Ոստիկանները 15 րոպե ծեծի են ենթարկել Գագիկ Եղիազարյանին, քարշ տվել հատակին. պաշտպան

29/06/2017 schedule19:24

Երեկ Ավան եւ Նոր Նորք դատարանի նկուղում բռնության է ենթարկվել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նրան, ինչպես նաեւ Արայիկ Խանդոյանին, երեկ բերել են դատարանի շենք, սակայն նիստերի դահիճ չեն բարձրացրել, քանի որ վերջիններս դատավորի որոշմամբ 6 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը լսել է, թե ինչպես են ուղեկցող ոստիկանները այլ խցում ծեծի ենթարկում Արեգ Կյուրեղյանին եւ Արայիկ Խանդոյանին:

Այս մասին մեր զրույցում հայտարարեց Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը, որը քիչ առաջ է ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալին:

«Գագիկ Եղիազարյանը լսել է Արեգ Կյուրեղյանի, Արայիկ Խանդոյանի ձայները եւ իր համար լսելի են եղել, որ նրանց հարվածում են, ծեծի ենթարկում, այդ ընթացքում Արեգ Կյուրեղյանը Արայիկ Խանդոյանը գոռացել են՝ մի՛ հարվածեք, մի՛ հարվածեք: Դրանից հետո Գագիկն է սկսել գոռալ եւ պահանջել, որպեսզի չհարվածեն: Ինչից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետը, 10 ուղեկցողների հետ միասին մուտք են գործել այն խուցը, որտեղ գտնվում է Գագիկ Եղիազարյանը, եւ բռնություն են կիրառել նրա նկատմամբ՝ մոտ 15 րոպե հարվածելով նրան: Այդ ընթացքում նաեւ հայհոյել են՝ անելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, տեղալով սպառնալիքներ: Իսկ երբ արդեն զգացել են, որ Գագիկի ինքնազգացողությունը վատացել է, նոր միայն դադարեցրել են: Մի քանի րոպե անց նա նկատել, է որ Արեգ Կյուրեղյանին տանում են, տեսել է, որ նա մեծ դժվարությամբ է տեղաշարժվում»,- պատմեց Լուսինե Հակոբյանը:

Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ ծեծի հետեւանքով Գագիկ Եղիազարյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել՝ աջ կոպի  հատվածում, պարանոցի շրջանում, գոտկատեղի հատվածում ունի ցավեր. «Աջ ոտքը շատ դժվարությամբ էր շարժում, կաղալով ներս մտավ տեսակցությունների սենյակ, բացի դա արմունկների շրջանում քերծվածքներ ունի, կապտուկներ, քանի որ նրան քարշ են տվել հատակին»,- ասաց Եղիազարյանի պաշտպանը:

Մեր հարցին, թե Գագիկ Եղիազարյանին բժշկական օգնություն ցուցաբերվել է, Հակոբյանը պատասխանեց, որ բուժօգնություն չի տրամադրվել, բժիշկը միայն զննել է եւ արձանագրել են վնասվածքները: «Թերեւս տարակուսելի է, որ արդեն նման գործողություններ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության դատարանների վարչական շենքում, անկհայտ է, որ դատարանների նախագահներն այնքան այնտեղ տեր չեն, եւ իրենց վերահսկողության տարածքում նման միջադեպ են տեղի ունենում»,- ասաց Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13803 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը