը որոշմամբ հղում է արվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքին, որտեղ առավելագույն չափաքանակը, որը ենթակա չէ մաքսազերծման, ամսական 200 հազար դրամն է: Սա վերաբերվում է փոստային առաքումներով ներկրվող ապրանքներին:
Իրենց հետ ուղեբեռով Հայաստան անձնական ապրանքներ ներկրողների նկատմամբ մեծ մասամբ կիրառվում է վերը նշված ցանկը: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ հստակ է եւ կանոնակարգված: Սակայն եթե սկսեն փոխել ԵՏՄ-ի սահմանով անձնական օգտագործման ապրանքների ներկրման գործող սահմանափակումները, ապա այդ խնդիրը գնալով ավելի խիստ կկանոնակարգվի: Եվ հիմնական հարցն այն է, թե արդյոք սահմանաչափի նվազեցումը դրակա՞ն կանդրադառնա մեզ վրա:
Հարցը բավականին նուրբ է: Մի կողմից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծումը նպատակ ունի համալրել ՀՀ պետական բյուջեն: Սահմանելով մաքսազերծման ոչ ենթակա անձնական ապրանքների շատ բարձր շեմ, վնաս կհասցվի բյուջեին: Հաշվի առնելով առցանց առեւտրի տված հնարավորությունները, քաղաքացիները կսկսեն իրենց անհրաժեշտ ապրանքները կամաց կամաց ներկրել արտերկրից, շրջանցելով մաքսազերծումը: Դրանից կտուժեն ներմուծումներով զբաղվող առաջին հերթին փոքր ու միջին ընկերությունները, կտուժի բյուջեն եւ այլն:
Մյուս կողմից, սահմանը հատող ամեն ապրանք մաքսազերծելն էլ տրամաբանությունից դուրս է: Այլ երկրներում նույնպես կիրառվում են սահմանաչափեր անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրա: Օրինակ, Եվրոպայում այս սահմանաչափը հիմա մոտ 500 դոլար է: Ու այս իմաստով ԵՏՄ-ն թերեւս փորձում է կրկնօրինակել Եվրամիությանը: Սակայն ԵՄ-ին կրկնօրինակելիս ԵՏՄ-ում նախապատվությունը տալիս են սահմանափակումներին: Այլ հարցերում, ինչպես օրինակ տնտեսական մրցակցությունը, տնտեսության զարգացումը, անկախ դատարանները, կոռուպցիայի խիստ ցածր մակարդակը եւ այլն, ԵՏՄ-ի համար կրկնօրինակման առարկա չեն հանդիսանում:
Սա շատ կարեւոր նրբություն է, որը սովորաբար անտեսվում է արեւմուտքի սկզբունքները կրկնօրինակելիս: Երբ Եվրամիությունը սահմանափակումներ է դնում իր մաքսային սահմանին անձնական օգտագործման ապրանքների վրա, դա ցավոտ չէ այդ երկրների բնակիչների համար: Նախ այն ամենը, ինչ կարող ենք համարել անձնական օգտագործման իր, արտադրվում է հենց այդ երկրներում: Համակարգիչներից ու տեսախցիկներից սկսած՝ մինչեւ հեռուստացույցներ ու սառնարաններ: Արտադրվում շատ բարձր որակի եւ գինն էլ համապատասխանում է բնակչության եկամուտներին ու գնողունակությանը: Եվ դրան արեւմտյան երկրները հասել են տնտեսության զարգացման խոչընդոտները վերացնելու շնորհիվ` մրցակցության, կոռուպցիայի նվազեցման, անկախ դատարանների, բիզնեսի ու իշխանության տարանջատման շնորհիվ:
ԵՏՄ երկրներում կոռուպցիան չափազանց բարձր է, տնտեսությունը եւ հարստությունը կենտրոնացած է մի քանի խումբ օլիգարխների ձեռքերին, ամենահաջողակ բիզնեսմենները ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են, դատարանները, մեղմ ասած, անկախ չեն...: Հենց այդ պատճառով ԵՏՄ-ում չեն արտադրվում որակյալ ու ժամանակակից չափանիշներին համապատասխանող հեռուստացույցներ, սառնարաններ, համակարգիչներ, տեսախցիկներ, ավտոմեքենաներ եւ այլն: Ու ԵՏՄ բնակիչները, պատկերավոր ասած, պետք է ավելի շատ հնարավորություններ ունենան իրենց անձնական օգտագործման համար ապրանքներ ներկրել այն երկրներից, որտեղ դրանք արտադրվում են:
ԵՏՄ-ն տնտեսական տեսանկյունից ընդհանուր առմամբ հումք արտահանող տարածք է: Եվ այս իսկ պատճառով մաքսային սահմանին կիրառվող սահմանափակումների առումով այդ «հումքային բազան» չպետք է կրկնօրինակի մեր չափանիշներով գրեթե կատարելության հասցրած տնտեսություն ունեցող, արտադրող ու ստեղծող երկրներին: Արեւմտյան երկրները նման սահմանափակումները մտցնում են իրենց արտադրողին պաշտպանելու, ապրանքների շարժը վերահսկելու նպատակով միայն: Ի տարբերություն սրան, ԵՏՄ-ի սահմանին անձնական օգտագործման ապրանքների ներմուծման սահմանափակումների խստացումը ունի միայն ու միայն մի նպատակ` հնարավորինս շատ փող հավաքել: Այդ երկրներում ինչպես չկային տեսախցիկ ու համակարգիչ արտադրողներ, այնպես էլ չեն լինելու հետագայում: Ցավոք, մենք էլ այդ երկրների շարքում ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը
Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից
Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած
Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի
Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն
Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ
Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում
Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ
Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը
Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ
Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները
Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI
Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր
Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ
Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները
Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ
Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները
Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT