«Երկիր Ծիրանի»-ից դուրս եկած 2 անդամը, հնարավոր է` համագործակցում են ՀՀԿ-ի հետ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից դուրս եկած ավագանու երկու անդամը՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, պարտավոր են միանալ «Ելք»-ին կամ «ՀՀԿ»-ին, քանի որ որպես անհատ նրանք իրավունք չունեն մնալ ավագանու կազմում: «Ժողովուրդը նրանց ձայն չի տվել, ձայն է տվել կուսակցությանը, այդ պատճառով էլ նրանք չեն կարող որպես անհատ լինել ավագանու կազմում»,- ասաց ավագանու անդամ Կարապետ Աղաջանյանը՝ «Երկիր Ծիրանի»-ի գրասենյակում այսօր իրենց հրավիրած ասուլիսի ժամանակ: Կարապետ Աղաջանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կուսակցությունից դուրս գալը, սակայն մանդատները վայր չդնելը կարող է խոսել այն մասին, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը համագործակցում են իշխանության հետ, քանի որ իրենց փոխարեն կուսակցության ավագանու կազմի մեջ կարող էին մտնել արժանի անդամներ, ինչը չեղավ:

Օրեր առաջ  Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ասուլիսի ժամանակ ասել էին, որ պառակտման հիմնական պատճառներից մեկը ոճերի տարբերությունն է, քանի որ Զարուհի Փոստանջյանը բոլոր հարցերին մոտենում է շատ էմոցիոնալ, իսկ իրենք ցանկանում են ավելի լուրջ պայմաններում աշխատել: Ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ նրանք որեւէ իրավունք չունեն ոճի մասին խոսելու, քանի որ չունեն քաղաքական որեւէ կենսագրություն, իսկ իրենց կարգավիճակը ձեռք են բերել Զարուհի Փոստանջյանի քաղաքական ոճի շնորհիվ: Նա նաեւ հավելեց, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ոչ մի անգամ չեն քննարկել որեւէ հարց, կարծիք չեն հայտնել, ելույթ չեն ունեցել, ուստի իրենք չէին կարող իմանալ նրանց քաղաքական ոճը:

«Լռությունը դա ոճ չէ»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, հավելելով, որ այն ոչ միայն ոճ չէ, նաեւ դավաճանություն է Երեւանի քաղաքացուն, քանի որ քաղաքացին ձայն է տվել նրանց խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ իրենք լռում են:

Մարինա Խաչատրյանն ասաց, որ չորս ժամից ավելի եղել է քննարկում, ինչի ժամանակ ներկայացվել են բոլոր հիմքերն ու պատճառները, թե ինչու են Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջիններս իրենց հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էին, թե չգիտեն իրենց մասին անվստահություն հայտնելու պատճառները:

Փոստանջյանի կուսակիցները պատրաստ չեն նախկին դաշնակիցների հետ նույն սենյակում նստել, աշխատել, եթե վերջիններս, այնուամենայնիվ, մնան խմբակցությունում։ Մարինա Խաչատրյանը խիստ որակում է տալիս. «Դա նույնն է, որ դու գնաս ազգի դավաճանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Այդպիսի բան անթույլատրելի է»։

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4811 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս