Երևան
12 °C
Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել, որ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, առանց պատճառի աշխատանքից ազատել են տնօրեն Արա Պետրոսյանին: Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը` Արա Պետրոսյանը:
Armtimes.com-ը երեկ ՀՅԴ Բյուրոյի էլիտային մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ Դաշնակցությունը Շիրակի նախկին մարզպետին նոր պաշտոն է տվել:
Այսօր՝ հունիսի 27-ին, Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հովսեփ Սիմոնյանին աշխատակազմին ներկայացնելու համար անձամբ Աշոցք է ժամանելու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Արփի լճի ազգային պարկ ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արա Պետրոսյանի հետ մեր հարցազրույցը:
- Պարոն Պետրոսյան, այսինքն՝ հենց այնպե՞ս հայտարարեցին, որ Դուք ազատված եք տնօրենի պաշտոնից: Ճի՞շտ եմ հասկանում:
-Այո: Մոտավորապես, այդպես: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի մի քանի ժամանոց այցից հետո, իմ երեք ու կես տարվա աշխատանքը բնութագրվել է բացասական: Նրա կողմից համապատասխան զեկուցագիր է գրվել: Բնականաբար, ես իմ բացատրություններն եմ գրել աշխատակազմի ղեկավարի զեկուցագրերի վերաբերյալ, որը հաշվի չի առնվել: Ես զեկուցագրում գրված յուրաքանչյուր բան հիմնավորել եմ իմ բացատրագրով, որ սա այսպես չէ, այնպես է: Իրական պատկերը ներկայացրել եմ, բայց փաստացի հաշվի չառան եւ ազատեցին աշխատանքից:
- Ի՞նչ խնդիր էին արձանագրել, որ զեկուցագրեր կազմեցին:
- Հիմնարկին պատկանող շենք-շինությունները, որոնք մեր հաշվեկշռում ընդհանրապես չեն եղել՝ Արփի լճի ազգային պարկի ստեղծման օրվանից առ այսօր, իբր անարդյունավետ եմ օգտագործում: Մեղվապահական ասոցիացիայի շենքը, որը Արփի համայնքի սեփականությունն է վերագրում են պարկին: Սեպասարի զբոսաշրջային կենտրոնը, որը ստեղծվել է Արփի լճի ազգային պարկի ծրագրի շրջանակներում եւ հանձնվել է Սեպասար համայնքին, իբր էլի իմ ենթակայության տակ է եւ անարդյունավետ է օգտագործվում, իբր անգլերեն գիտեցող մասնագետ չունեմ, բայց ես երեք տարի շարունակ տուրիստներ եմ ընդունել ու ճանապարհ դրել: Դրանց համապատասխան լուսանկարները եւ փաստաթղթերը կան:
Նշել են, որ միջազգային կառույցների հետ համագործակցությունը շատ վատ է, դոնոր կազմակերպությունները դժգոհ են, բայց իմ ձեռքի տակ եւ նախարարությունում կան Գերմանիայի զարգացման բանկի առաքելության փաստաթղթերը՝ 40 էջ, որտեղ հստակ գրված է գոհունակություն, շնորհակալություն մեր աշխատանքի վերաբերյալ:
- Այսինքն՝ այս երեք տարիների ընթացքում ոչ մի խնդիր չեն տեսե՞լ…
- Ընդհակառակն, այս տարիների ընթացքում միայն շնորհակալագրերի ենք արժանացել՝ Գյումրու դպրոցներից, ռուս սահմանապահ զորքերից, մի շարք ՀԿ-ներից: Այս ամենին զուգահեռ շատ անհասկանալի ձեւով ազատում են, դե կուսակցական խնդիրներ կան…Այս մի ամսվա մեջ փորձեցին ինձանից ձերբազատվել:
- Դուք շուտ գիտեի՞ք, որ ազատվելու եք, թե՞ երեկ իմացաք:
- Ես դա իմացել եմ անցած հինգշաբթի երեկոյան, որ հունիսի 23-ից այլեւս այս պաշտոնը չեմ զբաղեցնում, պայմանագիրը լուծարված է:
- Լրացե՞լ էր պայմանագրի ժամկետը:
- Ոչ պայմանագիրը հինգ տարի ժամանակով էր: Լրանալու էր 2019 թվականի մարտին:
- Դուք կուսակցական ե՞ք:
- Ոչ, ես անկուսակցական եմ: Տվյալ պարագայում էլ՝ դաշնակցական չեմ:
- Պարոն Պետրոսյան, Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Վեց ամիս անց տնօրենի մրցույթ է լինելու: Մասնակցելու՞ եք:
- Ես պարտադիր բողոքարկելու եմ նախարարի այս որոշումը: Ես Սիմոնյան Հովսեփի անձի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել, երբ նա մարզպետ էր:
Այս թեմայի շուրջ armtimes.com-ը պարզաբանում է ստացել նաեւ բնապահպանության նախարարությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT