Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկրորդ անգամ դատական սանկցիա կիրառեց Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատարանը որոշեց, որ կրկին կդիմի Փաստաբանների պալատ՝ Լուսինե Սահակյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես՝ դատական սանկցիայի մասին որոշումը կայացնելուց հետո, Լուսինե Սահակյանը կրկին ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատարանը կրկին արգելեց նրան: Լուսինե Սահակյանը պահանջեց բացատրել, թե ո՞ր նորմով է սահմանված փաստաբանին` միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելը: Դատարանը Լուսինե Սահակյանի նկատմամբ կրկին դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացման տեսքով, այնուհետեւ դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու:
Արդեն ընդմիջման ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Գրիշա Բալասանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանը լքեցին նիստերի դահլիճը:
Մեր զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Մենք միջնորդություն ներկայացրեցինք, որպեսզի վերականգնվի մեր պաշտպանյալների ներկայությունը դատական նիստին, այդքանը հասցրեցի ասել, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որպեսզի դատական սանկցիա կիրառի իմ նկատմամբ՝ միջնորդություն ներկայացնելու համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր պաշտպանյալներն արգելել են մեզ առանց իրենց ներկա լինել, ուստի մեր մասնակցությունը դատարանի դահլիճում այլեւս անիմաստ է ու անթույլատրելի, այդ կերպ կխախտենք մեր պաշտպանյալների իրավունքները: Բացի դրանից՝ նախորդ նիստին մենք ներկա գտնվեցինք դատավորին ինքաբացարկ հայտնելու համար, այսօր էլ փորձ արեցինք ներկա գտնվելով վերականգնել մեր պաշտպանյալների իրավունքները, որ այլեւս անհնար է: Ուստի դատարանին գրավոր դիմել ենք, որպեսզի քննարկի մեր պաշտպանյալների մասնակցությունը դատական նիստին, որից հետո տեղյակ պահի մեզ»,- ասաց Սահակյանը:
Անդրադառնալով իր նկատմամբ կիրառված սանկցիաներին, փաստաբանն ասաց, որ դատարանը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հերթական խախտումը թույլ տվեց՝ թույլ չտալով փաստաբանին միջնորդություն ներկայացնել: «Հետագայում՝ նա իր որոշման մեջ միջնորդություն ներկայացնելը գնահատել է որպես անզուսպ հայտարարություն, գտել է, որ միջնորդություն ներկայացնելը հարիր չէ Փաստաբանների պալատի փաստաբանին: Այս պարագայում՝ ես կասեմ առանց մեկնաբանությունների»,- նշեց Սահակյանը:



Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT