Գյուղացիները փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. նրանք դեմ են համայնքների խոշորացմանը

07/06/2017 schedule14:31

Գեղարքունիքի մարզի ավելի քան 20 գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, քանի որ իմաստ չեն տեսնում համայնքների խոշորացման համար, և բողոքում են, որ կառավարությունը ժողովրդի կարծիքը հաշվի չի առնում:

«Մենք չենք ուզում, որ մեր գյուղապետարանը քանդվի, ուզում ենք, որ մնա»,- «Ազատության» ուղիղ եթերում ասաց Սոթք գյուղի բնակչուհին:

Գյուղացիները չեն ուզում միանալ կողքի գյուղերի հետ, կարծում են, որ սա կխթանի գյուղերի դատարկմանը, արտագաղթը կավելանա: Իրենց համոզմամբ՝ կարևոր է, որ յուրաքանչյուր գյուղ պահպանի իր յուրահատուկ ավանդույթները, սովորույթները չխառնվեն իրար:

«Եթե մեր բողոքը տեղ չհասնի, մենք կգնանք կառավարության շենքի մոտ և կպայքարենք մինչև վերջ: Վաղն արդեն գնացքի գիծը կփակենք»,- ասաց գյուղացիներից մեկը:

Վարդենիսի ոստիկանության բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը մասնակիցներին հորդորեց դադարեցնել ցույցն ու ավելի քաղաքակիրթ պայմաններում քննարկում անցկացնել: 10-15 հոգանոց խումբը շուտով կգա Երևան՝ կառավարության անդամների հետ հանդիպելու, սակայն սա էլ դեռ հստակ չէ: Կընդունե՞ն արդյոք գյուղացիներին, և ընթացք կտա՞ն բողոքներին, Արմեն Հովհաննիսյանը կոնկրետ ոչինչ չի ասում:

Մոտավորպես 40 րոպե ճանապարհը փակ մնալուց հետո ոստիկանության աշխատակիցները միջամտեցին և բացեցին այն, իսկ 30 րոպե հետո ժամանեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Գյուղացիները ներկայացրին իրենց բողոքներն ու ակնկալում են արդար որոշում: «Մենք չենք կարող այդքան երկար ճանապարհ անցնել մի տեղեկանքի համար, գյուղապետարանը ավելի հարմար է մեզ: Հնարավորություններ չունենք մեքենայի, իսկ ոտքով հարմար չէ»,- ասաց գյուղացիներից մեկը:

Քննարկումը դեռ շարունակվում է, ցուցարարները չեն լքում ճանապարհը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2406 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս