Երևան
12 °C
Գյումրու հասարակական տրանսպորտի ոլորտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: 40 համարի ավտոբուսի երթուղին սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել քաղաքապետարան եւ տեղեկացրել, որ տեխնիկական խնդիրների պատճառով հրաժարվում է սպասարկել մրցույթով շահած երթուղին:
2013 թվականի նոյեմբերին 40 համարի երթուղին համալրվել էր չինական վեց ավտոբուսներով, որոնք այժմ, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի, շարքից դուրս են եկել:
«Միանգամից խափանվել են 40 համարի երթուղին սպասարկող հինգ ավտոբուսների շարժիչները: Սպասարկող ընկերությունը «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն է, որը դիմում է ներկայացրել ծառայությունները դադարեցնելու վերաբերյալ, քանի որ բացատրում է՝ չի կարող մեքենաները վերանորոգել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
45 օրվա ընթացքում քաղաքապետարանը ՍՊԸ-ի դիմումը կվավերականացնի, որից հետո Գյումրու կենտրոնը Անի թաղամասին միացնող հատվածում երթեւեկություն կիրականացնի միայն 22 համարի միկրոավտոբուսը: Պարզվում է, որ 40 համարի ավտոբուսները գծից հանվում են միայն այն պատճառով, որ ավարտվել է չինական այն ընկերության երաշխիքի ժամկետը, որը տրամադրել էր ավտոբուսները:
«Չինական կազմակերպությունը, որը տրամադրել էր ավտոբուսները, նաեւ մինչեւ 2016 թվականը երաշխիք էր տվել սպասարկել ավտոբուսների տեխնիկական հարցերը, հիմա այդ գարանտիան լրացել է, շարժիչների հետ խնդիրներ կան, արդեն դժվար է սպասարկելը»,-ասում է Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուն:
Հետաքրքիրն այն է, որ «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն մենաշնորհային գծատեր է: Այս ընկերությունն է սպասարկում Գյումրու ամենաեկամտաբեր երթուղիները: Թիվ 40 համարի երթուղուց զատ, նրա տրամադրության տակ են նաեւ 1 համարի ավտոբուսի եւ 22 համարի միկրոավտոբուսի գծերը:
Ստացվում է, որ «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ի համար աննշան փոփոխություն է լինելու, քանի որ նա մենաշնորհային դիրք է զբաղեցնում այս երթուղում:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ այն պատահական մարդու չի պատկանում, թեեւ պետռեգիստրում գրանցված է Աշոտ Հակոբյան անվամբ, բայց ՍՊԸ-ի հետեւում քաղաքային իշխանության մերձավորներն են կանգնած: Ըստ այդմ էլ, եթե չկա չինական ընկերության անվճար տեխսպասարկումը, ապա լավագույն առիթ է, որ հրաժարվեն ծախսատար չինական ավտոբուսներից եւ շահույթ ապահվեն միայն միկրոավտոբուսների միջոցով:
Չի բացառվում նաեւ, որ այս ավտոբուսները շահագործվեցին,որ ժամանակին «խփեին» 22 համարի միկրոավտոբուսի գործին, քանի որ այն ժամանակ այդ գիծը պատկանում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հիմա, երբ 22-ն էլ նրանը չէ, չկա նաեւ 40 համարի ավտոբուս ունենալու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով՝ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ին, նշենք, որ այն տրանսպորտի պետական տեսչության կողմից տույժի էր ենթարկվել՝ ճանապարհային թերթիկի բացակայությամբ ուղեւորափոխադրում էր իրականացրել:

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT