Երևան
12 °C
Մոտ երեք ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցում դասավանդելու հրավեր են անում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսօր Արմեն Աշոտյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ առաջին նախագահին դեռ չեն հրավիրել իրենց հիմնադրած քաղաքական դպրոց եւ մանրամասնեց, թե որն է դրա պատճառը:
- Պարոն Աշոտյան, պաշտոնապես դիմեցի՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀԿ-ի հիմնադրած «Անդրանիկ Մարգարյանի անվան» քաղաքական դպրոցում դասավանդելու համար: Եթե այո, ապա ի՞նչ է պատասխանել առաջին նախագահը:
- Չգիտեմ ինչու եք արդիական համարում այս հարցադրումը: Հուսամ՝ արանքում որեւէ քաղաքական համատեքստ չունեք ՀՀԿ-ի եւ Կոնգրեսի միջեւ հերթական անգամ ինչ-որ բանավեճ հրահրելու: Բացառապես ակադեմիական տեսակետից ասեմ, որ մեր ցանկությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես նախկին նախագահների եւ վարչապետների ներգրավումը ակադեմիական շրջանակներում ապահովելու, մնում է ուժի մեջ: Պաշտոնապես հրավեր դեռ չի եղել: Առաջին արձագանքը խայտաբղետ էր, հանրային որոշ հատվածներ կիսեցին մեր մոտեցումն առ այն, որ մարդիկ ովքեր կուտակել են հսկայական գիտելիք, փորձ, հմտություններ, պետք է այդ ամբողջը փոխանցեն երիտասարդ սերունդներին: Մի մասն էլ քննադատում էր՝ հաշվի առնելով ներքաղաքական իրողությունները:
-Հետեւություննե՞ր է արվել:
-Մի բան պետք է ասեմ՝ գիտելիքի փոխանցման պրոցեսը ներքաղաքական խժդժությունների եւ քննարկման առարկա չպետք է լինի, հատկապես հաշվի առնելով ակադեմիական ազատության դոմինանտը տվյալ գործի համար: Պաշտոնապես դեռ հրավեր չի եղել: Պատեհ պահին, երբ հանրային ավելի լայն զանգվածներ պատրաստ կլինեն հասկանալու, որ նման տեսակի համագործակցությունը կամ համատեղ աշխատանքը որեւէ ներքաղաքական համատեքստ չունի, այլ համապետական եւ համազգային գերակայությունների տիրույթում է: Այդ ժամանակ այդ խնդիրը կարծում եմ՝ ընթացք կստանա:
- Կարո՞ղ ենք ասել, որ հասարակական արձագանքի պատճառով է, որ մինչ օրս չեք դիմել առաջին նախագահին:
- Հասարակական արձագանքը չէր, այստեղ ՀԱԿ-ի արձագանքներ այս պահին, որը նաեւ գուցե դրոշմ էր կրում որոշակի հանրային արձագանքների, բայց նաեւ շատ եղան սատարող կարծիքներ: Այսինքն՝ հասարակական կարծիքը բաժանվեց երկու մասի: Վստահ եմ, որ քաղաքակրթական ցենզի բարձրացմանը զուգահեռ դրական կարծիքներն ավելի արտահայտված կլինեն: Չէ՞ որ մեր տարբեր ֆորմալ ուսումնական հաստատություններում դասավանդում են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ:
- ՀՀԿ-ի դպրոցում դասավանդելու նպատակով քննարկե՞լ եք Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու հարցը:
- Մենք սկզբունք ենք որդեգրում: Սկզբունքը հետեւյալն է, որ մարդիկ, որ լինեն պատգամավորներ, նախկին նախարարներ, նախկին վարչապետեր եւ անգամ՝ նախկին նախագահներ, որոնք կուտակել են հսկայական գիտելիք, փորձ, ստեղծել հնարավորություն այդ գիտելիքի եւ փորձի փոխանցման համար եւ երիտասարդ սերնդի համար նախկին առաջնորդների հետ շփման հնարավորություն ապահովել: Որեւէ քաղաքական ենթատեքստ այստեղ չա: Եվրոպական տարբեր երկրներում, ամերիկյան մշակույթի մեջ այս ավանդույթը կա: Դժվար է Հայաստանի ներկա իրողությունների մեջ, որտեղ չափից ավելի քաղաքականացված է ամեն ինչ: Այս մարտահրավերը հաղթահարել պետք է ու հաջողությամբ կհաղթահարենք:
- Հիմա դուք ինչ-որ պաշտոն ունե՞ք այդ դպրոցում:
-Չէ: ՀՀԿ քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար կա, Հայկ Մամիջանյանն է, «Ֆլետչեր»-ի շրջանավարտ, շատ պատրաստված երիտասարդ է: Ես, որպես ՀՀԿ փոխնախագահ եւ այս պրոեկտի պատասխանատու, ընդհանուր վերահսկողություն եւ մոնիտորինգ եմ իրականացնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT