Երևան
12 °C
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակն է մատակարարել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Սա հատկապես մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանին չդադարող կրակահերթերի ու միջազգային կառույցների՝ մոտալուտ պատերազմի մասին ենթադրությունների ֆոնին։
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը armtimes.com-ին ասում է, որ թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե ինչ զինատեսակներ են գնվել, սակայն հրապարակած տեսանյութում երևում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։
«Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։ Դրանք, ըստ էության, պաշտպանողական զինատեսակներ են, ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի տանկերն ու այլ զրահատեխնիկան խոցելու համար են նախատեսված»,-ասում է փորձագետը՝ նշելով, որ բավականին արդյունավետ գործող զինատեսակ է, սակայն Ադրբեջանի միակ հակատանկային հրթիռային համալիրը չէ, մինչ այդ ունեին Spike իսրայելական արտադրության հակատանկային հրթիռային համալիրներ։
Այս համալիրների ձեռքբերման պայմանագիրը, ըստ բաց աղբյուրների, ստորագրվել է դեռևս 2014-ին և պետք է ավելի շուտ մատակարարվեին, սակայն Ադրբեջանի ֆինանսական խնդիրների պատճառով մատակարարվում է 2017-ի հունվարից։
«Բնական է, Ռուսաստան Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար պետք է լինի մտահոգիչ, ինչը վերջին, մասնավորապես հինգ-վեց տարիների ընթացքում, բավականին արագ տեմպերով է զարգանում։ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ տեխնիկա է գնում և ավելի շատ է զինվում, այս պարագայում հայկական կողմի քաղաքականությունը պետք հիմնականում միտված լինի պաշտպանողական զինտեխնիկայի գնմանը, քանի որ մենք ռեսուրսների պատերազմի մեջ չենք կարող մտնել, ակնհայտորեն բոլորիս համար հասկանալի է, որ թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսներով Ադրբեջանը մեզ գերազանցում է»,-ասում է Հովհաննիսյանը։
Քաղաքական վերլուծաբան, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը նույնպես մտահոգիչ է համարում, որ զենքի մատակարարումը տեղի է ունենում մի շրջանում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն չի թաքցնում հերթական էսկալացիային գնալու իր մտադրության փաստը։
«Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից այսպիսի շրջանում նման սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանը կարող է ընկալել որպես էսկալացիայի թույլտվություն՝ գոնե Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանն էլ փորձելու է տեղի ունեցածը մեկնաբանել, թե ինքը Հայաստանին անցյալ տարի իսկանդեր տրամադրելով փոխել է ռազմավարական բալանսը, հատկապես իսկանդերների ցուցադրությունից հետո Ադրբեջանում կար մտադրություն, թե բալանսն այնպես է խախտված, որ իրենք չեն կարողանա մտածել ռազմական եղանակով խնդիրը կարգավորելու մասին, և ակնհայտորեն, այդ վախերը նրանց բերեցին Ռուսաստանի սպառազինության ձեռքբերման վրա ավելի կենտրոնացվածության: Ադրբեջանում սա կմեկնաբանեն, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն իրենց համար կանաչ լույս է վառում»,-կարծում է Սաֆարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT