Ադրբեջան է մատակարարվել ռուսական սպառազինության 90 տոկոսը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր պաշտոնում նշանակվել է 2013-ի հոկտեմբերի 22-ին և պաշտոնավարման ամբողջ ընթացքում միայն  նախօրեին առաջին անգամ հարցազրույց է տվել արտասահմանյան լրատվամիջոցի՝ ռուսական Ռիա Նովոստիին: 

Հարցազրույցում ուշագրավ է ռուսական սպառազինության վերաբերյալ հատվածը, որում Հասանովը նշում է, որ ՌԴ-ից տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Մստա-Ս» կայանքների մատակարարման 2010-ականներին ստորագրված պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով: Մնացել են մանրուքներ: Բաքուն վճարել է սպառազինության համար և բարեհաջող կիրառում է դրանք: 

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և ռազմամթերքի հերթական խմբաքանակը ժամանել է երկիր: Ռուսաստանից գնված սպառազինության նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր հասել հունիսին: Պայմանագրի արժեքը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որ այն հասնում է մոտ 5 միլիարդ դոլարի:

«Ի դեպ, նաև շնորհիվ այդ սպառազինության մենք 2016-ի ապրիլին հաջողության հասանք: Դրանք ժամանակակից զենքեր են, որոնք մենք սովորել ենք օգտագործել և կիրառում ենք»,- ասել է Հասանովը:

Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ հարցին Հասանովը պատասխանել է, թե ինքը քաղաքական գործիչ չէ, Ադրբեջանը հակված է խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, թե բանակցություններն անվերջ շարունակվելու են: «Դրանք արդեն բավական երկարել են: Բանակցություններ հանուն բանակցությունների ոչ ոքի պետք չեն: Եվ բացի այդ շուրջը նայեք՝ միջազգային օրենքները չեն գործում, բոլորը խաղադրույք են կատարում ուժի վրա: Բնականաբար՝ մենք պետք է դրան արձագանքենք: Բայց կրկնում եմ, ես քաղաքական գործիչ չեմ, ես զինվորական եմ»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: 

Հասանովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի զինուժն ունի հակազդեցության համալիր, որը կարող է խոցել «Իսկանդեր» համալիրների հրթիռները: «Մենք ևս հրթիռներ ունենք և քանակով 50 անգամ ավելի շատ: Ես ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում այս խոսքերիս համար: Պատկերացրեք, ինչպիսին կլինի մեր հարվածը ենթակառուցվածքներին, ռազմական թիրախներին, եթե նրանք որոշեն Իսկանդեր կիրառել»,- նշել է Հասանովը և հավելել, որ այդ հրթիռներն Ադրբեջանը Ռուսաստանից չի գնել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12977 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը