Ջահել տղերքը տեսնում են, որ կին է ղեկին՝ լոպազավարի ճռռիկ են անում. տաքսու կին վարորդ

Մասնագիտությամբ ապրանքագետ Ռուզաննա Ուլիխանյանն արդեն մեկ տարի է աշխատում է որպես տաքսու վարորդ: Պատմում է, որ իր մասնագիտությամբ աշխատել է խորհրդային տարիներին, հետո երբ ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ ձեռնարկությունները՝ լուծարվել, Ռուզաննան բիզնեսով է զբաղվել: 

Այժմ 45-ամյա Ռուզաննան իր Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայով ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Նշում է, որ ապրելու համար աշխատել է պետք:

«Միշտ չեմ աշխատում տաքսու վարորդ: Կան ընկերներ, ծանոթներ, որ միայն իրենց եմ տեղափոխում: Աշխատելը վատ բան չէ: Գիշերը, որ մեկ-մեկ մարդ եմ տանում, տեսնում եմ, որ ջահել ուսանողները՝ տղա, աղջիկ փողոց են մաքրում, որ գումար աշխատեն»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Ռուզաննա Ուլիխանյանը: 

Ռուզաննան 8 տարի է մեքենա է վարում, բայց մոտ մեկ տարի աշխատելով տաքսու վարորդ, հասցրել է դժգոհել մայրաքաղաքի փողոցների անանցանելի վիճակից:

«Շահավետ չէ: Եղած փողը տալիս ենք ակտերին եւ զապչաստին: Փողոցներում լադոկ է, բաց լուկ է, մեքենան անընդհատ խնդիրներ է ունենում: Մի մասը, որ փչանում ա, մի հատ լավ գումար ա, տանում ես մասնագետի մոտ փոխելու՝ հինգ հազար դրամ ա ուզում: Տենց էլի՝ զբաղմունք ա, էս ձեռից վերցնում, էն ձեռին ենք տալիս, որ պարապ չմնանք: Էղած գումարդ գնում ա ակտերին կամ մասերի վրա»,-ասում է տաքսու վարորդը:

Տաքսու կին վարորդը նշում է, որ լինում են դեպքեր, երբ ստիպված է լինում ինքը վերանորոգել մեքենան:

«Էս վերջերս փչացել էր, ընկերներիս պատմում եմ, որ մատներս խադավիկի մատներ էր դարձել՝ յուղոտվել էր: Կան բաներ, որ գիտեմ, երբ է պետք փոխել, երբ լավ չի աշխատում»:

Հասարակության տարբեր խավի եւ մտածելակերպի անձիք տարբեր են արձագանքում, երբ տեսնում են Ռուզաննային տաքսի վարելով: Ընտանիքի անդամները դեմ չեն եղել:

«Լինում է, որ Վրաստան եմ տանում-բերում: Վախենալու չի, որ կին վարորդ են տեսնում: Մարդիկ կան, որ հաճելի ա, որ աղջիկների կողքը նստած՝ վստահ գնում են: Շատ ջահել տղաներ կան, որ լոպազավարի տեսնում են, որ աղջիկ ա քշում, ու եթե աղջիկն աբգոն է անում իրեն...ոնց թե՞ աղջիկը ինձ աբգոն անի՞ ու սկսում են ճռռցնել, գալ՝ աբգոն անել, դեմդ փակել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է տաքսու կին վարորդը:

Վերջինիս խոսքով՝ կնոջ համար տաքսու վարորդ աշխատելը կրկնակի բարդ է, քանի որ աշխատանքից զատ պետք է հասցնել նաեւ տան աշխատանքները կատարել:

«Դժվար ա էս աշխատանքը կնոջ պարտականությունների հետ համատեղել: Դե, չես կարող տունը թափրտած թողես ու դուրս գաս»,- եզրափակում է Ռուզաննան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9039 դիտում

Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ