Մենք ունենք շատ լուրջ անհանդուրժողականություն.Դավիթ Հարությունյանը՝ քաղհասարակության մասին

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ կառավարությունն է ողջ քաղաքականության համար պատասխանատու, նաեւ իրագործման պատասխանատու, սակայն, երբ մենք խոսում ենք պատասխանատվության մասին, մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատասխանատվությունն ամենեւին չի նշանակում մեկուսացում: Կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիների վրա»,- այս մասին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանի հիմնական ռեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է, եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատանքը պետք է տա իր արդյունքները:

Նախարարի խոսքով՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները մի քանի առումով:

«Առաջին հերթին նաեւ կարողությունները, երբ խոսքը չի վերաբերվում զուտ դժգոհությանը, խոսքը վերաբերվում է փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն եւ հասարակական վերահսկողություն իրականացնելուն: Սա հեշտ կարողություն չէ: Շատ ավելի հեշտ է քննադատելը, քան մասնակցելը քաղաքականության մշակմանը»,- ասաց Դավիթ Հարությունյան ու նշեց երկրորդ խնդիրը քաղհասարակություն-կառավարության համագործակցության ոլորտում:

«Երբ մենք սկսեցինք արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, առաջին աշխատանքը սկսվեց նրանից, որ մենք փորձեցինք երկխոսել, երեք տարբեր խմբեր՝ գործադիր իշխանություն, քաղհասարակություն, բիզնես: Առաջին մեր տպավորությունն այն է, որ մեր մեջ  շփման այնքան անհարթություններ կան, որ ամենամեծ խնդիրը լինելու է դա, բայց ժամանակը ցույց տվեց, որ շատ հաճախ յուրաքանչյուր խմբի ներսում անհարթությունները ոչ պակաս էին»,- ասաց արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ ամենամեծ անհարթությունը միասին աշխատելու ուղղությամբ սովորելն է:

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ միմյանց հետ աշխատելը չի ստացվում, քանի որ կա նաեւ ազգային հատկանիշ: «Մենք ունենք շատ լուրջ անհանդուրժողականություն: Մենք աշխարհը շատ հաճախ տեսնում ենք միայն սեւ եւ սպիտակ գույներով: Ես կարծում եմ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի, որ մենք տեսնենք նաեւ այն գույների վարիացիան, որ սեւի եւ սպիտակի արանքում է»,- ընդգծեց նախարարը:

Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5547 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ