Կոչ ենք անում ժողովրդին ոտքի հանել, պատրաստվել ընդվզման.Սեֆիլյանի և Ծռերի հայտարարությունը

18/05/2017 schedule22:50

Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարությունն են տարածել Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ:

Այն ամբողջությյամբ ներկայացնում ենք ստորեւ.

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ ընտրական շտաբում համակարգված ընտրակեղծարարությունը բացահայտելուն ուղղված Զարուհի Փոստանջյանի իրավաչափ պահանջին ի պատասխան նրա ու նրա դստեր նկատմամբ շտաբի ու ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է։

Այն ցույց է տալիս գաղութային վարչակազմի և նրա պատժիչ հրոսակախմբի վերածված ոստիկանության թրքաբարո վերաբերմունքը մեր ժողովրդի, պետականության, իրավունքի, ՀՀ քաղաքացու, հայ կնոջ, հայ մոր և նրա սերնդի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, մերօրյա ենիչերիների նմանօրինակ վարքագիծը վկայում է այն մասին, որ 2017թ․ «ընտրությունների» ժամանակ տարած «հաղթանակը» նրանք համարում են յուրային ժողովրդին ստրկացնելու և երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելու՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ իրականացվող ցեղասպանական քաղաքականության հաջողված շրջափուլի արձանագրում, ուստի գործում են անթաքույց ցինիզմով ու ինքնավստահությամբ։

Այս երևույթը, վտանգավոր մարտահրավեր լինելով հանդերձ, պետք է սթափեցուցիչ ազդակ դառնա համայն հայության և, առաջին հերթին՝ նրա քաղաքական ու մտավորական դասի համար։

Ինչ վերաբերվում է մեղավորների պատասխանատվությանը, ապա մեր ժողովուրդը պետք է խորապես գիտակցի ոստիկանություն կոչվող կառույցի հանցավոր էությունն ու բնույթը և կասկած չունենա, որ դրա ղեկավարները, ինչպես նաև նրանց ապօրինի հրամանները կատարող մյուս ոստիկանները ոչ հեռու ապագայում օրենքով սահմանված կարգով պատժվելու են իրենց արարքների համար։

Մեր զորակցությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը՝ իրենց ազգային-քաղաքացիական խիզախության ու սկզբունքայնության համար և շուտափույթ ապաքինում ցանկանալով նրանց, այսուհետև գործող համակարգի ներսում և նրա կանոններով քաղաքական գործունեություն իրականացնող ուժերին ու անհատներին հայտարարում ենք ցեղասպան գաղութային վարչակազմի գործակալներ, իսկ մյուսներին կոչ ենք անում համախմբվել ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներքո և ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3296 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը