Երևան
12 °C
Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության համար արդեն իսկ դարձել է «շոգեքարշ»: Եվ այդ «շոգեքարշը» գնալով ավելի է մեծացնում արագությունը:
Ինչո՞վ է Վրաստանը գրավում զբոսաշրջիկներին: Ինչ խոսք, Վրաստանը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով, որոնք հրապուրիչ են զբոսաշրջիկների համար: Բայց չենք կարող ասել, որ Հայաստանն էլ չունի նման առավելություն: Իհարկե, Վրաստանը ունի նաեւ ծով: Սակայն «ծովափնյա սեզոնից» դուրս էլ Վրաստանը չի «ազատվում» զբոսաշրջիկներից: Տարվա գրեթե բոլոր եղանակներին, մասնավորապես Թբիլիսիում ամենուր կարելի է հանդիպել զբոսաշրջիկների «հորդաների»: Մեծ ու փոքր խմբերով, ընտանիքներով, նաեւ`միայնակ զբոսաշրջիկները ինքնամոռաց շրջում են քաղաքով, զարմանալով ու հիանալով այնպիսի մանրուքներով, որոնցից կա նաեւ մեզ մոտ:
Վրաստանի համեմատական առավելություններից մեկը, անկասկած, զբոսաշրջային ծառայությունների գներն են: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ միջին վիճակագրական զբոսաշրջիկը Վրաստանում նույն գումարի դիմաց կստանա երեւի մի 30-40 տոկոսով ավելին, քան` Հայաստանում:
Վերցնենք հյուրանոցների գները: Դրանք 1.5-2 անգամ ավելի էժան են, քան Երեւանում: Դա ունի, թերեւս, մի քանի պատճառ: Եթե համեմատելու լինենք գները, հյուրանոցների կարգերը հաշվի առնելով, ապա կնկատենք, որ գնային առավելությունը վրացիները ստանում են ոչ բարձրակարգ հյուրանոցների էժանության հաշվին: Այսինքն` բրենդային հյուրանոցներում համարների գները շատ չեն տարբերվում Երեւանի բրենդային հյուրանոցների առաջարկած գներից: Իսկ ահա, պայմանական ասած` «երեք աստղանի» հյուրանոցների սանդղակում տարբերությունները ահռելի են:
Թբիլիսիի զբոսաշրջային կենտրոններին հարող հատվածներում կարելի է կոպեկներով հյուրանոցային համար վարձել: Ու այդ էժանության գաղտնիքը հյուրանոցների նախնական ներդրումների մեջ է: Օրինակ` Հավլաբարում գտնվող այս փողոցը, որի տեղը նույնիսկ տաքսիստները անգիր չգիտեն, գրեթե ամբողջությամբ պատված է հյուրանոցներով: Եթե նկարում պատկերված շենքերի վրայից հանենք ցուցանակները, ապա կնկատենք, որ այն շատ նման է Երեւանի կենտրոնում այն փոքր փողոցներին ու շենքերին, որոնք այլեւս չկան: Դրանց փոխարեն վեր են խոյացել չբնակեցված շուշաթղթած կազարմայատիպ շենքեր կամ արդեն տարիներ շարունակ կիսակառույցի կարգավիճակով էլիտար շենքերի կմախքներ, որոնց «ոսկորների» միջից դուրս ցցված արմատուրաները արդեն ժանգոտել են:
Իսկ կոնկրետ Թբիլիսիի այս հատվածում հին ու խարխուլ այս տները մնացին ու դրանց մի գերակշիռ մասը վերածվեց հյուրանոցների: Դրանց սեփականատերերը աստղաբաշխական ծախսեր չարեցին վերակառուցումների համար, ինչն էլ բերեց նրան, որ շուկա մտան «ցածր ինքնարժեքով» հարյուրավոր կամ գուցե հազարավոր հյուրանոցներ: Կատաղի մրցակցությունն էլ թույլ չի տալիս, որ գները բարձրանան:
Ասել, որ դրանք ճարտարապետական կոթողներ են, թերեւս, դժվար կլինի: Ասել, որ քաղաքի այդ հատվածներում հարմարավետ երթեւեկություն է, առավել եւս չի կարելի: Բայց զբոսաշրջիկներին դա դուր է գալիս եւ մագնիսի պես ձգում: Ու կարեւորագույն գործոնը այստեղ հենց գներն են:
Նույն բանը կարող էր լինել, ասենք Բուզանդի կամ Արամի փողոցներում: Բայց մեզ մոտ որոշվեց, որ այդ հատվածներում պետք է լինեն «գլամուր» շենքեր, որոնք պետք է կառուցեն «գլամուր» կառուցապատողները, կառուցեն «գլամուր» շենքեր ու հյուրանոցներ` «գլամուր» բնակիչների ու զբոսաշրջիկների համար:
Մենք արդեն 15 տարի սպասում ենք, թե Երեւանի կենտրոնում «գլամուրացման» գործընթացը երբ է ավարտվելու: Վստահաբար կարելի է պնդել, որ դեռ մի քանի 15 տարիներ էլ սպասելու ենք: Իսկ վրացիները գնացին այլ ուղղությամբ եւ տարեկան դեպի իրենց են ձգում միլիոնավոր, ամենեւին ոչ «գլամուր» զբոսաշրջիկների, որոնք միլիարդավոր դոլարներ են թողնում Վրաստանի տնտեսությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT