Դավադրություն Կարեն Կարապետյանի կառավարության դե՞մ. ցուցանիշները էլի սկսել են ցատկոտել

Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական ցուցանիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն:

Նախ՝ ցուցանիշների մասին: Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական  նախնական տվյալները: Եվ դրանցից ակնհայտ է դառնում, որ տարվա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը 4 ամիսների կտրվածքով բավականին բարձր է`մոտ 5.7 տոկոս, բայց դա միայն առաջին երեք ամիսների աճերի շնորհիվ: Մասնավորապես` հունվարին ՏԱՑ-ը անցած տարվա հունվարի համեմատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարին` 6.4 տոկոսով, մարտին 6.7 տոկոսով: Իսկ ահա ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը ընդամենը 3.4 տոկոս է: Փաստորեն ապրիլին ՏԱՑ-ի աճի տեմպը գրեթե կրկնակի նվազել է:

Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ու գյուղատնտսության ոլորտում արձանագրված ցուցանիշներով: Արդյունաբերությունում ապրիլին արձանագրվել է 4.3 տոկոս աճ: Սա մոտ 3 անգամ քիչ է նախորդած երեք ամիսների աճերի միջինից: Հունվարին աճը 11 տոկոս էր, փետրվարի` մոտ 20 տոկոս, մարտին` 17 տոկոս:  

Տնտեսության մյուս կարեւորագույն ճյուղում` գյուղատնտեսությունում եւս վիճակը վատ է: Ապրիլին այստեղ արձանագրվել է 5 տոկոս անկում անցած տարվա համեմատ: Դա այն դեպքում, երբ հունվարին ու փետրվարին զրոյական աճ է եղել, իսկ մարտին անկումը 3.7 տոկոս էր: Ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը` ավելի քան 10 տոկոսով: Մինչդեռ դրան նախորդած երեք ամիսներին աճը կազմել է միջինը 6 տոկոս:

Իհարկե, կան ցուցանիշներ որտեղ բավական բարձր աճ է եղել` մասնավորապես առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում, համապատասխանաբար 14 եւ 10 տոկոս, սակայն դա կարող է լինել ՊԵԿ-ի` ստվերային շրջանառության դեմ  որոշակի քայլերի արդյունք: Այսինքն իրականում առեւտրի ծավալները չեն աճել, բայց աճել է շրջանառության հաշվառումը:

Ակնհայտ է որ ապրիլին տնտեսության մեջ, կամ առնվազն պաշտոնական ցուցանիշների արձանագրման առումով կտրուկ փոփոխություն է եղել: Որն է դրա պատճառը՝ առայժմ դժվար է ասել: Բայց վերջին տարիներին մեր պաշտոնական վիճակագրության մեջ տարօրինակ բաներ են տեղի ունենում: Օրինակ, անցած տարի առաջին հինգ ամիսներին ԱՎԾ-ն փայլուն ցուցանիշներ էր արձանագրում: Հունիսին այդ ցուցանիշները խամրեցին, իսկ հուլիսից սկսվեց գահավիժում: Երկու ամիս անց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր պատահել տնտեսության մեջ, որ այդպիսի կտրուկ ցատկեր արձանագրվեցին: Հիմա ցատկերը դեռ կտրուկ չեն եւ խոսքը առայժմ աճի տեմպի նվազման մասին է: Սակայն տեմպի կրկնակի նվազումը, որը արձանագրել է ԱՎԾ-ն, նույնպես տարօրինակ է: Դավադրությունների տեսության կողմնակիցները այս իրողությունը կարող են գնահատել որպես Կարեն Կարապետյանի կառավարության դեմ կազմակերպված դավադրություն:

Սա բավարար չէր, երեկ էլ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց Ֆինանսական կայունության հաշվետվությունը, որում կան որոշակի կանխատեսումներ այս տարվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Այս զեկույցին դեռ կանդրադառնանք, սակայն կանխատեսումներից մեկը բավականին ուշագրավ է: ԿԲ-ն կանխատեսում է որ այս տարվա ընթացքում  գործազրկության մակարդակը կաճի` կկազմի 18.5 տոկոս: Դա այն դեպքում, երբ անցած տարի այդ մակարդակը եղել է 18 տոկոս: Աշխատավարձերն էլ, ըստ այդ կանխատեսումների կաճեն դանդաղ:   

Մի խոսքով, մեր տնտեսության փայլուն հեռանկարները գնալով խամրում են, ընդ որում՝ ըստ պաշտոնական վիճակագրության եւ կանխատեսումների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11443 դիտում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել