Իշխանափոխություն անելու համար Սեֆիլյանին պետք էր միայն ուղիղ եթեր. պաշտպան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում եւ դրսում ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժեղացված հսկողություն էին սահմանել. սկսվում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Քաղաքացիները դատական նիստերի դահլիճ կարող էին մտնել միայն դատական կարգադրիչների զննությունից հետո, ինչը շատերի մոտ դժգոհություն էր առաջացրել:

Դատական նիստերի դահլիճում, բացի Սեֆիլյանի եւ մյուսների հարազատներից եւ ընկերներից ներկա էին նաեւ Արմեն Մարտիրոսյանը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը եւ այլք:

Կես ժամ ուշացումով դատական նիստերի դահլիճ բերվեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, որին նիստերի դահլիճում գտնվողները դիմավորեցին երկարատեւ ծափահարություններով ու «Ազատությ՛ուն» «Մա՛հ ռեժիմին» բացականչություններով:

Այնուհետեւ դատարան բերվեց սույն գործով մեղադրյալ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, որին նույնպես դիմավորեցին ծափահարություններով: Նիստն անցավ լարված մթնոլորտում: Հիշեցնենք, որ սույն գործի քննությունը անցկացվում է արտագնա՝ Շենգավիթի դատարանի ապակեպատ դահլիճում: Նիստը սկսվելուն պես ապակիներից այս կողմ գտնվող լրագրողներն եւ դահլիճում ներկա գտնվող մյուս քաղաքացիները չէին կարողանում ոչ մի կերպ լսել, թե ինչ է ասում դատավորը, կամ պաշտպանական կողմը: Սա առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների զայրույթը. «Ձայն, չի լսվում»,- պարբերաբար վանկարկում էին նրանք, սակայն նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որեւէ կերպ չէր արձագանքում. դահլիճում ներկա գտնվողները նույնիսկ ձեռքերով փորձեցին հասկացնել, որ ոչինչ չի լսվում, սակայն ապարդյուն:

Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը դատարանին խնդրեց ապահովել նիստի հրապարակայնությունը, սակայն վերջինիս հնարավորություն չտրվեց այդ պահին հայտարարությամբ հանդես գալ:

Լրագրողները նիստը հետաձգվելուց հետո պաշտպանական կողմից էին փորձում հասկանալ, թե ինչո՞ւ հետաձգվեց նիստը եւ ի՞նչ պատճառով: Պարզվեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից մեկը պաշտպան չունի. «Ոնց որ թե նախապես սցենարը կար, դատավորը պետք է գար, արագ ընթերցեր եւ հեռանար, դատական նիստն էլ՝ հետաձգվեր: Բայց մենք իրավունք ունեինք հայտարարություններ անել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա հավելեց, ոստիկանական համազգեստով մեկը եկել, կանգնել էր Ժիրայր Սեֆիլյանի դիմաց եւ խանգարում էր նրան գոնե աչքերով շփվել հարազատների, ընկերների հետ. «Գիտեք, որ արդեն մեկ տարի է՝ սահմանափակված են տեսակցությունները, եւ երբ մենք փորձեցինք միջամտել`նախագահող դատավորը երեք անգամ ասաց, որ տեսակցության հնարավորություն կտրվի, հետագայում իր խոստումը չպահեց»,- նշեց Հայրապետյանը:

Մեր հարցին, թե ի վերջո ինչո՞ւմ է մեղադրվում ժիրայր Սեֆիլյանը եւ ի՞նչ ապացույցներ կան իր դեմ, Հայրապետյանը պատասխանեց. «Մեղադրանքը հետեւյալն է, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավեր, իշխանափոխությունը տեղի էր ունենալու: Եթե այդպես է, Ժիրայր Սեֆիլյանին պետք էր միայն ուղիղ եթեր իշխանափոխություն անելու համար: Սա նշանակում է, որ զուտ քաղաքական մեղադրանք է»:

Նա նաեւ ասաց, որ Սեֆիլյանի կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնի դատարան, բացի դա նաեւ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8206 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը