ԱԻՆ-ում ով ոնց ուզում՝ հագնվում է. Դավիթ Տոնոյանն անզո՞ր է (լուսանկարներ)

12/06/2017 schedule14:51

Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երեւալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, եւ դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի եւ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումներով սահմանվել եւ փոփոխվել է արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության համազգեստի ձեւն ու կրման կարգը: Վերջին փոփոխությամբ սահմանվել է փրկարարական ծառայության գնդապետից մինչեւ փրկարարական ծառայության ենթասպա կոչում ունեցող ծառայողների տոնական են ամենօրյա համազգեստի ձեւը:

Տոնական կիտելը պետք է լինի մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով, 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին, 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ: Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով: Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

Կառավարության նույն որոշմամբ սահմանված է նաեւ, թե ինչպես պետք է լինի փրկարարի ամառային եւ ձմեռային գլխարկը, փողկապը, ուսադիրները եւ այլն:  

ՀՀ ԱԻՆ Փրկարարական ծառայության մեջ մտնող Քաղաքացիական պաշտպանության վարչության համազգեստի համար սակայն, այլ ձեւ է սահմնաված  օրենքով: «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» մասին ՀՀ օրենքի 3-րդ գլխի 15-րդ հոդվածը սահմանում է. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են մարտական ու ծառայողական զենք»:

Նշենք, որ Քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների գործառույթը բոլորովին այլ է: Քաղպաշտպանության վարչությունը կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման ու դրանց կատարման ապահովման, տարհանման պլանների և ծրագրերի մշակման, ՀՀ տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման եւ այլ գործառույթներ: Վարչության աշխատակիցներն օրինակ՝ հսկողություն են իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ ջրամբարների վրա, որպեսզի հակառակորդը չփորձի ջրմաբարի միջոցով վնաս պատճառել քաղաքացիներին:

Քաղպաշտպանության վարչության համազգետն այսօր լայնորեն տարածվել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում: Փրկարարական ծառայության ղեկավար Մուշեղ Ղազարյանն, օրինակ, հաճախ է կրում Քաղպաշտպանության վարչության համազգեստն այն դեպքում, երբ օրենքը հստակ սահմանել է փրկարարական ծառայության ենթասպայից մինչեւ գնդապետի համազգեստի կրման ձեւը: Ավելին, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 2017 թվականի մարտի 29-ի հրամանով սահմանել է այդ ծառայության համազգեստը կրելու կարգը:

Համազգեստի խախտման դեպքերն ԱԻՆ-ում նոր թափ է ստանում: Մուշեղ Ղազարյանի օրինակին հետեւողները շատանում են, նրա տեղակալները նույնպես սկսել են կրել նման համազգեստ: Նախարարությունը նշված մարդկանց չի տրամադրում քաղպաշտպանության վարչության համազգեստից, այլ նրանք իրենց միջոցներով են ձեռքբերում:

Մուշեղ Ղազարյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ է կառավարության սահմանած կարգի խախտմամբ համազգեստ կրում: Մեր հարցերին նա պատրսատ էր պատասխանել, սակայն երբ հարցը լսեց՝ հրաժարվեց դրան պատասխանելուց: Հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցիք պատասխանել հարցերին, նա ասաց. «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում, որ գաս դեմս նստես կպատասխանեմ»:

Նշենք, որ սահմանված կարգի խախտմամբ կրած համազգեստով Փրկարարական ծառայության պետը հանդիսավոր կերպով ուղեկցել է վարչապետ Կարեն Կարապետյանին եւ Դավիթ Տոնոյանին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին եւ այլ պաշտոնատար անձանց: Նա նույնիսկ աշխատանքայի խորհրդակցության ժամանակ է նախարարի հրամանի խախտմամբ  համազգեստ կրել:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18629 դիտում

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի