Երևան
12 °C
Զանազան աստղերին, ռաբիս երգի վարպետներին հանրապետության նախագահի մեծարանքն ու այլեւայլ կոչումներ շնորհելը սրամտություններով ու սարկազմով ենք ընդունում:
Մշակութաբանական տեսանկյունից ոչ մի տարօրինակ բան չի կատարվում. երբ երկրի առաջին դեմքերը, խոշոր հաշվով, ռաբիս մշակույթի, ռաբիս մտածողության կրող են, ապա օրինաչափ է, որ եւ՜ Ավետ Բարսեղյանն է մշակույթի վաստակավոր գործիչ, եւ՜ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:
Ռաբիս է ՀՀ քաղաքական ղեկավարների բառամթերքը, փողի հանդեպ վերաբերմունքը, հսկայական պալատներում բնակվելու ցանկությունը, թանկարժեք իրերի հանդեպ թուլությունը: Երաժշտության հանդեպ նրանց պատկերացումներն էլ պարզունակ են. որքան հայտնի է, առաջին դեմքերից ոչ ոք երաժշտական կրթություն չունի, որեւէ երաժշտական գործիքի չի տիրապետում (նրանց միջավայրում էլ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հարվածային գործիքին փայտիկներով հարվածելով՝ վիրտուոզ կատարողի համբավ է ձեռք բերել):
Ինչ վերաբերում է զանգվածային մշակույթը տիրաժավորելու, այդ մշակույթի տարածողներին կանաչ ճանապարհ տալու մասին քննադատությանը, ապա նկատենք, որ ռաբիսի, զանգվածային մշակույթի առաջն առնելու փորձերը հաջողություն կունենան նույնքան, որքան հաջողություն կարող են ունենալ արեւածագը կամ մայրամուտը խոչընդոտելու փորձերը:
Առհասարակ, բարձր եւ ցածր որակի արվեստի միջեւ հակամարտությունը նույնքան հին է, որքան մշակույթն` ինքը: Համոզվելու համար բավական է ծանոթանալ անտիկ գրականությանը: Դեռեւս Արիստոտելը սահմանել էր մի սանդղակ, ըստ որի` Հոմերոսի գործերը համարվում էին բարձրարժեք, բարձրարվեստ, իսկ Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի գործերը` ոչ այնքան արժեքավոր, մի աստիճան ցածր: Այն հիմնավորմամբ, որ նրանց ստեղծագործությունները հասցեագրված էին «հասարակ» մարդկանց, ամբոխին: Ըստ Արիստոտելի` ցածր հասարակությանը հասանելի, մատչելի մշակույթը հենց ցածր ժանր է: Այսօրվա չափանիշներով` խոսքը հենց զանգվածային, փոփ մշակույթի մասին է:
Այն, ինչ անտիկ շրջանում էլիտար արվեստ չէր համարվում, համամարդկային արժեք ստացավ, համարվեց դասական արդեն Վերածննդի շրջանում: Ռաբլեն, Սերվանտեսը, մյուսները վերաձեւեցին բարձր ու ցածրարժեք մշակույթների սահմանը:
Տարիներ առաջ զրուցում էի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ: Նա ընդունում էր Բախի, Հենդելի երաժշտությունը: Ասում էր, որ երաժշտություն երեւույթը իր համար հիմնավորում ունի, քանի որ երաժշտություն ստեղծել են Բախն ու Հենդելը: Երբ տվեցի այլ կոմպոզիտորների անուններ, մաեստրոն կարճ ասաց. «Բախ եւ Հենդել»: Օրինակ՝ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մաեստրոն համարում էր «քաղցր», իսկ այսօր Բաբաջանյանի երաժշտությունը գրեթե դասական է:
Ժամանակին վուլգար, ծիծաղաշարժ համարվող Չապլինի, Լոյդի ֆիլմերը, որոնք ծիծաղեցնում, զվարճացնում էին հատկապես ամբոխին, ժամանակի մեջ դարձան դասականներ, ժամանակից ու տարածությունից բարձր արժեքներ:
Հիմա շուկայական հարաբերություններ են, եւ պետությունը չունի հստակ ուղենիշ՝ ո՞րն է «բարձր» մշակույթ, որը՝ զանգվածային: Հեռուստատեսությամբ շոուներ են, շատ սերիալներ:
«Ինչո՞ւ»: Այս հարցը պետք է ուղղել ոչ թե Վաստակավոր արտիստի կոչում շնորհող Սերժ Սարգսյանին, այլ հասարակությանը: Ինչո՞ւ ազատ տեղեր կան դահլիճում, երբ բեմում, դաշնամուրի առաջ Սվետլանա Նավասարդյանն է, իսկ շոու-բիզնեսի հատկապես ռաբիս կատարող «աստղերի» համերգին ասեղ գցելու տեղ չկա:
«Բարձ» եւ «ցածր» մշակույթի մասին պատկերացումները երբեմն հակոտնյա են: «Բարձր» մշակույթ են Բնությունը, Սեւանա լիճը, միջնադարյան վանքերը, Հանրապետության հրապարակը: Բայց այդ «բարձր» մշակույթը դառնում է խորովածանոց, երբ մենք այդ վայրերը սկսում ենք դիտարկել իբրեւ խորոված պատրաստելու հարմար վայրեր: Հատուկենտ մարդիկ են գնում բնությամբ, ճարտարապետությամբ հիանալու՝ առանց խորովածի պատրաստումն աչքի առաջ ունենալու: Թեեւ քանի-քանիսը կվիճարկեն ասածս՝ պնդելով, թե հաջող խորոված պատրաստելը եւս բարձր արվեստ է…
Ռաբիսը մտել է մեր կյանքի բոլոր ոլորտներ:
Պետական միջոցներով պարբերաբար վերահրատարակվում է Նարեկացու «Մատյանը»: Ի դեպ, Նարեկացու հանդեպ անհասկանալի սերը, Նարեկից բուժվելու զանգվածների ակնկալիքները ստիպել են գրահրատակիչներին ՝ քայլ անել դեպի զանգված. գրախանութներում «Մատյան ողբերգության» պոեմը վաճառվում է արդեն փոքրիկ բարձով, փաթեթավորված: Որպեսզի Նարեկը բացառապես բուժիչ նպատակով օգտագործողները բարձի փնտրտուքի վրա ժամանակ չծախսեն: Նարեկացին բարձր մշակույթ է, բայց երբ Նարեկը պահանջված է բարձի տակ դնելու նպատակով, արդեն ավտոմատ դառնում է ռաբիս:
Կոմիտաս հնչում է մեր բոլոր երգչախմբերի կատարմամբ: Ընդ որում` կիսադատարկ դահլիճներում, անգամ` երբ մուտքն ազատ է: Առհասարակ, Նարեկացու, Կոմիտասի անուններն օրվա մեջ 100 անգամ արտաբերելուց աստվածավախ կամ իսկակա՛ն երաժշտության սիրահար չեն դառնում: Քանի՞ հոգի է կարդացել «Մատյան ողբերգությանը»: Պաշտոնյաներից, որքան հասկացա, միակ ընթերցողը ԱԺ պատգամավոր, Գյումրիի երբեմնի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Նա ինքն իր մասին հենց Նարեկացու բառերով էլ արտահայտվեց. «Ես՝ եղկելիս ու թշվառականս»:
21-րդ դարում ամբողջ աշխարհը կերակրվում է զանգվածային մշակույթով, այդ թվում` եւ Հայաստանը: Որքանո՞վ է այդ մշակույթի պահանջարկը մեծ, մեր դեպքում դժվար չէ չափել: Մեր երեխաները դպրոցից բերում են հեռուստատեսությամբ լսած հումորները, երգում Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգերը: Ոչ մի երեխա բակից կամ դպրոցից չի բերում Շոպենի «Պոլոնեզը»:
Սակայն մերժել Ռազմիկ Ամյանին՝ որպես հակադրություն ներկայացնելով, օրինակ, Բախի երաժշտությունը, կարծում եմ, գրագետ չէ: Դրանք երկու տարբեր մշակույթներ են: Մեկը` բարձրակարգ, հետեւաբար` հարատեւ, մյուսը` զանգվածային, ենթադրում եմ՝ ժամանակավոր:
Հ.Գ. Վերնագիրը Ֆրանսուազ Սագանի հանրահայտ ստեղծագործության անվանումն է:
Լիլիթ Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT