ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

19/05/2017 schedule21:52

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն թուրքական ընդդիմության»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:  

ԱՄՆ Տեխաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ամբողջացան ԱՄՆ արևմտյան ափի նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամերիկահայերի քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան ափի կառույցի պատասխանատվության շրջանում գտնվող բոլոր նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են Ալյասկան, Արիզոնան, Կալիֆորնիան, Կոլորադոն, Հավային, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեքսիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը:

Տեխասի Ներկայացուցիչների պալատի կողմից այսօր ընդունած բանաձևում, մասնավորապես նշվում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության ոչնչացման համակարգային արշավը, որն այդ ժամանակ կազմում էր ավելի քան երկու միլիոն: Շուրջ 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, և այսօր Հայաստանում՝ հայերի հայրենիքի շուրջ 10 տոկոս տարածքի վրա բնակվում են 3 միլիոն հայեր, մինչդեռ հայկական սփյուռքը հաշվվում է 8-ից 10 միլիոն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում»:

Այս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հերթական հայանպաստ քայլն է: Դեռևս 2015թ. այն մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, իսկ այնուհետև ընդունել 1541 բանաձևը, որում շեշտվում էր Տեխասի աջակցությունը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած շուրջ 132 հազար հայ երեխաներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3789 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս