Երևան
12 °C
«Փյունիկի» նոր սեփականատեր գործարար Արթուր Սողոմոնյանն ակումբի հետ կապված լուրջ սպասելիքներ ունի: Այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց ակումբը ձեռք բերելու գործարքի, դրա պատճառների եւ առաջիկա ծրագրերի մասին: Ըստ գործարարի՝ նախկին սեփականատերերը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքը, մեծ գործ են արել, եւ այդ հիմքի վրա կարելի է հաջողությունների հասնել:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին սերափականատերերին՝ Ռուբեն Հայրապետյանին, Ռաֆիկ Հայրապետյանին, որ այսպիսի ակումբ են ստեղծել: Կփորձենք շարունակել այդ գործը: Գործարքը, որը հիմա դեռ ընթացքի մեջ է, ֆինանսական կողմ չունի, այսինքն՝ ակումբն ինձ փոխանցվել է անհատույց: Ցավոք սրտի, Հայաստանում ակումբներն այսօր այնպիսի վիճակում են, որ ավելի շատ ծախսեր են պահանջում, քան եկամուտ են բերում, սակայն հույս ունեմ, որ աստիճանաբար ամեն ինչ կփոխվի: Հուսով եմ, որ բացի ինձնից՝ կլինեն նաեւ այլ մարդիկ, որոնք հայկական ֆուտբոլում ներդրումներ անելու ցանկություն կունենան»,- ասաց նա՝ ավելացնելվ, որ ՀՖՖ նախագահն այսուհետ ակումբի ներքին հարցերին չի միջամտելու:
Գործարարի բիզնեսները հիմնականում կապված են նաթաքիմիական արդյունաբերության հետ: Նա գործունեություն է ծավալում ունի Ռուսաստանում, Լիտվայում, Սերբիայում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իրեն նորեկ է համարում, սակայն պատրաստ է ներդրումներ անելու եւ հայկական ֆուտբոլը զարգացնելու մեծ ցանկություն ունի:
«Ակումբը ձեռք բերելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ինձ հոգեհարազատ է նրա քաղաքականությունը. այն, որ ոչ թե լեգենոներներ է բերում, այլ իր կադրերն է պատրաստում եւ օգտագործում: Մենք հեռահար նպատակներ ունենք: Նախատեսում ենք առաջին հերթին ներդրումներ անել մեր դպրոցում: Չեմ կարող կոնկրետ թվեր ասել, բայց դա կարող է լինել 1-2, գուցե 3 մլն դոլար կամ եվրո: Հիմա դեռ բոլոր հարցերին չէ, որ կարող եմ կոնկրետ պատասխաններ տալ, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում դեռ կարելի է ասել՝ նորեկ եմ»,- ասաց նա:
Արթուր Սողոմոնյանը հաստատեց, որ առաջիկայում հնարավոր է՝ փոխվի «Փյունիկի» անունը: Մի քանի տարբերակներ կան, սակայն այդ հարցի շուրջ քննարկումներն կսկսվեն միայն նոր մրցաշրջանում:
«Իրոք, անունը փոխելու միտք ունենք: Մտածում ենք նոր մրցաշրջանը սկսվի, նոր քայլեր անենք դրա հետ կապված, քանի որ այս անունով դեռ պետք է խաղանք Եվրոպա լիգայում: 4-5 տարբերակ կա, դրանցից է «Արագածը»: Դա Հայաստանի ամենաբարձր կետն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս հարցում հաշվի են առնելու նաեւ երկրպագուների կարծիքները:
«Փյունիկի» գործունեության հետ կապված մի շարք այլ մասնրամասեր, օրինակ, թիմի կազմը, մարզիչը եւ նման այլ հարցեր, հայտնի կդառնան ավելի ուշ, երբ ակումբի աշխատանքը նոր ղեկավարության հետ հունի մեջ ընկնի: Թիմի մարզական հարցերով զբաղվելու է նոր մարզական տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցը: Ինքը՝ Սողոմոնյանը, զբաղվածության պատճառով միշտ չէ, որ կկարողանա ներկա գտնվել թիմի խաերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT