Երևան
12 °C
«Հնազանդեցնել եկեղեցին, խեղել մշակութային կյանքը, փակել ազգային դպրոցները» չբարձրաձայնվող կարգախոսը մշտապես եղել է (կա) նաեւ ռուսների գործելաոճի հիմնական ուղեցույցը: 1884թ. փետրվարի 16-ին Ալեքսանդր 3-րդ ցարը հաստատեց «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին կանոնները», համաձայն որի, բացառվում էր տարրականից բարձր հայկական դպրոցների գոյությունը, ասել է թե` կրթությունը պետք է տարվեր ռուսերեն լեզվով: Հետաքրքրիր է, որ նոր կանոնակարգը լույս աշխարհ եկավ այն ժամանակ, երբ կաթողիկոսական գահը թափուր էր. Գեւորգ 4-ը վախճանվել էր, նոր ընտրություն դեռեւս չէր կայացել: Ու հենց «անգլուխ» մնացած եկեղեցու գոյության պայմաններում էին ցարական իշխանությունները փորձում «սղացնել» հայոց դպրոցները պետական հսկողության տակ առնող կարգը: Որքան էլ իշխանության համար անսպասելի էր, Էջմիածնի Սինոդը հրաժարվեց այն կիրառել` հիմնավորմամբ, թե դպրոցների կառավարման գործը դարեր ի վեր եղել է Վեհի իրավասության ներքո եւ սրբապղծության չեն գնա, ուստի խնդրում էին հետաձգել, իսկ թեմերին` կարգադրում հրաժարվել ու պատճառ բերել վերադասից, այն է` Սինոդից հանձնառություն չունենալը: Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Սուքիաս վարդապետ Պարզյանը գործուղվում է Պետերբուրգ` բանակցությունների, աղմկում են թերթերը, ընդվզում` հայ հասարակությունը: Անորոշությունը ձգվում է մոտ մեկ տարի: Իշխանությունները հարցին անդրադառնում են (պայմանականորեն անվանենք` 2-րդ ընթերցմամբ) մեկ տարի անց` 1885-ի փետրվարի 5-ին եւ, անփոփոխ թողնելով նախորդ որոշումը (առաջին ընթերցման), վճռում Սինոդին 12 օր ժամանակ տալ, մերժում ստանալու պարագայում` փակել դպրոցները: Սինոդը կրկին հրաժարվում է կատարել հրահանգը եւ արդյունքում` 1885-ին Այսրկովկասում, Նոր Նախիջեւանում ու Բեսարաբիայում փակվում է մոտ 300 դպրոց, ինչն էլ իր հերթին համաժողովրդական հուզում է առաջ բերում: Թիֆլիսի հայ հեղափոխական նարոդնիկական կազմակերպությունն, օրինակ, հրատարակած թռուցիկում քայլը «սարսափելի ավազակություն» է որակում ու եզրակացնում` «Յուրաքանչյուր հայ ընտանիք թող դառնա առանձին հայ դպրոց», «Մասիս» պարբերականը հուսադրում էր. «Դոլսդոյներու եւ Տոնտուքոֆներու բռնակալ իշխանությունը չի կրնալ մշտնջենական լինել»: 1885-ի մայիսի 23-ին ներքին գործերի նախարար կոմս Դմիտրի Տոլստոյը կայսերը զեկուցում է, որ կանոններն ընդունել է ընդամենը 1 դպրոց, իսկ 169 կրթարան գոցվել է: Կառավարչապետ Դոնդուկով-Կորսակովը չգոհանալով արվածով, վերեւներին համոզում է Սինոդի անդամներին աքսորել` «Բարձրագույնի կարգադրությունը չկատարելու համար», բայց ՆԳ նախարարը առաջարկը գտնում է «արդարացի, սակայն` աննպատակահարմար», քանի որ ընթանում էին կաթողիկոսի ընտրություններ: Ցարի հաստատումով եկեղեցու նոր գահակալ է դառնում Մակարը, ով թեեւ համարվում էր հնազանդ ու ժողովրդի կողմից «ցարընտիր» մականունն էր ստացել, շրջահայացությամբ ու դիվանագիտական «խաղերով» կարողանում է հասնել նրան, որ 1885-ի դեկտեմբերի 17-ին Պետերբուրգում կայացած խորհրդակցության ընթացքում ներքին գործոց նախարար Դմիտրի Տոլստոյը, լուսավորության նախարար (ազգությամբ հայ, արմատներով ջուղայեցի) կոմս Իվան Դելյանովը եւ Կովկասի կառավարչապետ Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովը դարձյալ քննարկում են հայոց դպրոցների հարցը եւ զիջումների գնում: Կաթողիկոսն առաջարկել էր կանոնակարգում շեշտել, որ միդասյա դպրոցն ունենալու է 3, երկդասյանը` 5 տարվա դասընթաց եւ խնդրել թույլատրել ծխական դպրոցներին կից ունենալ մեկամյա լրացուցիչ դասարան` ողջ անցած դասընթացը կրկնելու համար: Առաջարկը hետին նպատակով էր, տարրականից բարձր դպրոց ունենալու հեռանկարով: Գրեթե բոլոր կետերն ընդունվում են, եւ 1886-ի հունվարի 16-ին կայսրը հաստատում է եզրակացությունը, ինչն էլ հիմք ընդունելով Սինոդը մշակում է նոր կանոնակարգ եւ վերստին բացվում են դպրոցները: Ազգային կրթօջախներ պահել-չպահելու «պատերազմը» շարունակվում է թեթեւակի գրոհներով: 1886-ին Կովկասյան դպրոցների հոգաբարձու Յանովսկին պահանջում է արգելել հայոց պատմության եւ աշխարհագրության դասավանդումը, հորդորում լուսավորության նախարարությանը` կարգադրել հայ կրոնի ռուսաց լեզվով դասավանդումը` հայերեն թողնելով միայն աղոթքները: Կաթողիկոսն այս հարցում էլ է դիմադրություն ցույց տալիս: 1888-ի հունիսին Այսրկովկաս է գործուղվում ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Գիրսը, ով հանդիպելով կաթողիկոսի հետ` հիմնականում ընդունում է հայոց պահանջները, սակայն մերժում հայ ժողովրդի պատմության եւ Հայաստանի աշխարհագրության դասավանդումը: 1888թ. սեպտեմբերի 28-ին կաթողիկոսը հանդիպում է Այսրկովկաս այցելած Ալեքսանդր 3-րդին, խոստումներ ստանում, որոնք թեեւ մնում են օդում, բայց եւ կանխում նոր գրոհներն ու ժամանակավոր «զինադադար» հաստատում: Հաջորդ լայնածավալ հարձակումը «Հայկական եկեղեցական հողերը եւ գույքը հարքունիս բռնագրավելու մասին» 1903թ. հունիսի 12-ի օրենքով էր, որը ոչ միայն ունեզուրկ էր դարձնում հայոց եկեղեցին, այլեւ փակման վտանգի առաջ կանգնեցնում եկեղեցու եկամուտներով պահվող դպրոցները: Առաջինն ընդվզում է եկեղեցին` հրաժարվելով կատարել հրամանը: Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կողքին են կանգնում հասարակական, քաղաքական կազմակերպությունները, հասարակ ժողովուրդը: Բազմամարդ միտինգներ են գումարվում Երեւանում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաքվում, Իգդիրում, Թիֆլիսում, Ախլցխայում, Նոր Նախիջեւանում, Կարսում... Ցույցերն այն աստիճան վտանգալից չափերի են հասնում, որ Թիֆլիսում ռազմական դրություն է հայտարարվում, Բաքվում քաղաքին են մոտեցնում ռազմանավերը, Երեւանից Էջմիածին շարժվող ժողովրդին ցրում են կոզակները, Գանձակում կրակ բացում ցուցարարների վրա, ինչի արդյունքում սպանվում է 10, վիրավորվում` 70 մարդ, որոնցից 20-ը նույնպես մահանում են: Պատասխանը լինում է ահաբեկչական ակտերի կազմակերպումը` Իգդիրի գավառապետ Բոգոսլավսկու, Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեեւի, կառավարչապետ Գոլիցինի ու էլի այլոց դեմ: Ընդվզումը ստանում է իրապես համազգային բնույթ, ինչն էլ ի վերջո ստիպում է Նիկոլայ 2-րդ ցարին 1905-ի օգոստոսի 1-ին չեղյալ հայտարարել տխրահռչակ օրենքը: Մեկ դարից ավելի ժամանակ է անցել: Ընթացքում էլի փորձություններ ու խորշակներ հաղթահարած հայոց դպրոցը հասել է մեր օրերն ու նոր փորձանքի առաջ կանգնել: Ու հիմա, ուզենք-չուզենք, զուգահեռներ պիտի անցկացնենք անցյալի ու ներկայի միջեւ: Այն որ իշխանությունների նախաձեռնությամբ ու ջանքերով է օտարվում դպրոցը եւ ինչ հետեւանքներ է ունենալու` վերջին մի քանի ամսում բազմիցս ապացուցվել, քննարկվել, մանրամասնվել, դատապարտվել է ու դեռ շարունակվելու է մինչեւ «երկրորդ ընթերցում», գուցե` ավելի երկար: Ակնհայտ է, որ պայքարն ընդդեմ օրինագծերի ավելի է թեժանալու, ավելի շատ մարդիկ են ընդգրկվելու բողոքի ցույցերում ու գործողություններում, իսկ թե ի՞նչ դիրք է բռնելու Գարեգին Բ-ի ղեկավարած Հայ Առաքելական Եկեղեցին` հայտնի է երեւի թե միայն Աստծուն: Հարյուր տարի առաջ ժողովուրդը հանուն եկեղեցու վտանգված իրավունքների ու եկամուտների ոտքի էր կանգնում, այսօր` բավական ապահով ու բարեկեցիկ եկեղեցին ժողովրդի կողքին չէ: Տեսնես ի՞նչն է փոխվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՇրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին
Փաշինյանը «կուլ տվող» լիներ, Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորությունը չէր ունենա. Չախոյան
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին
2020-ի պատերազմը եղավ, քանի որ չէինք ցանկանում այլևս ստրուկ լինել, ինչպես Քոչարյանի տարիներին. տեսանյութ
Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
ՍՊԸ-ի տնօրենն ապօրինի արդյունահանում է իրականացրել. պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս. տեսանյութ
Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է իր «կռուգ»-ով․ կաթողիկոսի համար սա լինելու է «հոգևոր ինքնասպանություն»․ Սաֆարյան
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
Բեռնատարը բախվել է գազատար խողովակին, պոկել այն. Փարպիում երթևեկությունը կաթվածահար է եղել
Կարևորվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի․ ապրիլի 30-ի դրությամբ 96 900 դիմում է ստացվել
Նոր Նորք վարչական շրջանում կատարվածն ակնհայտ սադրանք է, քայլ է ՀՀ պետականության դեմ. «Հանրապետություն»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ. տեսանյութ
Ադրբեջանը կրակո՞ւմ է, թե՞ ոչ. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վահրամ Դումանյանը նոր պաշտոն ունի
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանի միջադեպերը
Ձերբակալված Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, կմնա հոսպիտալացված
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը
Չէի պատկերացնի, որ այս կինը այսքան գրագետ կարող է խոսել, կասկածում եմ՝ նրա՞ն եմ հանդիպել Եռաբլուրում. Հակոբյան
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Պապոյանը և Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունը
Արզնիի պահեստային տարածքներից մեկում ավտոմեքենա է այրվել. լուսանկարներ
Հանձնաժողովը մերժել է հարկային փոփոխությունների չեղարկման կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները
Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան, վիճակախաղի գովազդը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի միջադեպի առնչությամբ. ՄԻՊ
Տիգրան Ավինյանը քննարկման է հրավիրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը. քայլերի հերթականություն
Մայրաքաղաքը՝ կրակե օղակում. Երուսաղեմը շրջապատող լեռներում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ
ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են. նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա-2025»-ին
Կենտրոն վարչական շրջանի մի քանի պաշտոնյաներ շուրջ 1 միլիոն դրամ կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանում կասկածելի ագրեսիվ «քաղաքացիական ակտիվություն» է ցուցաբերում մի անձ, որ ՌԴ քաղաքացի է. Սաֆարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT